Ժողովող գիրք
6
1Է՛ չարութիւն զոր տեսի ՚ի ներքոյ արեգական, եւ բազում է յոյժ ՚ի վերայ մարդոյ։ 2Ա՛յր մի որում տացէ Աստուած մեծութիւնս եւ ինչս եւ փառս, եւ ո՛չ ինչ պակաս իցէ անձին իւրում յամենայնէ որում ցանկանայցէ. եւ ո՛չ առնիցէ զնա Աստուած իշխան ուտե՛լ ՚ի նմանէ. զի այր օտար կերիցէ զնա. եւ ա՛յն ընդունայնութիւն է՝ եւ ախտ չար։ 3Եթէ ծնցի այր հարիւր, եւ ամս բազումս կեցցէ. եւ եւ՛ս բազում եղիցին աւուրք ամաց նորա. եւ անձն նորա ո՛չ յագեսցի ՚ի բարեաց անտի, եւ գերեզման եւս ո՛չ գտցի նմա. ե՛ս ասացի թէ լա՛ւ է քան զնա վիժածն. 4զի ունայնութեամբ եկն՝ եւ խաւարաւ գնաց, եւ ՚ի խաւարի՛ անուն նորա ծածկեսցի։ 5Քանզի զարեւ ո՛չ ետես՝ եւ ո՛չ գիտաց, զի՞նչ է հանգիստ սորա քան զնորա։ 6Եւ եթէ եկաց նա զհազար ամաց ելս, եւ զբարութիւն ինչ ո՛չ ետես՝ միթէ ո՞չ երթայցէ ամենայն ՚ի մի տեղի։ 7Ամենայն ջան մարդոյ ՚ի բերան իւր, եւ սակայն անձն նորա ո՛չ յագեսցի։ 8Զի՞նչ առաւելութիւն է իմաստնոյն քան զանմտին, զի տնանկն գիտէ՛ երթալ առաջի կենաց իւրոց։ 9Լա՛ւ է տեսիլ աչաց քան զգնացեալն ոգւով. սակայն եւ այն ունայնութիւն է՝ եւ յօժարութիւն ոգւոյ։
10Որ ինչ եղեւն՝ ահա անուն կոչեցեալ է նմա. եւ յայտնի՛ եղեւ որպիսի՛ ինչ է մարդ. եւ ո՛չ կարէ դատել ընդ Հզօրին քան զնա։ 11Զի են բազում բանք՝ որ յաճախեն զընդունայնութիւնս։