Ժողովող գիրք

8

1Իմաստութիւն առն լուսաւոր առնէ զերեսս իւր. եւ որ ժպիրհն է երեսօք իւրովք ատելի լիցի։

2Բերանոյ թագաւորի զգո՛յշ լեր, եւ ՚ի բան երդման Աստուծոյ մի՛ վաղվաղիցես։ 3Յերեսաց նորա գնասցես, եւ մի՛ կացցես ՚ի բանի չարի. զի զամենայն զոր ինչ կամիցի՝ արասցէ։ 4Իբրեւ զթագաւոր իշխանութեամբ խօսի. եւ ո՞վ կարէ ասել ցնա՝ թէ զի՛նչ գործեցեր։ 5Որ պահէ զպատուիրան՝ ո՛չ գիտասցէ զբան չարութեան. եւ ժամանակ իրաւանց ճանաչէ սիրտ իմաստնոց։ 6Զի ամենայն իրաց ժամանա՛կ է եւ , զի գիտութիւն մարդոյն բազում է ՚ի վերայ նորա։ 7Քանզի ո՛չ գիտէ զինչ լինելոց է. զի որպէս ի՛նչ լինելոց իցէ ո՞վ պատմեսցէ նմա։ 8Ո՛չ է մարդ ոգւոյ՝ արգելուլ զոգի, եւ ո՛չ գոյ իշխանութիւն նորա յաւուր մահուան. եւ ո՛չ գոյ հրեշտակութիւն յաւուր պատերազմի. եւ ո՛չ ապրեցուցանէ ամպարշտութիւն զմերձաւորս իւր։

9Զամենայն զայս տեսի, եւ ետու զսիրտ իմ յամենայն արարածս որ արարեալ են ՚ի ներքոյ արեգական. որում միանգամ իշխան եղեւ մարդն ՚ի վերայ մարդոյ չարչարել զնա։ 10Եւ ապա տեսի ես ամպարիշտս մուծեալս ՚ի գերեզմանս. եւ ՚ի սրբոց անտի գնացին, եւ սո՛ւգ առին ՚ի քաղաքին. զի ա՛յսպէս արարին. սակայն եւ այն ընդունայնութիւն է։ 11Զի ո՛չ գոյ ընդդէմ դառնալ յայնցանէ որ վաղվաղակի՛ գործեն զչար. վասն այնորիկ համարձակեցան սիրտք որդւոց մարդկան յանձինս իւրեանց գործել զչար։ 12Որ մեղաւն արար զչարիս, յայսմհետէ՝ եւ ՚ի վաղնջուց. քանզի գիտեմ եւ ես զինչ է բարին երկիւղածաց Աստուծոյ, զի երկնչիցին նոքա յերեսաց նորա։ 13Եւ ինչ ո՛չ եղիցի ամպարշտի. ո՛չ յերկարեսցէ աւուրս ընդ հովանեաւ որ ո՛չ իցէ երկիւղած յԱստուծոյ։

14Գո՛յ ընդունայնութիւն որ եղեալ է ՚ի վերայ երկրի. զի են արդարք՝ որոց ժամանեն առ նոսա գործք ամպարշտաց. եւ են ամպարիշտք՝ զի հասանեն նոցա իբրեւ զգործս արդարոց. եւ ասացի ես թէ սակայն եւ ա՛յն ընդունայնութիւն է։ 15Եւ գովեցի ես զուրախութիւն. զի ո՛չ է բարի մարդկան ՚ի ներքոյ արեգական, բա՛ց յուտելոյ եւ յըմպելոյ եւ յուրա՛խ լինելոյ. եւ ա՛յն երթայ ընդ նմա ՚ի ջանալ նմա զաւուրս կենաց իւրոց, որչափ ետ նմա ՚ի ներքոյ արեգական։ 16Յոր միանգամ ետու զսիրտ իմ գիտել զիմաստութիւն, եւ տեսանել զզբաղումն որ արարեալ է ՚ի վերայ երկրի, զի ՚ի տուէ եւ ՚ի գիշերի յաչս նորա ո՛չ է տեսանել։ 17Եւ տեսի ես զամենայն արարածս Աստուծոյ. զի ո՛չ կարասցէ մարդ գտանել զարարածն արարեալ ՚ի ներքոյ արեգական. որքան ջանասցի մարդ խնդրել՝ եւ ո՛չ գտցէ. քանզի որչափ ասասցէ իմաստունն գիտել՝ ո՛չ կարասցէ գտանել։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)