Գործք Առաքելոց

22

1Արք եղբարք եւ հարք՝ լուարո՛ւք ինձ այժմ առ ձեզ պատասխանատութեանս։ 2Իբրեւ լուան՝ թէ Հեբրայեցւոց լեզուաւն բարբառեցաւ նոցա, առաւե՛լ եւս դադարեցին ՚ի ։ 3Եւ նա ասէ. Ես եմ այր Հրեա՛յ, ծնեալ ՚ի Տարսովնի Կիւլիկեցւոց, սնեա՛լ ՚ի քաղաքիս յայսմիկ, առ ո՛տս Գամաղիէլի խրատեալ. ըստ ճշմարտութեան հայրենի օրինացն նախանձայո՛յզ էի Աստուծոյ, որպէս ամենեքեան դուք այսօր։ 4Որ զսոյն ճանապարհ վարեցի մինչեւ ՚ի մահ, կապել եւ մատնե՛լ ՚ի բանտս ա՛րս եւ կանայս. 5որպէս եւ քահանայապետդ վկայէ՛ ինձ՝ եւ ամենայն ծերակոյտդ. յորոց եւ թո՛ւղթս առեալ առ եղբարս ՚ի Դամասկո՛ս երթայի, ածել եւ անտի՛ կապեալս յԵրուսաղէմ, զի պատժեսցին։ 6Եւ եղեւ ինձ ՚ի գնալն եւ ՚ի մերձենալ ՚ի Դամասկոս, զմիջաւուրբն յանկարծակի յերկնի՛ց փայլատակեալ լո՛յս սաստիկ զինեւ, 7եւ անկայ յերկիր. եւ լուայ բարբառ որ ասէր ցիս. Սաւո՞ւղ ՝ զի՞ հալածես զիս։ 8Եւ ես ետու պատասխանի՝ թէ ո՞վ ես Տէր։ Եւ ասէ ցիս. Ե՛ս եմ Յիսուս Նազովրեցի՝ զոր դուն հալածես։ 9Բայց որ ընդ իսն էին՝ զլոյսն տեսին, այլ զձայնն ո՛չ լսէին՝ որ խօսէր ընդ իս։ 10Եւ ասեմ. Զի՞նչ արարից Տէր։ Եւ ասէ ցիս Տէր. Յարուցեալ երթի՛ցես ՚ի Դամասկոս, եւ անդ պատմեսցի քեզ վասն ամենայնի որ հրամա՛ն է քեզ առնել։ 11Իբրեւ ո՛չ տեսանէի ՚ի փառաց լուսոյն այնորիկ, զձեռանէ՛ ձգեալ ՚ի նոցանէ որ ընդ իսն էին, մտի ՚ի Դամասկոս։ 12Անանիայ ոմն այր երկիւղա՛ծ ըստ օրինացն, վկայեա՛լ յամենայն բնակչաց որ ՚ի Դամասկոս Հրեայքն էին. 13եկն եկա՛ց առ իս՝ եւ ասէ. Սաւո՛ւղ ՚ի վե՛ր հայեաց։ 14Եւ ես նոյնժամայն ՚ի վե՛ր հայեցայ ՚ի նա. եւ նա ասէ ցիս. հարցն մերոց յառաջագո՛յն ընտրեաց զքեզ ճանաչել զկամս նորա, եւ տեսանե՛լ զԱրդարն, եւ լսել բարբա՛ռ ՚ի բերանոյ նորա. 15զի եղիցես ՛յ նորա առ ամենայն մարդիկ, որոց տեսերն եւ լուար։ 16Եւ արդ՝ զի՞ հեղգաս, արի՛ մկրտեա՛ց, եւ լուա՛ զմեղս քո ՚ի կարդալ զանուն նորա։ 17Եւ եղեւ ինձ ՚ի դառնալն յԵրուսաղէմ՝ եւ կալ յաղօթս ՚ի տաճարին, լինել ՚ի զարմացմա՛ն. 18եւ տեսանել զնա զի ասէր ցիս. Փութա՛ ե՛լ յԵրուսաղեմէ վաղվաղակի, քանզի չե՛ն ընդունելոց զքո վկայութիւնդ վասն իմ։ 19Եւ ես ասեմ. Տէր՝ ինքեա՛նք իսկ գիտեն՝ զի ե՛ս էի որ ՚ի բանտն տայի, եւ գան հարկանէի ըստ ժողովրդոցն զհաւատացեալսն ՚ի քեզ։ 20Եւ յորժամ հեղոյր արիւնն Ստեփանոսի վկայի քոյ, ես ինքն էի որ ՚ի վերայ կայի, եւ կամակից լինէի սպանման նորա, եւ պահէի՛ զհանդերձս սպանողացն նորա։ 21Եւ ասէ ցիս. Գնա՛, զի ես ՚ի հեթանոսս հեռաւորս առաքեցից զքեզ։ 22Եւ ունկն դնէին նմա մինչեւ ցայս բան. ապա բարձին զձայնս իւրեանց՝ եւ ասեն. Բա՛րձ յերկրէ զայդպիսիդ, զի չէ՛ պարտ այդպիսւոյդ կեալ։ 23Եւ յաղաղակելն նոցա՝ եւ ընկենուլ զհանդերձս՝ եւ զփոշին ցանե՛լ յօդսն, 24հրամայեաց հազարապետն մուծանել զնա ՚ի բանակն. ասէր՝ գանի՛ւ հարցանել զնա, զի գիտացից վասն որո՛յ յանցման այնպէս աղաղակէին զնմանէ։ 25Եւ իբրեւ պրկեցին զնա փոկովք, ասէ Պաւղոս ցհարիւրապետն որ ՚ի վերայ կայր. Եթէ՛ զա՛յր Հռոմայեցի եւ անարատ պա՛րտ իցէ ձեզ գա՛ն հարկանել։ 26Իբրեւ լուաւ հարիւրապետն, մատուցեալ առ հազարապետն պատմեա՛ց եւ ասէ. Զի՞նչ կամիցիս առնել. քանզի այրն այն Հռովմայեցի՛ է։ 27Եւ մատուցեալ հազարապետն, ասէ ցնա. Ասա՛ դու ցիս՝ Հռոմայեցի՞ ես։ Եւ նա ասէ. Այո՛։ 28Պատասխանի ետ հազարապետն. Ես բազո՛ւմ գլխոց զզինուորութիւնս զայս ստացայ։ Ասէ Պաւղոս. Ես ծնեալ իսկ ՚ի դմին եմ։ 29Եւ վաղվաղակի ՚ի բա՛ց կացին ՚ի նմանէ՝ որ հարկանելոցն էին զնա. եւ հազարապետն իսկ երկեա՛ւ, իբրեւ գիտաց եթէ Հռովմայեցի իցէ. եւ զի կապեա՛լն եւս էր զնա։

ԼԳ զզ

30Եւ ՚ի վաղիւ անդր կամէր գիտե՛լ զճշմարիտն, թէ զի՛նչ չարախօսութիւն իցէ Հրէիցն. արձակեա՛ց զնա, եւ հրամայեաց կոչե՛լ զքահանայապետսն եւ զամենայն ատեանն. եւ իջուցեալ զՊաւղոս, կացո՛յց ՚ի մէջ նոցա։

Գրաբար, 1805 · HYGRB1805