Բ Կորնթացիս
2
1Բայց զայս եւեթ ընտրեցի, զի մի՛ միւսանգամ տրտմութեամբ եկից առ ձեզ. 2զի եթէ ես տրտմեցուցանե՛մ զձեզ. եւ ո՞վ է որ ուրախ առնիցէ զիս, եթէ ոչ որ տրտմիցի՛ն յինէն։ 3Եւ զայս գրեցի, զի մի՛ յորժամ գայցեմ տրտմութիւն ինչ կրիցեմ, ուստի արժանի՛դ իցէ ինձ ուրախ լինել. յուսացեա՛լ եմ ՚ի ձեզ ամենեսին, զի իմ ուրախութիւնս՝ ձեր ամենեցուն է։ 4Զի ՚ի բազում վշտաց եւ ՚ի նեղութենէ սրտի գրեցի առ ձեզ բազում արտասուօք. ո՛չ զի տրտմիցիք, այլ զի զսէրն իմ գիտասջի՛ք, զոր ունիմ առաւելապէս առ ձեզ։ 5Ապա թէ ոք տրտմեցոյց, ո՛չ եթէ զիս տրտմեցոյց, այլ փոքր ՚ի շատէ, զի մի՛ ծանրացայց ամենեցուն ձեզ։ 6Շա՛տ է այնպիսւոյն պատուհասն այն, որ ՚ի բազմաց անտի է։ 7Այսուհետեւ նմին հակառակ, մանաւանդ շնորհե՛լ ձեզ նմա՝ եւ մխիթարել. զի մի՛ յառաւե՛լ տրտմութենէն ընկղմեսցի այնպիսին։ 8Վասն որոյ աղաչեմ զձեզ, հաստատել ՚ի նա զսէրն։ 9Վասն ա՛յնորիկ իսկ եւ գրեցի, զի զչա՛փ առից զձեր, եթէ յամենայնի հպատա՛կ իցէք։ 10Զի եթէ ումեք շնորհիցէք՝ եւ ե՛ս. քանզի եւ ե՛ս եթէ շնորհիցեմ, զոր ինչ շնորհիցե՛մն՝ վասն ձե՛ր ՚ի դէմս Քրիստոսի. 11զի մի՛ զրկիցիմք ՚ի Սատանայէ. քանզի չե՛մք ինչ անտեղեակ խորհրդոցն նորա։
12Այլ իբրեւ հասի ես ՚ի Տրովադա յաւետարանն Քրիստոսի, եւ դուռն բա՛ց էր ինձ ՚ի Տէր, 13ո՛չ ետու հանգիստ հոգւոյ իմում. քանզի ո՛չ գտի ես անդ զՏիտոս զեղբայր իմ. այլ հրաժարեա՛լ ՚ի նոցանէ՝ գնացի ՚ի Մակեդովնիա։ 14Այլ Աստուծոյ շնորհքն որ յամենայնի հռչա՛կ հարկանէ զմէնջ ՚ի Քրիստոս Յիսուս, եւ զհոտ գիտութեանն իւրոյ յայտնի՛ առնէ մեւք յամենայն տեղիս. 15զի հոտ անո՛յշ եմք Քրիստոսի առ Աստուած՝ ՚ի մէջ փրկելոցն, եւ ՚ի մէջ կորուսելոցն. 16ոմանց հո՛տ մահուանէ ՚ի մա՛հ, եւ ոմանց հոտ կենդանութենէ ՚ի կեա՛նս. եւ առ այս՝ ո՞ բաւական իցէ։ 17Քանզի ո՛չ եմք իբրեւ զայլսն, որ վաճառական լինին բանին Աստուծոյ. այլ իբրեւ ՚ի հաստատութենէ՛, այլ իբրեւ յԱստուծոյ առաջի Աստուծոյ, ՚ի Քրիստոս խօսիմք։
Գրաբար, 1805 · HYGRB1805