Գ Եզրաս

1

1Ես Սաղաթիէլ՝ որ և Եզր կոչեցայ. և ՚ի Բաբելոն յամին երեսներորդի կայի յանկողնի իմում, 2և զմտաւ ածէի վասն աւերածոյն Սիոնի, և վասն շինածոյն Բաբելոնի, 3և անդէն իսկ ապշեալ լինէի ՚ի իմ, և սկսա՛յ ասել ցԲարձրեալն զբանս ահագինս։ 4Եւ ասացի. Ասեմ Տէր իմ. Դու արարեր զերկինս և զերկիր և զամենայն որ ՚ի նոսա. 5և յետ այնորիկ ստեղծեր անապական ձեռօք քովք զմարդն, և փչեցեր ՚ի նմա շունչ կենդանի, և է առաջի քո. 6և եդիր ՚ի դրախտին փափկութեան զոր տնկեաց աջ քո 7որում պատուէր ետուր զի ծանիցեն թէ քո գործ է։ Եւ նա էանց զայնիւ, և պատրեցաւ։ Վասն որոյ յիրաւի որոշեցեր վաղվաղակի վասն նորա զմահ, և ամենեցուն որ ՚ի նմանէ ազգ էին, 8որք և անցին զօրինօք սրբոց քոց հրամանաց. զի եղեն ազգ և ազինք, և տոհմք ՚ի նոցանէ, որ ո՛չ գոյ թիւ. 9ածեր ՚ի վերայ նոցա զջրհեղեղն և կորուսեր զնոսա։ 11Խնայեցեր ՚ի ծառայն քո . և վասն նորա յորդիսն նորա ամենայն տամբն իւրով. և եգիտ շնորհս առաջի քո։ 12Եւ դարձեալ ՚ի զաւակէ նորա բազմացուցեր զմարդիկ. և նոքա նոյնպէս ամբարշտեցան առաջի քո. և ելին անօրէնութեամբք իւրեանց, և զհետ գնացին անօրէնութեանն։ 13Գտաւ այր մի ՚ի նոսա որում էր . 14զոր սիրեցեր և հաճեցար ընդ նա միայն, 15և եդիր ընդ նմա՛ ուխտ բազմացուցանել զզաւակ նորա իբրև զաստեղս երկնից բազմութեամբ. և իբրև զաւազ առ ափն ծովու անչափ. և այնպէս ետուր նմա՛ որդի զԻսահակ, և Սահակայ զՅակոբ. 16և Յակոբայ այլօք մետասանիւքն հանդերձ զՅովսէփ, և վասն Յովսեփայ տարար զհարսն յԵգիպտոս և կերակրեցեր զնոսա ամս բազումս։ 17Եւ յետ այնորիկ հաներ զնոսա ՚ի ձեռն ծառային քում Մովսէսի, և տարար զնոսա յԵգիպտոսէ ՚ի յանապատն. և կերակրեցեր զնոսա ամս քառասուն, և յետ այնորիկ տարար զնոսա յերկիրն զոր խոստացար ծառային քո Աբրահամու. և ետուր նոցա օրէնս, և ո՛չ պահեցին. և ետուր նոցա դատաւորս դատել և խրատել զնոսա յօրէնս քո ամս բազումս, մինչև ցՍամուէլ մարգարէն՝ որ կարդայր զանուն քո։ Քանզի կայր և մնայր ՚ի նոսա ախտ. 23մերժեցան օրէնք քո ՚ի սրտից նոցա, մինչև կացուցեր ՚ի վերայ նոցա զԴաւիթ ծառայն քո։ 24Ցոր և ասացեր դարձեալ շինել զԵրուսաղէմ. և ՚ի նմա մատուցանել քեզ պատարագս։ Յետ նորա յարուցեր զորդի նորա զՍողոմոն. որում հրամայեցեր շինել զտաճարն ՚ի տեսիլ գիշերոյն. և ՚ի նմա առնել ամենայն ժողովրդեանն զաղօթս, և մատուցանել զպատարագս։ 25Եւ իբրև այն լինէր, մեղաւ ժողովուրդն որ ՚ի քաղաքին բնակեալ էր 27և վասն նորա մատնեցաւ քաղաքն ՚ի ձեռս հեթանոսաց որ շուրջ զնովաւն էին։ Իսկ մինչդեռ էաք յերկրին մերում, ասէի ՚ի սրտի իմում. 28Միթէ լաւագոյն ինչ գործեն որ ՚ի Բաբելոն բնակեալն են, և վասն այնորիկ արհամարհեցաւ ։ 29Զի իբրև եկի այսր, տեսի ամբարշտութիւն բազում որ ո՛չ գոյ թիւ. և ապստամբս բազում յոյժ ետես անձն իմ, այս ահա երեսուն ամ. Վասն այնորիկ զարմացեալ է սիրտ իմ, 30զմտաւ ածելով թէ որպէս ներես անօրինաց, և խնայեցեր յամբարիշտսն, և կորուսեր զժողովուրդսն քո. և խնայեցեր ՚ի թշնամիսն քո։ 31Մի եթէ լաւագոյն ինչ գործեաց Բաբելոն քան զՍիոն. 32և կամ այլազգի ոք ծանեաւ քան զԻսրայէլ. և կամ որ ազգ հաւատաց ուխտի քում իբրև զՅակոբ. 33որոց պտուղն ո՛չ երևեցաւ։ Շրջելով շրջեցա՛յ ընդ ազգս և գտի զնոսա յղփացեալս, որք ո՛չ յիշէին զպատուիրանս քո։ 34Արդ այժմ եթէ կշռիցես ՚ի կշիռս զմեր անօրէնութիւնս և զհեթանոսաց, գտցի ՚ի կշիռս կշռոցն՝ եթէ յո՛ր կոյս հակիցէ. 35ե՞րբ ո՛չ մեղան բնակիչք երկրիս այսորիկ առաջի քո. ո՞ր ազգ պահեաց զպատուիրանս քո 36թերևս ուրեք նուազարանս գտանիցես ազգ, և ո՛չ ուրեք։

Գրաբար, 1805 · HYGRB1805