Ելից

26

1Եւ արասցես խորա՛ն տասնփեղկեան։ ՚ի բեհեզոյ մանելոյ, եւ ՚ի կապուտակէ, եւ ՚ի ծիրանւոյ, եւ ՚ի կարմրոյ կրկնելոյ։ քերոբ՝ գո՛րծ անկուածոյ գործեսցես զնոսա։ 2Երկայնութիւն միոյ փեղկին ՚ի քսանեւյութ կանգնոյ, եւ լայնութիւն ՚ի չորից կանգնոց փեղկի միոյ լինիցի։ չափ՝ նո՛յն եղիցի ամենայն փեղկիցն։ 3Հի՛նգ փեղկ ընդ միմեանս կցեալ. եւ հինգ եւս ա՛յլ ընդ միմեանս խառնեալ։ 4Եւ արասցես ճարմա՛նդս կապուտակեայս առ եզերբ միոյ փեղկին ՚ի միոջէ կողմանէ ՚ի խառնուածսն։ նոյնպէս արասցես եւ առ եզե՛րբ արտաքնոյ փեղկին, երկրորդի՛ խառնուածոյն։ 5Յիսո՛ւն ճարմանդ արասցես միում փեղկի. եւ յիսուն ճարմանդ արասցես ՚ի կողմանէ փեղկին ըստ երկրորդի խառնուածոյն. դէմ ընդդէ՛մ միմեանց խառնիցն իւրաքանչի՛ւր ճարմանդքն։ 6Եւ արասցես յիսուն օղս ոսկիս՝ եւ խառնեսցե՛ս զփեղկսն ընդ միմեանս աղխիւքն. եւ եղիցի խորա՛ն մի։ 7Եւ արասցես վերնափե՛ղկս մազեղէնս նուարտան խորանին, մետասան փեղկ գործեսցես զնոսա։ 8Երկայնութիւն միոյ փեղկի՝ լինիցի յերեսուն կանգնոյ. եւ լայնութիւն միոյ փեղկի ՚ի չորից կանգնոց։ չափ՝ նո՛յն եղիցի մետասանեցունց փեղկիցն։ 9Եւ խառնեսցե՛ս ընդ միմեանս զհինգ փեղկն ՚ի միասին, եւ զվեց փեղկն ՚ի միասին։ եւ կրկնեսցես զվե՛ցերորդ փեղկն առաջոյ կողմանէ խորանին։ 10Եւ արասցես ճարմանդս յիսուն առ եզերբ միոյ փեղկին ՚ի մէ՛ջ խառնուածոյն։ եւ յիսուն ճարմա՛նդ արասցես առ եզերբ փեղկին երկրորդի՛ խառնուածոյն։ 11Եւ արասցես օ՛ղս պղնձիս յիսուն, եւ խառնեսցե՛ս զօղսն ընդ ճարմանդսն. եւ կցեսցե՛ս զփեղկսն՝ եւ եղիցին մի։ 12Եւ դիցես զաւելորդ փեղկին ՚ի ներքո՛յ խորանին. կիսով փեղկիւն աւելորդաւ մնացելով ծածկեսցե՛ս զապարումս փեղկից խորանին յետոյ կողմանէ, 13կանգնաւ՝ յա՛յսմ կողմանէ, եւ կանգնաւ՝ յա՛յնմ կողմանէ. յաւելորդէ երկայնութեան փեղկից խորանին. եւ եղիցի ծածկե՛լ զապարումս խորանին աստի անտի։ 14Եւ արասցես զվիժակս խորանին ՚ի շիկակարմի՛ր մորթոց խոյոց։ եւ ծածկելիս ՚ի կապուտա՛կ մորթոյ ՚ի վերուստ։ 15Եւ արասցես զսիւնակս խորանին յանփո՛ւտ փայտից 16կանգնաւորս. ՚ի տա՛սն կանգնոյ զերկայնութիւն միոյ սիւնակին առնիցես։ եւ ՚ի միոջէ կանգնոյ եւ ՚ի կիսոյ 17զթանձրութիւն եւ զլայնութիւն միոյ սիւնակին։ Եւ երկուս սփռիչս միում սիւնակի, ագուցեալ ընդ միմեանս. ա՛յնպէս արասցես ամենայն սիւնակաց խորանին։ 18Եւ արասցես քսան սիւնակս խորանին ՚ի հիւսւսոյ կողմանէ։ 19Եւ քառասուն խարիսխս արծաթիս արասցես քսանեցունց սեանց։ երկու խարիսխք առ մի սիւն յերկոցունց կողմանց. եւ երկու խարիսխք առ մի սիւն յերկոցունց կողմանց խորանին։ 20Եւ յերկրորդէ կողմանէ խորանին ընդ հարաւ քսան սիւն. 21եւ քառասուն խարիսխք նոցա արծաթիք. երկո՛ւ խարիսխք առ մի սիւն յերկոցունց կողմանց։ 22Եւ յետուստ խորանին ՚ի ծովակողմն կուսէ արասցես վե՛ց սիւն։ 23Եւ երկո՛ւ սիւնս արասցես յանկիւնս խորանին ՚ի թիկա՛նց կողմանէ։ 24Եւ եղիցին հասարակ ՚ի ներքուստ։ Եւ ըստ նմի՛ն օրինակի լինիցին զոյգք խոյակաց նորա ՚ի մի խառնուած։ նո՛յնպէս արասցես երկոցունց անկեանցն կանգնաւորս։ 25Եւ եղիցին ո՛ւթ սիւն. եւ խարիսխք նոցա արծաթիք՝ վեշտասան խարիսխք։ երկու խարիսխք առ մի սիւն յերկոցունց կողմանց նորա. եւ երկու սարիսխք առ մե՛ւս եւս սիւն։ 26Եւ արասցես նիգս յանփուտ փայտից. հի՛նգ նիգ առ մի սիւն ՚ի միոջէ՛ կողմանէ խորանին, 27եւ հինգ նիգ առ մե՛ւս եւս սիւն յերկրո՛րդ կողմանէ խորանին. եւ հինգ նիգ առ մի սիւն ՚ի թիկանց խորանին ընդ ծովակողմն։ 28Եւ նիգ մի ՚ի մէջ սեանցն թափանցա՛նց՝ ՚ի միոջէ կողմնէ ՚ի մի՛ւս կողմն։ 29Եւ զսիւնսն պատեսցես ոսկւո՛վ. եւ արասցես օ՛ղս ոսկիս՝ յորս ագուցանիցես զնիգսն։ եւ պատեսցես զնիգսն ոսկւո՛վ։ 30Եւ կանգնեսցե՛ս զխորանն վկայութեան՝ ըստ օրինակին որ ցուցաւ քեզ ՚ի լերինն։

31Եւ արասցես վարագո՛յր ՚ի կապուտակէ՛, եւ ՚ի ծիրանւոյ, եւ ՚ի կարմրոյ մանելոյ, եւ ՚ի բեհեզո՛յ նիւթելոյ։ գո՛րծ անկուածոյ գործեսցես զնա քերա՛ւբ։ 32Եւ դիցես զնա ՚ի վերայ չորեցունց անփո՛ւտ եւ ոսկիապա՛տ սեանցն. եւ խոյակք նոցա ՛ք. եւ խարիսխք նոցա արծաթի՛ք։ 33Եւ ձգեսցե՛ս զվարագոյրն սիւնէ ՚ի սիւն։ Եւ տարցիս ՚ի նե՛րքս քան զվարագոյրն զտապանակ վկայութեանն. եւ անջրպետիցէ՛ ձեզ վարագոյրն ՚ի մէջ սրբութեանն, եւ ՚ի մէջ սրբութեա՛ն սրբութեանցն։ 34Եւ ծածկեսցե՛ս վարագուրաւն զտապանակ վկայութեանն ՚ի սրբութիւն սրբութեանցն։ 35Եւ դիցես զսեղանն արտաքոյ վարագուրին։ եւ զաշտանակն յանդիմա՛ն սեղանոյն, ՚ի կողմանէ խորանին ընդ հարաւ։ եւ զսեղանն դիցես ՚ի կողմանէ խորանին ընդ հիւսւսի։

36Եւ արասցես սրահա՛կ դրան խորանին. ՚ի կապուտակէ՛, եւ ՚ի ծիրանւոյ, եւ ՚ի կարմրոյ մանելոյ, եւ ՚ի բեհեզոյ նիւթելոյ. գործ նկարակե՛րպ։ 37Եւ արասցես վարագուրին հինգ սիւնակ յանփուտ փայտից. եւ օծցես զնոսա ոսկւո՛վ։ Եւ խոյակք նորա ոսկի՛ք. եւ ձուլեսցես նոցա հինգ խարիսխ պղնձի։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)