Գ Եզրաս

6

1Եւ ասէ ցիս. Հա՛րց որում ցանկացեալ է անձն քո. և ես պատմեցից քեզ՝ զոր պարտ է քեզ գիտել։ Եւ ասեմ ես. Աղաչեմ զքեզ, լուր ինձ երկայնմտութեամբ, հարքն մեր երկայնմտութեանն հաւատացին. քանզի յայտնի ցուցանէր զինքն նոցա. Ենովքայ, Նոյի, Աբրաամու, Իսահակայ, Յակոբու, Մովսէսի, Ահարոնի, և ամենայն սրբոցն նորա. և յետ սոցա ամենեցուն ունէր ժողովուրդն զգիր օրինացն. և ՚ի նոցանէ ուսուցանէին առնել զկամս Բարձրելոյն։ Իսկ այժմ ո՛չ Բարձրեալն յայտնի խօսի, և սուրբքն փոխեցան աստի. և կտակարանքն այրեցան. ո՛րպէս այս անխրատ ժողովուրդս զկամս Բարձրելոյն գիտասցէ։ Ետ պատասխանի և ասէ ցիս. Բարձրեալն եկեսցէ և արասցէ և ուսուսցէ. բայց ժողովուրդս այս խստապարանոց է, և անթլփատ ամենայնիւ. և մինչև ցվախճան թերեհաւատք. զի եկեսցէ ՚ի վերայ նոցա չար։ Եւ ասացի ցնա. Ո՞րպէս եկեսցէ Բարձրեալն. և կամ յե՞րբ լիցի գալուստ նորա։ Եւ ասէ. Նախ յառաջ եկեսցէ, յետ սակաւ ժամանակի ՚ի կերպարանս որդւոյ մարդոյ. և ուսուսցէ զծածկեալսն, և անարգեսցեն զնա՛. և ուրասցեն, և արասցեն իւրեանց չար, և յետ այնորիկ բազմասցին անօրէնութիւնք, և մոլորեցուսցէ զնոսա հոգին մոլորութեան՝ հարթել զլերինս բարկութեամբ, և առնել նշանս, որպէս եթէ և զոմանս ՚ի սրբոցն մոլորեցուցանել. և յետ այնորիկ Բարձրեալն եկեսցէ ՚ի տեսիլ փառաց, և դադարեցուսցէ զհոգին մոլորութեան, և թագաւորեսցէ նա. և հատուսցէ սրբոց սրբութիւն, և ամբարշտաց զանօրէնութիւն։ Եւ յայնժամ ամենայն անօրէն ազգ ժողովրդեանն կոծեսցին, և ո՛չինչ օգուտ լիցի նոցա, քանզի ուրացան ՚ի նմանէ։ Ահա պատմեցի քեզ զխորհուրդս ամենայն. եղիցի քեզ իբրև զկնիք. վասն այնորիկ ահա պատուիրեմ քեզ ունել քեզ ՚ի մտի մինչև ՚ի լնուլ ժամանակացն. քանզի պատրաստեաց Բարձրեալն. և յառաջ քան զլինել բնութեան երկրի. և յառաջ քան զկշռել զելս աշխարհիս այսորիկ, և յառաջ քան զբազմութիւն օդոց, և յառաջ քան զգոչել ձայնի որոտմանց. 2և յառաջ քան զլուսաւորական զկարգս աստեղաց, և յառաջ քան զհաստատել զյատակս դրախտին. 3և յառաջ քան զերևել գեղեցկութեան նորա. և յառաջ քան զօրանալ սաստկութեան շարժմանցն նորա. և յառաջ քան զգումարել զանթիւ զգունդս հրեշտակաց. 4և յառաջ քան զարարեալ հաստատութեան երկնից. և յառաջ քան զառնել զհիմն երկրի զհաստատութեան ցամաքի. 5և յառաջ քան զմտաւ ածել զաշխարհս ամենայն. և յառաջ քան զկնքել զվարձս հատուցման, որք զճշմարտութիւն հաւատոցն պահիցեն։ 11Ետու պատասխանի և ասեմ. Որովհետև գտի շնորհս առաջի քո, 12ցո՛յց ինձ զնշանն որ լինելոցն է ՚ի վախճան ժամանակաց։ 13Եւ ասէ ցիս. Որովհետև խուզես և քննես զճանապարհս Բարձրելոյն. արի՛ կաց ՚ի վերայ ոտից քոց։ 17Եւ յարեա՛ կացի. և ասէ ցիս. Եթէ լուիցես զձայն գոչման, և եթէ շարժեսցի տեղին յորում դուն կայցես. մի՛ երկնչիցիս, զի ՚ի գլուխ ելանելոց է առ ՚ի նմանէն բանն. դողասցէ , և շարժիցէ առ ՚ի խօսելն ընդ քեզ։ Եւ յետ խօսելոյն իմոյ զայս՝ ահա փառքն Տեառն լուսաւորէին զտեղին յորում կային, և անդէն ձայն եղև խօսելոյ՝ և բարբառ նորա իբրև զձայն ամբոխի յոյժ. կամ որպէս զջուրց հոսանաց բազմաց հեղեղատեալ զառ ՚ի վայր ընթանայցէ։ Եւ ասաց ցիս. 18Ահաւասիկ եկեսցեն աւուրք յորում կամեցայց այց առնել բնակչաց երկրիս. 19տեսից զանիրաւութիւն անիրաւաց, և զանօրէնութիւն անօրինաց. և զուրացութիւն ուրացողացն. և որով գայթակղեցուցանէին զժողովուրդս իմ. և յորժամ լցցին տառապանք ծառայից իմոց. 20և յորժամ կամիցիմ մերձեցուցանել զվախճան այսր կենացս ձերոց, այս նշան եղիցի ձեզ. սիրեսցի ստութիւն, և ծնցի նախանձ, գրգռեսցի անօրէնութիւն, և ատեսցի արդարութիւն. յաճախեսցէ անժուժկալութիւն, և խափանեսցի զգաստութիւն. աճեսցէ , և նուազեսցէ խաղաղութիւն. արհամարհեսցի ողորմութիւն, և փառաւորեսցի արդարութիւն. և յաճախեսցին տառապանք ծառայից իմոց, և բարձրասցին ամբարշտացն ամբարտաւանութիւն։ Վասն այնորիկ եղիցին ՚ի տեղիս տեղիս սովք և շարժմունք և ընկըղմութիւնք. և եղիցի նշան յերկնից. հուր յաճախ յօդս երևեսցի. և յերկրի եղիցին նշանք բազումք ՚ի տեղիս տեղիս. 21և մանկունք տարևորք խօսեսցին. և որ յղիքն են, շնորհս ծնցին և կեցցեն և զարգասցին. 22և յանկարծակի ՚ի տեղիք սերմանեալք առանց սերման ունայնք գտցին. 24և յարիցեն քաղաքք ՚ի վերայ քաղաքաց, օրէնք ՚ի վերայ օրինաց, որդիք զհարս սպանանիցեն, եղբարք զեղբարս, ազգ զազգս, սիրելիք զսիրելիս, տոհմք զտոհմս. և եկեսցէ յայտնի ապստամբութիւն, գալով եկեսցէ իմ նոր նորոգմամբ անճառ փառաց իմոց և զօրութեան, և զբազումս գայթակղեցուսցէ, և զօրասցի. և որք չհաւատանն ՚ի նա՝ հնազանդեցուսցէ, և յետ այնր նշանացն եղիցի այս ՚ի բազում քաղաքս և ՚ի գիւղս և ՚ի գաւառս, և դադարեսցին ջուրք. և մի՛ գնասցեն յաւուրսն յայնոսիկ մինչև ՚ի ժամանակս երիս։ 25Եւ յետ կատարելոյ նշանացս այսոցիկ ՚ի վերայ երկրի, բացցին, և յայնժամ երևեսցի իմ, 26և տեսցեն առ իս զթռուցեալսն ՚ի բարձունս զամենայն զսուրբս իմ. և ամենայն որ գտանի արդար արժանի ինձ, եկեսցէ և փառաւորեսցի և լուսաւորեսցի առաւել քան զարեգակն։ Յայնժամ դարձցին սիրտք բնակչաց աշխարհիս այսորիկ յայլ բարիս. 27ջնջեսցի և բարձցի չարն, և անցցէ նենգութիւն. և յամօթ լիցի թերահաւատութիւնն. 28ծաղկեսցեն , յայտնեսցի ճշմարտութիւն որ կայր մնայր մինչև ցայժմ, առանց պտղոյ յայսչափ ամս. կորիցէ ստութիւն, և երևեսցի անապականութիւն. վախճանեսցի ապականութիւն. և այնպէս եկեսցէ հասցէ կատարած աշխարհիս։ 29Զայս իբրև ասաց ցիս՝ իբրև զտեսիլ փայլատականց երևեցան ինձ փառքն Աստուծոյ, և տեղին յորում կայի շարժէր սակաւ մի. և սկսայ խռովել, և ո՛չ կարէի հանդուրժել փառացն. և ըմբռնեաց զիս երկիւղ. եկն հրեշտակն և զօրացոյց զիս։ 30Եւ ասաց ցիս. Մի՛ երկնչիր և մի՛ զարհուրիր. երանի՛ է քեզ՝ զի գտեր շնորհս ՚ի հզօրէն. 32գիտացի զուղղութիւն սրտի քո, և զսրբութիւն անձին քո, զոր ունէիր ՚ի մանկութենէ քումմէ. 33և վասն այնորիկ արժանի եղեր բարբառոյն Աստուծոյ, և խորհրդոցն ընդերկար ժամանակաց. պահեա՛ դու այլ ևս աւուրս եւթն, և յայտնեսցէ քեզ աւելի ևս քան զայս։ 35Եւ եղև յետ այսորիկ և պահեցի զեւթն օր. 36և դարձեալ սիրտ իմ խռովէր՝ և սկսայ ասել առաջի Բարձրելոյն. 38և ասեմ. Տէր իմ, դու արարեր զերկինս և զերկիր և զամենայն որ ՚ի նոսա. 40դու հրամայեցեր ծագել լուսոյ, որոշեցեր ՚ի խաւարէ, և կոչեցեր զնա տիւ, և որ խառնէրն 41ընդ բազմութեան ջուրցն ընդ երկրի՝ դու բաժանեցեր և որոշեցեր զերկիր ուրոյն մեկուսի. մասն մի ջրոյն յանդունդս ՚ի ներքինսն որոշեցեր՝ հաստատեալ զերկիր ՚ի վերայ նորա. և մասն մի ՚ի վերոյ քան զերկինս կացուցեր, որոյ ՚ի ներքոյ նմանութիւն ձեղուան ձգեցեր, և սահմանեցեր զհաստատութիւնն. և որ մնացեալն էր ժողովս ջուրց, աւազով պարսպեցեր և արգելեր. քանզի յառաջ էին խառնակ ընդ միմեանս, յորոյ վերայ հոգին շրջէր, և խաւար ունէր այնչափ. և չև ևս էր երկիր, քանզի բարբառ մարդոյ չև՛ ևս էր. հրամայեցեր մատչել ճառագայթից լուսոյ, որով երևեսցին գործք քո զարմանալիք։ 42Իսկ յերկրորդումն աւուր զհաստատութիւն երկնից անջրպետեցեր, և բարձրացուցեր ՚ի բարձունս. և հրամայեցեր ջրոցն ներքնոց՝ մասին միոյ անջրպետել ՚ի միմեանց. զի մասն մի նորա ՚ի վեր անջրպետեսցի, և մասն մի նորա ՚ի խոնարհ մնասցէ։ 43Եւ դարձեալ յերրորդում աւուրն որ մնա՛յ. զերկիր հաստատեցեր՝ բղխել ՚ի նմանէ զբանջար սերմանեաց և զծաղիկս խոտոց, և զտունկ ծառոց պտղաբերս. 44և բղխեաց զազգի ազգի բազմութիւնս՝ զսերմանիս ՚ի կերակուր զօրութեանց. և զխոտս անոյշ ՚ի քաղցրութիւն քմաց. և զպտուղս ծառոց յանոյշ ճաշակս։ 45Եւ ՚ի չորրորդում աւուրն հրամայեցեր արեգական լինել, լուսաւորել, և սնուցանել զաճումն և զբղխումն երկրի. նոյնպէս և զլուսին լուսաւորել զխաւար գիշերոյ, և մեկնել զփոփոխմունս ժամուց և զընթացս ժամանակաց։ 47Իսկ ՚ի հինգերորդումն աւուր ասացեր երկրի բղխել զեռունս կայտառ շունչ կենդանի, և թռչունս ազգի ազգիս. և եղև բազմութիւն կերպարանաց կարգել գեղեցիկ գունովք, և ազգի ազգի տեսլեամբք առ ընտրութիւն. 48սոյնպէս և ծով բղխեաց բազմութիւն ձկանց. զմեծամեծս ՚ի նոցանէ ՚ի վայելել կերակրով յագման. և զմանունս առ ՚ի յաճումն։ 53Եւ դարձեալ ՚ի վեցերորդում աւուրն բանիւ հրամանաւ քով բղխեաց երկիր զչորքոտանիս, զսողունս և զթռչունս։ 54Եւ յետ սոցա զՏէրն տէրունական ձեռօք ստեղծեր զմարդն, և ՚ի նման քաղաքի տնկեցեր զդրախտն, և եդիր զնա ՚ի ներքս. և որպէս ոք որդւոյ իւրում զամենայն ինչ առաջի արարեր նմա՛ ՚ի վայելել, և ՚ի քաղցրութեան և ՚ի փափաքման այնպէս ամենայն կերպարանօք զարդարեցեր զդրախտն, իբրև ժառանգորդի ՚ի ձեռս ետուր զոր ՚ի հողոյն ստեղծեր, և շնչով կենդանացուցեր. և ՚ի կողից նորա զկին նորա ստեղծեր բնակել ընդ նմա. և խօսակից յարգահատել ազգի մարդկան, զարդարեցեր զնա կամօք ազատութեան, և յօժարութեան, և թագաւոր ՚ի վերայ ամենայնի որ ՚ի քէն եղեալ էին ՚ի վերայ երկրի կացուցեր զնա՛. այլ և յերկրաւոր սպասաւորէն ո՛չ արարեր զնա կարօտ, և իբրև զգիրս պատւոյ և ընտրութեան ետուր նմա զպատուիրանն. զոր ընկէց ՚ի ձեռաց՝ և ել ՚ի դրախտէն փափկութեան, օտարացաւ յանապականութենէն, և արժանի եղև աշխատութեան, և սպառնացեալ հրամանացն ՚ի ձեռն մահու մատնեցաւ. հող էր և ՚ի հող դարձաւ, և ՚ի նմանէ ամենեքեան մեք մարդիկ սերմանեցաք։ 55Զայս ամենայն ասացի առաջի քո, 56զի ասացեր զհեթանոսաց թէ չե՛ն ինչ և յոչինչ համարեցան. և նմանեալ են փշրեալ ապակւոյ՝ և շթոց անձրևաց յանօգուտ. 57զիա՞րդ իշխեն հեթանոսք ժողովրդեան քում ընտրելոյ, և զծառայի քո Աբրաամու կոխել զզաւակ 58և զժողովուրդ քո զոր ընտրեցեր. և կոչեցեր ընտրեալ զոր անուանեցեր սեփհական. որում խոստացար տալ ՚ի վիճակ ժառանգութեան զերկիրն բարեաց և զաւետեաց, և մատնեցեր ՚ի ձեռս անպիտան հեթանոսաց զժողովուրդն և զերկիրն խոստմանց։ 59Զի եթէ ժողովրդեան քում խոստացար տալ, զիա՞րդ հեթանոսք որ ո՛չ ընկալան զօրէնս, առին զնա ՚ի վիճակ ժառանգութեան. և մեք ՚ի պանդխտութեան գերի վարեալք հնազանդիմք ընդ նոքօք, և իշխեն ՚ի վերայ մեր։

Գրաբար, 1805 · HYGRB1805