Գ Եզրաս
11
1Եւ եղև յերկրորդում գիշերին, ահա ելանէր ՚ի ծովէ արծուի, որոյ էին թևքն երկոտասան, և գլուխք երեք. 2և համբառնայր զթևս իւր և թռչէր ընդ ամենայն երկիր, և ամենայն հողմք երկնից շնչէին՝ և առ նա ժողովէին. 3և տեսանէի ՚ի թևոցն նորա, այլ թև բուսեալ, և այն լինէր փոքրիկ թևս և մանունս. 4իսկ գլուխք արծւոյն ՚ի լռութեան կային, և միջին գլուխն մեծ էր քան զայլսն, բայց սակայն և նա ՚ի լռութեան դադարեալ էր ընդ նոսա. 5և ահա՛ համբառնայր զթևս իւր տիրել երկրի և բնակչաց նորա։ 6Եւ տեսանէի որպէս հնազանդէր նմա՛ ամենայն ինչ որ ՚ի ներքոյ երկնից, և ո՛չ ոք ընդդէմ դառնայր նմա՛ յարարածոց որ ՚ի ներքոյ երկնից։ 7Եւ տեսանէի զի յառնէր արծուին և կայր ՚ի վերայ ոտից իւրոց, և ասէր. 8Միանգամայն զամենեսեան կամիցիք արթուն կալ. այլ ՚ի քուն մտցէ իւրաքանչիւր ՚ի տեղւոջ իւրում, և ՚ի ժամանակի իւրում զարթիցէ, 9և գլուխքն ՚ի վախճան պահեսցին. 10և տեսի և ահա՛ ո՛չ ելանէր բարբառ ՚ի գլխոյ նորա, այլ ՚ի միջոյ մարմնոյ նորա։ 11Եւ թուեցի զաւելորդ թևս նորա, և այն է ութ. 12և տեսի յաջմէ կողմանէ նորա, զի կանգնէր թև մի, և իշխէր ՚ի վերայ ամենայն երկրի։ 13Եւ իբրև այն լինէր, հասանէր նմա վախճան. զի ամենևին մի՛ երևեսցի տեղի նորա։ Եւ երկրորդն յառնէր և տիրէր, և ունէր զբազում ժամանակս, 14և յետ տիրելոյն հասանէր վախճան նորա. զի կորիցէ իբրև զառաջինն։ 15Եւ լինէր բարբառ ընդ նմա և ասէր. 16Լո՛ւր դու զաւետիս քո որ այնչափ ժամանակս կալար զերկիր յառաջ քան զքո կորնչել. 17ո՛չ ոք յետ քո կալցի յայնչափ ժամանակս իբրև զքեզ, այլ ո՛չ զկէս քո. 18և յարեաւ երրորդն, և կալաւ զիշխանութիւնն. և կորեաւ իբրև զառաջինն 19և նա։ Եւ այնպէս ունէր իշխանութիւն թևոցն ամենեցուն. և դարձեալ կորնչել։ 20Եւ տեսի զամենայն թևսն, և զայն ՚ի ժամու իւրում կանգնեալ յաջմէ կողմանէ ունել զիշխանութիւնն. ունէր ՚ի նոցանէն և վաղվաղակի կորնչէր. 21և ոմն ՚ի նոցանէ կանգնէր և չկարէր ունել զիշխանութիւնն։ 22Եւ յետ այնորիկ տեսանէի, զի երկոտասանեքին թևքն կորնչէին, և երկու աւելորդ թևոցն, 23և ոչինչ մնայր յանդամս արծւոյն. բայց միայն յերից գլխոցն ղօղելոց. 24և վեց թև՛ն յորոց բաժանէին երկուքն, և երթային դադարէին առ գլխոյն յաջմէ կողմանէ, և չորքն մնացին ՚ի տեղւոջ իւրեանց։ 25Եւ տեսանէի զի չորք թևքն խորհէին կանգնել և տիրել. 26և ապա տեսանէի զմին, որ թէպէտ և կանգնեցաւ, վաղվաղակի կորեաւ. 28և տեսանէի. և ահա՛ երկուն մնային ՚ի նոցանէ, որ խորհէին առաւել լինել և տիրել։ 29Եւ մինչդեռ զայս խորհէի, մի ՚ի գլխոյ անտի ղօղելոց որ էրն մեծագոյն. 30և ապա՛ զերկոսին գլուխսն առնոյր ընդ իւր, 31և դառնայր գլուխն մարմնովն հանդերձ՝ և ուտէր զաւելորդ թևսն որ կամէին տիրել. 32և այն գլուխ տիրէր ամենայն երկրի. և հնազանդեցուցանէր զբնակիչս նորա աշխատութեամբ բազմաւ, և բռնանայր բնակութեանց երկրի քան զթևոցն բռնութիւն։ 33Եւ տեսի յետ այնորիկ զգլուխն միջին կորուսեալ իբրև զթևսն. 34մնային երկու գլուխքն, և նոքա տիրէին երկրի, նոյնպէս և բնակչաց նորա. 35տեսանէի և ահա՛ զի ուտէր զգլուխն, և ապականէր որ յաջմէն էր զձախակողմն։ 36Եւ լուայ բարբառ որ ասէր ցիս. Հայեա՛ց առաջի քո, և տե՛ս զի՞նչ տեսանես։ 37Տեսի և ահա՛ առիւծ զարթուցեալ յանտառէ գոչէր և մռնչէր, և աղաղակէր ՚ի բարբառ մարդոյ. և լսէի, զի ասէր ցարծուին. 38Լո՛ւր ինձ և խօսեցա՛յց ընդ քեզ. այսպէս ասէ Բարձրեալն, 39Ո՛չ դու մնացեր ՚ի չորից կենդանեացն զոր արարի տիրել ՚ի վերայ երկրի իմոյ, զի ՚ի ձեռն նոցա եկեսցէ վախճան ժամանակաց. 40և դու չորրորդ եկիր և յաղթեցեր նոցա, և բռնացար միշտ վաստակով բազմաւ, վարեցեր զաշխարհս այսչափ ժամանակս նենգութեամբ, 41և դատեցար զերկիր ո՛չ ճշմարտութեամբ, 42յափշտակեցեր զհեզս, և վնասեցեր խոնարհաց, ատեցեր զճշմարիտն, և սիրեցեր զսուտն, աւերեցեր զամրութիւն գոյաւորաց, և քակտեցեր զպարիսպս որ ո՛չ յանցեան քեզ. 43և ելին թշնամանք քո առ Բարձրեալն, և ամբարտաւանութիւն քո առ Հզօրն. 44և հայեցաւ Բարձրեալն ՚ի ժամանակս իւր, և ահա կատարեալ էին, 45վասն այնորիկ կորնչելով կորիցես դու արծուի, և թևք քո անպիտանք, և գլուխ քո չար, և մագիլք քո դժնդակք, և ամենայն մարմին քո ապիրատ։ 46Զի հանգիցէ երկիր, և թեթևասցի ամենայն աշխարհ վճարել ՚ի քումմէ բռնութենէ. ակնունել դատաստանի, և ողորմութեան որ արար զնա։
Գրաբար, 1805 · HYGRB1805