Երկրորդ Օրինաց

15

1Յեւթն եւթներորդ ամի արասցես թողութիւն։ 2Եւ ա՛յս իցէ հրաման թողութեանն. թողցե՛ս զամենայն պարտս քո զոր պարտիցի քեզ ընկե՛ր քո. եւ մի՛ պահանջիցես յընկերէ եւ յեղբօրէ քումմէ. զի թողութիւն կոչեցեալ է Տեառն Աստուծոյ քոյ։ 3Յօտարոտւոյն պահանջիցե՛ս որ ինչ իցէ քո առ նմա. բայց եղբօրն քում թողութի՛ւն արասցես զպարտուցն քոց։ 4Եւ մի՛ լինիցի ՚ի միջի քում կարօտեալ. զի օրհնելով օրհնեսցէ զքեզ Տէր քո յերկրին՝ զոր Տէր Աստուած քո տալո՛ց է քեզ ՚ի ժառանգութիւն ժառանգե՛լ զնա։ 5Եւ եթէ լսելով լուիցես ձայնի Տեառն Աստուծոյ քոյ, պահե՛լ եւ առնե՛լ զամենայն պատուիրանս զոր ես պատուիրեմ քեզ այսօր. 6զի Տէր Աստուած քո օրհնեա՛ց զքեզ, որպէս եւ խոստացա՛ւ քեզ. եւ տացես փո՛խ ազգաց բազմաց, եւ դու ո՛չ առնուցուս փոխ. եւ տիրեսցես ազգաց բազմաց, եւ քեզ մի՛ տիրեսցեն։ 7Եւ եթէ լինիցի ՚ի միջի քում կարօտեալ յեղբարց քոց, ՚ի միում ՚ի քաղաքաց քոց յերկրին զոր տացէ քեզ Տէր Աստուած քո. մի՛ դարձուցանիցես զսիրտ քո, եւ մի՛ կծկիցես զձեռն քո յեղբօրէ քումմէ կարօտելոյ. 8այլ ընդարձակելո՛վ արձակեսցես նմա զձեռն քո, եւ տալով տացե՛ս նմա փոխ որչափ եւ խնդրիցէ ՚ի կարօտութեան իւրում։ 9Զգո՛յշ լեր անձին քում, գուցէ լինիցի բա՛ն ծածուկ անօրէնութեան ՚ի սրտի քում. եւ ասիցես. Մե՛րձ է ամն եւթներորդ՝ ամն թողութեան. եւ չարակնեսցէ՛ ակն քո ՚ի վերայ եղբօր քո կարօտելոյ, եւ ո՛չ տայցես նմա. եւ բողոքեսցէ զքէն առ Տէր. եւ լինիցին քեզ այն մե՛ղք մեծամեծք։ 10Այլ պարգեւելո՛վ պարգեւեսցես նմա, եւ տալով տացե՛ս նմա փոխ՝ որչափ եւ պիտո՛յ իցէ. եւ մի՛ տրտմիցի՛ս ՚ի սրտի քում զկնի տրոցն քոց նմա. զի վասն բանին այնորիկ օրհնեսցէ՛ զքեզ Տէր Աստուած քո յամենայն ՚ի գործս քո. եւ յամենայնի յոր ինչ եւ մխեսցես զձեռն քո. 11զի ո՛չ պակասէ կարօտեալ յերկրէ։ Վասն ա՛յնորիկ ես պատուիրեմ զբանս զայս եւ ասեմ. Ընդարձակելով արձակեսցե՛ս զձեռն քո յաղքատ եւ ՚ի տառապեալ եղբա՛յր քո որ իցէ յերկրին քում։

12Եւ եթէ վաճառեսցի քեզ քո Եբրայեցի, կամ Եբրայեցի, ծառայեսցէ քեզ զվե՛ց ամ. եւ յամին եւթներորդի արձակեսցե՛ս զնա ազա՛տ ՚ի քէն։ 13Եւ յորժամ արձակեսցե՛ս զնա, ո՛չ արձակեսցես զնա ունայն. 14այլ հանդերձելով հանդերձեսցե՛ս զնա յոչխարաց քոց. ՚ի ցորենոյ քումմէ, եւ ՚ի հնձանէ քումմէ. որպէս եւ օրհնեաց զքեզ Տէր Աստուած քո՝ տացե՛ս նմա։ 15Եւ յիշեսցե՛ս, զի եւ դու ծառայ էիր յերկրին Եգիպտացւոց. եւ փրկեաց զքեզ Տէր Աստուած քո անտի. վասն ա՛յսորիկ ես պատուիրեմ քեզ առնել զբանս զայս։ 16Ապա թէ ասիցէ ցքեզ. Ո՛չ ելանեմ ՚ի քէն. զի սիրեա՛ց զքեզ եւ զտուն քո. զի ՛ իցէ նմա առ քեզ. 17առցես հերիւն, եւ ծակեսցես զունկն նորա ՚ի վերայ սեմոց դրանն, եւ եղիցի քեզ ստրո՛ւկ յաւիտեան. եւ զաղախին քո նո՛յնպէս արասցես։ 18Եւ մի՛ խիստ թուեսցի առաջի քո յորժամ արձակեսցես զնոսա ազա՛տս ՚ի քէն. զի ամի ամի վարձո՛ւք վարձկանի ծառայեա՛ց քեզ զվեց ամ. եւ օրհնեսցէ՛ զքեզ Տէր Աստուած քո յամենայնի զինչ եւ գործեսցես։

19Զամենայն անդրանիկս որ ծնանիցին յանդեայս քո եւ ՚ի հօտս քո, զարուսն ՚ի նոցանէ սրբեսցե՛ս Տեառն Աստուծոյ քում։ Ո՛չ գործեսցես անդրանկաւ եզին քոյ, եւ մի՛ կտրեսցես զանդրանիկս հօտից քոց։ 20Ամ յամէ կերիցես զնա առաջի Տեառն ՚ի տեղւոջն զոր ընտրեսցէ Տէր Աստուած քո, դո՛ւ եւ քո։ 21Եւ եթէ արատաւո՛ր իցէ, կամ կաղ, կամ կոյր, եւ կամ ամենայն արատ չա՛ր զինչ եւ գուցէ՛ ՚ի նմա, մի՛ զենցես զնա Տեառն Աստուծոյ քում. 22այլ ՚ի քաղա՛քս քո կերիցես զնա. անսո՛ւրբն ՚ի քեզ՝ եւ սո՛ւրբն նո՛յնպէս կերիցեն, իբրեւ զայծեա՛մն կամ զեղջերու։ 23Բայց զարիւն մի՛ ուտիցես, յերկիր հեղուցուս զնա իբրեւ զջուր։

Գրաբար, 1805 · HYGRB1805