Երրորդ Թագավորաց գիրք
4
1Եւ էր արքայ Սողոմոն թագաւորեա՛լ ՚ի վերայ Իսրայէլի։ 2Եւ ա՛յս էին իշխանք նորա։ Ազարիա որդի Սադովկայ՝ քահանայ։ 3Էլիարեփ, եւ Աքիա որդիք Սիսայ՝ դպիրք. եւ Յովսափատ՝ որդի Աքիլիդայ ՚ի վերայ յիշատակաց. 4եւ Բանեա որդի Յովիդայեայ ՚ի վերայ զօրաց. եւ Սադովկ՝ եւ Աբիաթար քահանայք. 5եւ Ազարիա որդի Նաթանայ ՚ի վերայ գործավարաց. եւ Զաբութ՝ որդի Նաթանայ քահանայ բարեկա՛մ արքայի. 6եւ Աքիսար՝ է՛ր հրամատար. եւ Էլիակո՝ հազարապետ. եւ Էլիափ որդի Սափայ շահապ. եւ Ադոնիրամ որդի Աբդովայ ՚ի վերայ հարկաց։ 7Եւ էին Սողոմոնի երկոտասան գործակալք ՚ի վերայ ամենայն Իսրայէլի, տա՛լ ռոճիկ արքայի եւ տան նորա մէ՛ն մի ամիս ՚ի տարւոջ։ 8Եւ ա՛յս են անուանք նոցա. Բէին որդի Ովրայ՝ ՚ի լերինն Եփրեմի։ 9Մի՝ որդի Դակարայ ՚ի Մաքմաս, եւ ՚ի Սալաբիմ, եւ ՚ի Բեթսամիւս, եւ յԱյիլոմ մինչեւ ցԲեթանան։ 10Որդի Եսգայ՝ յԱրաբաւթն. նորա Սոքով եւ ամենայն երկիրն Ոփերայ։ 11Որդի Աբինադաբայ եւ ամենայն Նեփադովր, որոյ Տափաթ դուստր Սողոմոնի՝ էր նորա կնութեան։ 12Բաանա՝ որդի Այիլովթայ, զԹանաք եւ զՄաքդով, եւ զամենայն տունն Սանայ. որ առ Ելսարթսանաւ, ՚ի ներքոյ Եզրայելի, եւ ՚ի Բեթսաինա մինչեւ ցԱբէլմաուլա, եւ մինչեւ ցՄամբրալա։ 13Եկմաալ որդի Գաբերայ յՌամովթ Գաղաադ. նորա Աւիովթ Յայիրայ որդւոյ Մանասէի ՚ի Գաղաադ. նորա վիճակն Երգաբա որ ՚ի Բասան. վաթսուն քաղաքք մեծամեծք պարսպաւորք պղնձանիգք։ 14Այինադաբ որդի Ադդովայ ՚ի Մայենեմ։ 15Աքիմաս ՚ի Նեփթաղիմ. սա ա՛ռ զՄասեմաթ դուստր Սողոմոնի կնութեան։ 16Բաանաս որդի Քուսեայ՝ յԱսեր եւ ՚ի Բաալովթ։ 17Յովսափատ որդի Փուարայ՝ յԻսաքար։ 18Սեմէի որդի Ելայ՝ ՚ի Բենիամին։ 19Գաբեր որդի Արայի, յերկրին Գաղաադու. յերկրին Սեհոնի արքայի Ամովրհացւոց, եւ Ովգայ արքայի Բասանու։ Նաբիփ յերկրին 20Յուդա։ Եւ Իսրայէլ բազում էր իբրեւ զաւազ առ եզր ծովու բազմութեամբ. ուտէին եւ ըմպէին եւ ուրա՛խ լինէին։ 21Եւ Սողոմոն՝ իշխա՛ն էր թագաւորութեանց, ՚ի գետոյ երկրին այլազգեաց մինչեւ ՚ի սահմանս Եգիպտոսի. բերէին պատարագս՝ եւ ծառայէին Սողոմոնի զամենայն աւուրս կենաց նորա։ 22Եւ ա՛յս ռոճիկք էին Սողոմոնի ՚ի միում աւուր. երեսուն քոռ նաշհւոյ, եւ քառասուն քոռ ալեր գերմակոյ. 23եւ տասն եզն ընտիր, եւ քսան կով արօտական, եւ հարիւր ոչխար. թո՛ղ զեղջերու եւ զայծեամն, եւ զընտիր ընտիր հաւուց պարարելոց։ 24Զի էր իշխան ամենայնի յայնկոյս գետոյն՝ ՚ի Թափսայ մինչեւ ցԳազայ, ամենայն թագաւորութեանց յայնմ կողմանէ գետոյն. եւ էր նմա խաղաղութիւն յամենայն կողմանց շուրջանակի։ 25Եւ բնակեալ էր Յուդա եւ Իսրայէլ վստահութեամբ. իւրաքանչիւրոք ընդ որթով եւ ընդ թզենեաւ իւրով. ուտէին եւ ըմպէին՝ ՚ի Դանայ մինչեւ ցԲերսաբեէ զամենայն աւուրս Սողոմոնի։ 26Եւ էին Սողոմոնի քառասուն հազար մատակ ձիոց ՚ի կառս, եւ երկոտասան հազար երիվարաց։ 27Եւ տային այնպէս ռոճիկ գործակալքն արքայի Սողոմոնի. եւ զամենայն հրամանս սեղանոյն արքայի՝ զիւրաքանչիւր ամիս. եւ ո՛չ սխալէին բան մի։ 28Նոյնպէս եւ զգարին եւ զյարդն երիվարացն՝ եւ կառամտացն, բերէին ՚ի տեղին ուր է՛ր արքայ՝ իւրաքանչի՛ւրոք ըստ սակի՛ իւրում։
29Եւ ե՛տ Տէր իմաստութիւն Սողոմոնի՝ եւ հանճար բազում յոյժ, եւ զեղումն սրտի իբրեւ զաւա՛զ առ եզեր ծովու։ 30Եւ բազմացաւ իմաստութիւնն Սողոմոնի յոյժ, քան զհանճար ամենայն նախնեաց մարդկան, եւ քան զամենայն իմաստնոց Եգիպտոսի։ 31Եւ իմաստնացաւ քան զամենայն մարդիկ. եւ իմաստնացաւ քան զԳեթան Զարաացի, եւ զԵման, եւ զՔաղքաղ եւ զԴարդան՝ որդիս Մաւուլայ. եւ է՛ր անուանի յամենայն ազգս շուրջանակի։ 32Եւ խօսեցաւ Սողոմոն երի՛ս հազարս առակս. եւ էին օրհնութիւնք նորա հի՛նգ հազար։ 33Եւ խօսեցաւ զփայտից զեղեւնափայտէն որ ՚ի Լիբանան, մինչեւ ցզոպայն որ յորմն ելանէ. եւ խօսեցաւ զանասնոց, եւ զթռչնոց, եւ զձկանց։ 34Եւ գային ամենայն ազգք լսե՛լ զիմաստութիւնն Սողոմոնի եւ յամենայն թագաւորաց երկրի որ լսէին զիմաստութիւն նորա։
Գրաբար, 1805 · HYGRB1805