Ամովս մարգարեյի գիրք

1

2Տէր ՚ի Սիովնէ՛ բարբառեցաւ, եւ յԵրուսաղեմէ ետ զձա՛յն իւր. եւ սո՛ւգ առին արօտք հօտից. եւ ցամաքեցա՛ն Կարմելայ։ 3Եւ ասէ՛ Տէր ՚ի վերայ երիցն անօրէնութեանցն Դամասկեայ, եւ ՚ի վերայ չորիցն՝ ո՛չ դարձայց ՚ի նմանէ. փոխանակ զի կտրէին զյղիս Գաղաադացւոց սղոցօք երկաթեօք։ 4Եւ առաքեցից հո՛ւր ՚ի տունն Ազայելի, եւ կերիցէ զհիմունս որդւոյ Ադերայ։ 5Եւ խորտակեցից զնիգս Դամասկեայ. եւ սատակեցից զբնակիչս դաշտացն Աւնայ. եւ կոտորեցից զազգն յարանց Խառանու. եւ գերեսցի ընտիր ժողովուրդն Ասորւոց՝ ասէ Տէր։ 6Ա՛յսպէս ասէ Տէր. ՚Ի վերայ երից ամպարշտութեանցն Գազայ, եւ ՚ի վերայ չորիցն՝ ո՛չ դարձայց ՚ի նոցանէն. փոխանակ զի գերեցին զգերութիւն Սողոմոնի արգելուլ յԵդովմ։ 7Եւ առաքեցից հո՛ւր ՚ի վերայ պարսպացն Գազայ, եւ կերիցէ զհիմունս նորա։ 8Եւ սատակեցից զբնակիչս յԱզովտայ, եւ բարձցի՛ ազգն յԱսկաղոնէ. եւ ածի՛ց զձեռն իմ ՚ի վերայ Ակկարոնի, եւ կորիցեն մնացորդք այլազգեացն ասէ՛ Տէր Տէր։ 9Ա՛յսպէս ասէ Տէր. ՚Ի վերայ երից ամպարշտութեանցն Ծուրայ, եւ ՚ի վերայ չորիցն՝ ո՛չ դարձայց ՚ի նմանէ. փոխանակ զի արգելին զգերութիւնն Սողոմոնի յԵդոմ, եւ ո՛չ յիշեցին զուխտ եղբարց։ 10Եւ առաքեցից հո՛ւր ՚ի վերայ պարսպացն Ծուրայ, եւ կերիցէ՛ զհիմունս նորա։ 11Ա՛յսպէս ասէ Տէր. ՚Ի վերայ երից ամպարշտութեանցն Եդոմայ, եւ ՚ի վերայ չորիցն՝ ո՛չ դարձայց ՚ի նոցանէ. փոխանակ զի հալածեա՛ց սրով զեղբայր իւր, եւ ապականեաց զեղբայր յերկրի. եւ յափշտակեաց ՚ի վկայութիւն զսոսկո՛ւմն իւր. եւ զյանդգնութիւն իւր պահեաց ՚ի հակառակութիւն։ 12Եւ առաքեցից հո՛ւր ՚ի Թեման, եւ կերիցէ հուր զհիմունս պարսպաց նորա։ 13Ա՛յսպէս ասէ Տէր. ՚Ի վերայ երից ամպարշտութեանց որդւոցն Ամոնայ, եւ ՚ի վերայ չորիցն՝ ո՛չ դարձայց ՚ի նոցանէ. փոխանակ զի հերձոյին զյղիս Գաղաադացւոց, զի ընդարձակեսցեն զսահմանս իւրեանց։ 14Բորբոքեցից հո՛ւր ՚ի վերայ պարսպացն Հռաբայ, եւ կերիցէ՛ զհիմունս նորա աղաղակաւ յաւուր պատերազմի. եւ շարժեսցի յաւուր վախճանի իւրոյ։ 15Եւ գնասցեն ՚ի գերութիւն թագաւորք նոցա. քուրմք նոցա՝ եւ իշխանք նոցա ՚ի միասին, ասէ Տէր Տէր։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)