Երկրորդ Օրինաց

23

1Մի՛ մտցէ մալեալն եւ կրճատեալն յեկեղեցի Աստուծոյ։ 2Մի՛ մտցէ պոռնկորդի յեկեղեցի Աստուծոյ։

3Մի՛ մտցէ Ամոնացի եւ Մովաբացի յեկեղեցի Տեառն, մինչեւ ցտասն ազգ մի՛ մտցեն յեկեղեցին Տեառն, եւ մինչեւ ցյաւիտեան։ 4Վասն զի ո՛չ ելին ընդ առաջ ձեր հացիւ եւ ջրով ՚ի ճանապարհի ելանելոյն ձերոյ յԵգիպտոսէ։ Եւ զի ՚ի վարձո՛ւ կալան վասն քո զԲաղաամ որդի Բէովրայ ՚ի Միջագետաց անիծանել զքեզ. 5եւ ո՛չ կամեցաւ Տէր քո լսել Բաղաամու, եւ դարձոյց Տէր Աստուած քո զանէծսն յօրհնութիւնս. զի սիրեաց զքեզ Տէր Աստուած քո։ 6Մի՛ խօսեսցիս ընդ նոսա խաղաղութեամբ զամենայն աւուրս քո մինչեւ ցյաւիտեան։

7Մի՛ գարշեցուցանիցես զԵդոմայեցին, զի եղբա՛յր քո է։ Մի՛ գարշեցուցանիցես զԵգիպտացին, զի պանդուխտ էիր յերկրի նորա։ 8Եթէ լինիցին նորա որդիք՝ յերրորդ ազգի՝ մտցեն յեկեղեցի Տեառն։

9Եւ եթէ ելանիցես ՚ի պատերազմի բանակե՛լ ՚ի վերայ թշնամեաց քոց, զգո՛յշ լինիջիր յամենայն բանէ չարէ։ 10Եթէ իցէ ՚ի քեզ այր՝ որ չիցէ՛ սուրբ ՚ի ցայգութեան բղխմանէ, ելցէ՛ արտաքոյ բանակին, եւ մի՛ մտցէ ՚ի բանակն. 11եւ ընդ երեկսն լուասցէ՛ զմարմին իւր ջրով, եւ ընդ մտանե՛լ արեւուն մտցէ՛ ՚ի բանակն։ 12Եւ տեղի յա՛յտ լիցի քեզ արտաքոյ բանակին, եւ ելցե՛ս դու արտաքս. 13եւ ցի՛ց լինիցի զգօտւոյ քումմէ. եւ եղիցի յորժամ նստիցիս արտաքս, փորեսցե՛ս նովաւ, եւ ածեալ ծածկեսցե՛ս զաղտեղութիւն քո։ 14Զի Տէր Աստուած քո շրջի ընդ բանակն քո փրկե՛լ զքեզ, եւ մատնել զթշնամիս քո առաջի երեսաց քոց. եւ եղիցի բանակն քո սո՛ւրբ, եւ ո՛չ երեւեսցի ՚ի միջի քում աղտեղութիւն իրացն. եւ դառնայցէ՛ ՚ի քէն։

15Մի՛ մատնեսցես զծառայ տեառն իւրում, որ յաւելուցու ՚ի քեզ ՚ի տեառնէ իւրմէ. 16ընդ քե՛զ բնակեսցէ՛ եւ ընդ քե՛զ զետեղեսցի յամենայն տեղւոջ ուր եւ հաճոյ իցէ նմա. եւ մի՛ նեղիցէք զնա։ 17Մի՛ լինիցի բո՛զ ՚ի դստերաց Իսրայէլի. եւ մի՛ պոռնիկ յուստերաց Իսրայէլի։ Մի՛ լինիցի ձաւնի ՚ի դստերաց Իսրայէլի, եւ մի՛ նուիրեալ ոք յուստերաց Իսրայէլի։ 18Մի՛ տարցիս զկապէնս պոռնկի. եւ մի՛ զշան սխուրս ՚ի Աստուծոյ քոյ յամենայն ուխտս. զի պի՛ղծ են առաջի Աստուծոյ քո երկոքեան։

19Մի՛ տացես եղբօր քում արծաթ վաշխիւ. եւ մի՛ զկերակուր շարիատիւ, եւ մի՛ տոկոսեօք. 20զամենայն ինչ փո՛խ տայցես օտարին՝ եւ եղբօր քում. զի օրհնեսցէ՛ զքեզ Տէր Աստուած քո յամենայն ՚ի գործս քո ՚ի վերայ երկրին՝ յոր մտանելո՛ց ես ժառանգել զնա։

21Եւ եթէ ուխտիցես ուխտ Տեառն Աստուծոյ քում, մի՛ յամեսցես հատուցանել զայն. զի պահանջելով պահանջեսցէ Տէր Աստուած քո ՚ի քէն. եւ լինիցի քեզ ՚ի մեղս։ 22Ապա թէ ո՛չ կամիցիս ուխտել՝ չլինիցի քեզ ։ 23Որ ինչ ելանէ ընդ շրթունս քո, զգո՛յշ լինիջիր եւ արասցե՛ս որպէս ուխտեցեր Աստուծոյ քում, զտուրսն զոր խոստացար բերանով քով։

24Եւ եթէ մտանիցես ՚ի հունձս ընկերի քոյ, քաղեսցե՛ս ձեռօք քովք զհասկն. եւ մանգաղ մի՛ արկանիցես յոճ ընկերի քոյ։ 25Եւ եթէ մտանիցես յայգի ընկերի քոյ, կերիցե՛ս մինչեւ ցյագել անձին քոյ. բայց յամանս մի՛ ամանայցես։

Գրաբար, 1805 · HYGRB1805