Երկրորդ Թագավորաց գիրք

9

1Եւ ասէ . Եթէ իցէ՞ ոք մնացեալ ՚ի տանէն Սաւուղայ, եւ արարից ընդ նմա ողորմութիւն վասն Յովնաթանու։ 2Եւ ՚ի տանէն Սաւուղայ է՛ր մանուկ մի. եւ նորա Սիբա. եւ կոչեցին զնա առ Դաւիթ, եւ ասէ ցնա արքայ. Եթէ դո՞ւ իցես Սիբայն։ Եւ ասէ. Ե՛ս եմ ծառա՛յ քո։ 3Եւ ասէ արքայ. Եթէ իցէ՞ ոք մնացեալ ՚ի տանէ Սաւուղայ՝ եւ արարից ընդ նմա ողորմութիւն Աստուծոյ։ Եւ ասէ Սիբա ցարքայ. Է՛ որդի մի Յովնաթանու հա՛շմ ոտիւք։ 4Եւ ասէ արքայ. Ո՞ւր է նա։ Եւ ասէ Սիբա ցարքայ. Ահա է՛ ՚ի տան Մաքիրայ որդւո՛յ Ամիելի Լադաբարացւոյ։ 5Եւ առաքեաց արքայ Դաւիթ եւ ա՛ռ զնա ՚ի տանէ Մաքիրայ որդւոյ Ամիելի Ղ՚ադաբարացւոյ։ 6Եւ եկն Մեմփիբոսթէ որդի Յովնաթանու որդւոյ Սաւուղայ առ արքայ Դաւիթ, եւ անկա՛ւ ՚ի վերայ երեսաց իւրոց՝ եւ երկի՛ր եպագ նմա։ Եւ ասէ ցնա Դաւիթ. Մեմփիբոսթէ՞։ Եւ ասէ. Ա՛ւասիկ եմ ծառայ քո։ 7Եւ ասէ ցնա Դաւիթ. Մի՛ երկնչիր, զի առնելով արարի՛ց ընդ քեզ զողորմութիւն վասն Յովնաթանու հօր քոյ. եւ դարձուցից քեզ զամենայն անդս Սաւուղայ զհօր՝ հօր քոյ. եւ դու՝ ուտիցես հա՛ց հանապազ ՚ի սեղա՛ն իմում։ 8Եւ երկի՛ր եպագ Մեմփիբոսթէ եւ ասէ. Ո՞վ է ծառայ քո՝ զի հայեցար ՚ի շո՛ւն մի մեռեալ նմանօղ ինձ։ 9Եւ կոչեա՛ց արքայ զՍիբա զծառայ Սաւուղայ՝ եւ ասէ ցնա. Զամենայն ինչ որ է՛ Սաւուղայ, եւ զամենայն որ տա՛ն նորա, ետո՛ւ որդւոյ տեառն քոյ. 10եւ գործեսցե՛ս դմա զերկիրն, դո՛ւ եւ որդիք քո, եւ ծառայք քո. եւ մուծցես ՚ի տեառն քո հա՛ց, եւ կերիցեն զայն. եւ Մեմփիբոսթէ՝ որդի տեառն քոյ՝ կերիցէ հանապա՛զ ՚ի իմում։ Եւ Սիբայի էին որդիք հնգետասան, եւ ծառայք քսան։ 11Եւ ասէ Սիբա ցարքայ. Ըստ ամենայնի զոր հրամա՛ն ետ տէր իմ արքայ ծառայի իւրում, ա՛յնպէս արասցէ ծառայ քո։ Եւ Մեմփիբոսթէ ուտէ՛ր հաց ՚ի սեղանոյ Դաւթի՝ իբրեւ զմի յորդւոցն արքայի։ 12Եւ Մեմփիբոսթեայ է՛ր որդի մի փոքրիկ, եւ անուն նորա Միքա. եւ ամենայն բնակութիւն տանն Սիբայի՝ ծառա՛յք Մեմփիբոսթեայ։ 13Եւ Մեմփիբոսթէ բնակէր յԵրուսաղէմ. զի հանապա՛զ ՚ի սեղանոյ արքայի ուտէր. եւ ինքն էր կա՛ղ յերկուց ոտից իւրոց։

Գրաբար, 1805 · HYGRB1805