Կողոսացիս

4

1Տեա՛րք՝ զիրաւունս եւ զհաւասարութիւն ծառայից ձերոց շնորհեցէ՛ք. գիտասջի՛ք զի եւ ձեր Տէր գոյ յերկինս։ 2Աղօթից ստէ՛պ կացէք. տքնե՛լ ՚ի նմին գոհութեամբ։ 3Աղօ՛թս արարէք միանգամայն եւ վասն մեր. զի բացցէ՛ մեզ դուռն բանին, խօսել զխորհուրդն Քրիստոսի, վասն որոյ եւ կապեա՛լս կամ. 4զի յայտնի՛ արարից զնա որպէս արժա՛ն իցէ ինձ խօսել։ 5Իմաստութեա՛մբ գնասջիք առ արտաքինսն, գնոց առեալ զժամանակս։ 6Եւ բանն ձեր յամենայն լի՛ շնորհօք Տեառն, իբրեւ աղիւ համեմեա՛լ լիցի. գիտե՛լ որպէս արժան իցէ ձեզ իւրաքանչիւր ումեք՝ տալ պատասխանի։ 7Այլ որ ինչ զինէն իցէ, ցուցցէ՛ ձեզ զամենայն Տիւքիկո՛ս սիրելի ՝ եւ հաւատարիմ պաշտօնեայ՝ եւ ծառայակից ՚ի Տէր. 8զոր առաքեցի առ ձեզ դմի՛ն իրի, զի գիտասջիք վասն մեր. եւ մխիթարեսցէ՛ զսիրտս ձեր. 9Ոնեսեմա՛ւ հանդերձ եղբարբ հաւատարմաւ եւ սիրելեաւ՝ որ է ՚ի ձէնջ. զամենայն ինչ ցուցցէ ձեզ՝ որ ինչ աստ է։ 10Ողջո՛յն տայ ձեզ Արիստարքոս գերեկից իմ, եւ Մարկոս եղբօրորդի՛ Բառնաբայ. վասն որոյ առէք պատուէր, եթէ եկեսցէ առ ձեզ՝ ընկալջի՛ք զնա. 11եւ Յիսո՛ւս որ անուանեալն է Յուստոս, որք են ՚ի թլփատութենէ անտի. զի դոքա՛ միայն գործակից եղեն ինձ յարքայութեանն Աստուծոյ, որք եւ եղեն իսկ ինձ մխիթարութիւն։ 12Ողջո՛յն տայ ձեզ Եպափրաս՝ որ ՚ի ձէնջ ծառայ Յիսուսի Քրիստոսի է. յամենայն ժամ պատերազմեալ վասն ձեր յաղօթս, զի կայցէք կատարեա՛լք եւ լցեա՛լք յամենայն կամս Աստուծոյ։ 13Վկայեմ նմա, զի բազո՛ւմ աշխատութիւն ունի վասն ձեր, եւ վասն Լաւոդիկեցւոցն, եւ վասն այնոցիկ՝ որ յԵրապաւլի՛սն իցեն։ 14Ողջո՛յն տայ ձեզ Ղուկաս բժիշկ՝ եւ սիրելի, եւ Դեմաս։ 15Ողջո՛յն տաջիք եղբարց՝ որ են ՚ի Լաւոդիկեայ, եւ Նիմփայ, եւ որ առտնին եկեղեցին է նորա։ 16Եւ յորժամ ընթեռնուցու առ ձեզ թուղթդ, արասջի՛ք զի եւ ՚ի Լաւոդիկեցւո՛ց եկեղեցւոջն ընթերցցի. եւ զառ ՚ի Լաւոդիկեցւոցն՝ զի եւ դուք ընթեռնուցուք։ 17Եւ ասասջի՛ք ցԱրքիպպոս. Զգո՛յշ լեր սպասաւորութեանդ, զոր ընկալար ՚ի Տէր, զի զայդ կատարեսցե՛ս։ 18Ողջոյնդ՝ ձեռի՛ն իմոյ Պաւղոսի է. յո՛ւշ լիցին ձեզ կապանքս իմ։ Շնո՛րհք ընդ ձեզ։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)