Ելից
23
1Եւ համբաւ սուտ՝ մի՛ ընդունիցիս։ Մի՛ հաւանիցիս ընդ անիրաւի՝ լինել վկայ անիրաւ։
2Մի՛ յօժարեսցիս ընդ բազումս ՚ի չարիս։ Մի՛ յաւելուցուս ՚ի բազմութիւն միտել ընդ բազումս առ ՚ի խոտորելո՛յ զիրաւունս։ 3Եւ մի՛ ողորմեսցիս տնանկին ՚ի դատաստանի։
4Եւ եթէ պատահեսցիս եզին թշնամւոյ քոյ, կամ իշոյ նորա մոլորելոյ, դարձուսցես եւ հասուսցե՛ս զնա առ նա։ 5Եւ եթէ տեսանիցես զգրաստ ընկերի քոյ՝ անկեալ ընդ բեռամբ, մի՛ զանց առնիցես զնովաւ, այլ յարուսցե՛ս զնա ընդ նմա։
6Մի՛ խոտորիցես զիրաւունս տնանկին ՚ի դատաստանի իւրում։ 7Յամենայն՝ ՚ի զո՛ւր բանէ՝ ՚ի բաց լինիցիս. եւ զարդարն եւ զանպարտն մի՛ սպանանիցես. եւ զամպարիշտն մի՛ ապրեցուցանիցես վասն կաշառաց. 8եւ կաշառ՝ մի՛ առնուցուս. զի կաշառ կուրացուցանէ՛ զաչս համարձակահայեաց, եւ ապականէ՛ զբանս արդարս։ 9Եւ զպանդուխտն մի՛ նեղես. քանզի ճանաչէ՛ք դուք զանձինս պանդխտաց. զի եւ դուք պանդուխտք էիք յերկրին Եգիպտացւոց։
10Զվե՛ց ամ սերմանեսցես զերկիր քո, եւ ժողովեսցե՛ս զարմտիս նորա։ 11Եւ յամին եւթներորդի թողութիւն արասցես, եւ հանգուսցե՛ս զնա։ եւ կերիցեն տնա՛նկք ազգի քոյ. եւ զմնացեալն ՚ի նոցանէ կերիցեն գազա՛նք վայրի. ա՛յսպէս արասցես զայգի քո եւ զձիթենի քո։ 12Զվե՛ց օր գործեսցես զգործ քո. եւ յաւուրն եւթներորդի հանգիցէ՛ եզն քո եւ է՛շ քո, եւ հանգիցէ՛ որդի աղախնոյ քոյ եւ պանդխտին։ 13Զամենայն զոր ասացի ձեզ՝ պահեսջի՛ք. եւ զանուն աստուածոց օտարաց մի՛ յիշիցէք. եւ մի՛ լուիցի ՚ի բերանոյ ձերմէ։
14Երի՛ս ժամանակս ՚ի տարւոջ արասջի՛ք ինձ տօնս։ 15Զտօն բաղարջակերա՛ցն պահեսջիք. զեւթն օր բաղա՛րջ կերիջիք, որպէս պատուիրեցի ձեզ ըստ ժամանակի ամսոյն կանխոց. զի ՚ի նմա՛ ելէք դուք յերկրէն Եգիպտացւոց։ ո՛չ երեւեսցիս առաջի իմ դատարկաձեռն։ 16Եւ զտօն ամարայնոյ առաջնոյ արմտեա՛ց քոց արասցես զգործոց քոց, որ ինչ վարեա՛լ իցէ յանդի քում։ Եւ զտօն կատարածի ելից տարւոյն, ՚ի ժողովել գործոց քոց յանդէ։ 17Երի՛ս ժամանակս ՚ի տարւոջ յանդիմա՛ն լիցի ամենայն արու քո առաջի Տեառն Աստուծոյ։
18Եւ մի՛ զոհեսցես ՚ի վերայ խմորոյ զարիւն զոհից քոց։ եւ մի՛ ագցի ճարպ տօնի իմոյ մինչեւ ցառաւօտ։ 19Զպտուղս առաջին արմտեաց քոց բերցես ՚ի տո՛ւն Տեառն Աստուծոյ քո։ Եւ մի՛ եփեսցես զգառն ՚ի կաթն մօր իւրոյ։
20Եւ ահա ես առաքեմ զհրեշտակ իմ առաջի երեսաց քոց, զի պահեսցէ զքեզ ՚ի ճանապարհի. որպէս զի տարցի՛ զքեզ յերկիրն, զոր պատրաստեցի քեզ։ 21Զգո՛յշ լեր անձին քում եւ լուիցես, եւ մի՛ անհաւան լինիցիս նմա. զի ո՛չ խորշեսցի ՚ի քէն. քանզի անուն իմ ՚ի վերայ նորա է։ 22Եւ եթէ լսելով լուիցես ձայնի իմում, եւ արասցես զամենայն զոր ինչ ասացի քեզ, եղէց թշնամի՛ թշնամեաց քոց. եւ հակառա՛կ կացից հակառակորդաց քոց։ 23Զի երթիցէ հրեշտակ իմ առաջնորդե՛լ քեզ. եւ տարցի՛ զքեզ առ Ամովրհացին, եւ Քետացի, եւ Փերեզացի, եւ Քանանացի, եւ Գերգեսացի, եւ Խեւացի, եւ Յեբուսացի. եւ սատակեցի՛ց զնոսա։ 24Մի՛ պագանիցես երկիր աստուածոց նոցա, եւ մի՛ պաշտեսցես զնոսա. եւ մի՛ առնիցես ըստ գործոց նոցա, այլ քակելով քակեսցե՛ս զնոսա, եւ մանրելով մանրեսցե՛ս զարձանս նոցա։ 25Եւ պաշտեսցե՛ս զՏէր Աստուած քո. եւ օրհնեցի՛ց զհաց քո եւ զջուր քո, եւ դարձուցից ՚ի ձէնջ զախտ։ 26Եւ մի՛ եղիցի անսերմ եւ ամուլ յերկրի քում. զթիւ աւուրց քոց լցուցի՛ց։ 27Եւ զա՛հ իմ առաքեցից առաջնորդե՛լ քեզ. եւ զարհուրեցուցի՛ց զամենայն ազգս յորս մտանիցես ՚ի նոսա։ Եւ տաց զամենայն հակառակորդս քո փախստակա՛նս։ 28Եւ առաքեցից առաջի քո զպիծակ. եւ մերժեսցէ՛ զԱմովրհացին, եւ զԽեւացին, եւ զՔանանացին, եւ զՔետացին յերեսաց քոց։ 29Եւ ո՛չ մերժեցից զնոսա յերեսաց քոց ՚ի միում ամի. զի մի՛ երկիրն անապատ լինիցի, եւ բազմանայցեն ՚ի վերայ քո գազանք երկրին։ 30Առ սակաւ սակա՛ւ մերժեցից զնոսա ՚ի քէն. մինչեւ աճեսցե՛ս եւ ժառանգեսցես զերկիր։ 31Եւ եդից զսահմանս քո ՚ի Կարմիր ծովէ մինչեւ ՚ի ծովն Փղշտացւոց. եւ յանապատէն մինչեւ ցգե՛տն մեծ Եփրատ։ եւ մատնեցից ՚ի ձեռս ձեր զբնակիչս երկրին. եւ մերժեցից զնոսա ՚ի քէն։ 32Եւ դու՝ մի՛ դնիցես ընդ նոսա, եւ ընդ դի՛ս նոցա ուխտ։ 33Եւ մի՛ բնակեսցեն յերկրի քում, զի մի՛ յանցուցանիցեն զքեզ առիս։ զի եթէ ծառայեսցես դի՛ց նոցա, նոքա՛ լիցին քեզ ՚ի գայթագղութիւն։
Գրաբար, 1805 · HYGRB1805