Ժողովող գիրք

11

1Առաքեա՛ դու զհաց քո ՚ի վերայ ջրոց, զի ՚ի բազմութեան աւուրց քոց գտցես զնա։ 2Տո՛ւր բաժինս եւթանց՝ այլ եւ ութից. զի ո՛չ գիտես զինչ չարութիւն է ՚ի վերայ երկրի։ 3Թէ լցցին ամպք անձրեւով՝ ՚ի վերայ երկրի հեղուն։ Եթէ անկցի փայտն ՚ի հարաւ՝ եւ կամ ՚ի կողմն հիւսւսոյ՝ ուր անկցի փայտն անդ կացցէ։ 4Որ խտրէ զհողմս՝ ո՛չ սերմանէ, եւ որ հայի ընդ ամպս՝ ո՛չ հնձեսցէ. 5որովք ո՛չ է հնար գիտել զի՛նչ է ճանապարհ հողմոյ։ Իբրեւ զոսկերս յարգանդի յղւոյ, նո՛յնպէս ո՛չ գիտասցես դու զարարածս Աստուծոյ զոր ինչ առնիցէ նա զամենայն։ 6Ընդ առաւօտս սերմանեսցես դու զսերմն քո, եւ ընդ երեկոյս մի՛ լքցին ձեռք քո. զի ո՛չ գիտես՝ ո՞ր պատկանի. ա՛յս թէ այն, կամ թէ երկոքեան ՚ի միասին՝ ՛ իսկ է։

7Քա՛ղցր է լոյս, եւ բարի աչաց տեսանել ընդ արեգակամբ. 8զի թէ ամս բազումս կեցցէ մարդ, եւ յամենայն ՚ի նոսա ուրա՛խ լինիցի. եւ յիշեսցէ նա զաւուրս խաւարի, զի բազում իցեն. ամենայն ինչ որ գալոցն իցէ ընդունայնութիւն է։ 9Ուրա՛խ լեր երիտասարդ ՚ի մանկութեան քում. եւ զուարճացուսցէ՛ զքեզ սիրտ քո յաւուրս մանկութեան քոյ։ Եւ գնա՛ դու ՚ի ճանապարհս սրտի քո անբիծ, եւ ՚ի տեսիլ աչաց քոց. եւ գիտասցես թէ վասն այսր ամենայնի ածցէ զքեզ ՚ի ։ 10Եւ ՚ի բա՛ց արա զսրտմտութիւն ՚ի սրտէ քումմէ, եւ անցո՛ զչարութիւն ՚ի մարմնոյ քումմէ. զի մանկութիւն եւ անմտութիւն ընդունայնութի՛ւն է։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)