Գ Եզրաս

9

1Ետ պատասխանի և ասէ ցիս Տէր. Չափելով նշանակեա՛ դու զգալուստ նշանացն, և իցէ՝ յորժամ տեսցես եթէ մերձ իցէ ամենայն առ ՚ի կատարել. 2յայնժամ իմասջի՛ր զկատարածն, պա՛րտ է նախ լինել որ ասացան նշանքն, և այնպէս գալ կատարածին։ 3Եղիցի ՚ի մերձենալ ժամանակին՝ խռովութիւն ժողովրդոց, շարժմունք տեղեաց հեթանոսաց, նենգութիւն առաջնորդաց, տատանումն սրբոց, հալածանք քահանայից. խոտորումն սուրբ հաւատոց, և երկմտութիւն ժողովրդեանն. շփոթ հեթանոսաց, նեղութիւն քաղաքի, բորբոքումն հրոյ ՚ի տեղիս տեղիս. սասանութիւն բազում. որոշումն ազգի ազգի քաղաքաց և գիւղից. առաւելութիւնք մոլորութեանց յայսոց պղծոց։ Յայնժամ իմասցիս եթէ մերձ է վախճան. 8և որ յայնժամ գտցի ինձ արժանի, նա ապրեսցի, և տեսցէ զփրկութիւն իմ. և զերկիր նոր, և զսահմանս իմ. զոր սրբեցի յառաջ քան զյաւիտեանս։ 9Եւ յայնժամ տեսցեն արհամարհոտք, և կոծեսցին և զարմասցին, որ այժմ տեսանեն զճանապարհս իմ. վասն այնորիկ կայ և մնա՛յ նոցա պատրաստեալ դատաստանն. փոխանակ զի ո՛չ ծանեան զերախտիս օրինացն իմոց, պահել զամենայն որ ՚ի նմա գրեալ է։ 13Բայց դու մի՛ խառներ զքեզ ընդ այնպիսիսն, զոր բոց հրոյն այրելոց է։ 14Ետու պատասխանի և ասեմ. 15Տէր բազում անգամ ասացի եթէ բազումք են կորուսեալք, և սակաւք են ապրեալք, և նոքա բազում աշխատութեամբ. ո՞վ կարասցէ զգուշութեամբ պատրաստել այնպէս, որպէս և քո օրէնքն հրամայեն։ Ետ պատասխանի Տէր և ասէ. Ո՛չինչ ՚ի վեր քան զմարդն հրամայեցի, և ո՛չ անհնար. բայց ասեմ քեզ համառօտիւք, թէ որպէս դու կամիս պատուել ՚ի ծառայէ քումմէ, զդոյն արա՛ և դու Աստուծոյ կենդանւո՛յ, և որ քեզ չար թուի, դու մի՛ ընկերի քում առներ. և որպէս կամիս երախտաւոր լինել, եթէ սիրեսցես զնոյն, և դու արասջիր. զի եթէ զայս կրել յեղբօրէ քումմէ քեզ թիւր թուեսցի, և դու նմա արասջիր. զի զձերդ ձեզ իսկ պատուիրեցի. զի որպէս և կամքն են, նոյնպէս և գործքն. և որպէս գործքն են, նոյնպէս և վարձքն։ Կորիցէ անզգամն և անմիտ ազգ, և ապրեսցին պատուականքն և մարգարիտքն. զի ո՛չ կամիմ ընդ բազմութիւն ամբարշտաց՝ որպէս փափագեմ սակաւուց և սրբոց։ Այսպէս եղիցի, և այս կացցէ, և այսպէս սահմանեալ է յինէն, և ո՛չինչ ՚ի նոցանէն անցցէ մինչև եղիցի , և վախճան բանից իմոց։ Եւ իբրև դադարեաց Տէր ՚ի խօսելոյ ընդ իս, և տեսանէի զփառս Բարձրելոյն բիւրապատիկ լուսաւորագոյն քան զարեգակն. յայնժամ դեռ ևս ունէր զիս ահ և դողումն, յայնչափ ՚ի փառացն գայր առ իս հրեշտակն որ յառաջնումն խօսեցաւ ընդ իս, և զօրացոյց զիս, և դարձոյց զզարմանս իմ յիս։ Եւ պատուէր ետ ինձ և ասէ. Մի՛ երկնչիր և մի՛ դողար, զի գտեր մեծ շնորհս առաջի Աստուծոյ. 23պահեա՛ դու այլևս աւուրս եւթն, 24երթալ ՚ի դաշտն ուր ո՛չ գուցէ կամ յարկ, և ո՛չ այլ ինչ. բայց միայն ծաղիկք. և մի՛ ինչ ճաշակեսցես, և բայց միայն ՚ի ծաղկաց դաշտին, ուր դուն իցես։ 25Եւ խնդրեա՛ ՚ի Բարձրելոյն առանց ձանձրանալոյ. և յետ այնորիկ եկից ես առ քեզ։ 26Եւ գնացի ես ըստ բանի նորա ՚ի դաշտ՝ ՚ի տեղին որ անուանեալ կոչի Արդաբ. և նստայ անդ ՚ի վերայ ծաղկացն, և ճաշակէի անտի, և լինէր ճաշակն նոցա ինձ ՚ի քաղցրութիւն, և յագումն, և ՚ի կարողութիւն զօրութեան իմոյ։ 27Եւ եղև յետ աւուրց՝ մինչ բազմեալ կայի ես ՚ի վերայ խոտոյն, և դարձեալ խռովէր յիս սիրտ իմ որպէս զառաջինն. 28և բացաւ բերան իմ և սկսայ խօսել առաջի Բարձրելոյն՝ և ասել. 29Ո՛վ Տէր ՝ որ ամենայն հոգւոց ես, յայտնելով յայտնեցար հարցն մերոց յերկիրն յանապատ, յորժամ ելանէին յԵգիպտոսէ անցանելով ընդ անապատն անջուր և անպտուղ. և ասացեր ցնոսա, 30թէ լուարո՛ւք որդիք Իսրայէլի, և ունկնդի՛ր լերուք բանից իմոց զաւակդ Յակոբայ. 31ահաւասիկ ես սերմանեմ զօրէնս իմ, եթէ արասցէ փառաւորեցայց ՚ի ձեզ. իսկ հարքն մեր ո՛չ պահեցին զօրէնս քո, վասն այնորիկ կորեան։ 36Նոյնպէս և մեք որ ընկալաք զօրէնս քո՝ յանցեաք և անօրինեցաք։ 37Բայց օրէնքն քո ո՛չ կորեան. այլ մնացին ՚ի փառս իւրեանց։ 38Եւ մինչդեռ զայս ընդ իս խօսէի, համբարձի զաչս իմ և տեսի յաջմէ կողմանէ. և ահա մի կոծէր և ցՏէր և լայր մեծաբարբառ յոյժ, պատառեալ զհանդերձս իւր, և արկեալ մոխիր զգլխով իւրով. 39և թողուի զառաջին զբանս իմ յորում էին, զմտաւ ածեալ զարմանայի, թէ յայսպիսում տեղւոջ կին մարդ երևեցաւ, դարձեալ առ նա ասէի ցնա՝ 40թէ ընդէ՞ր լաս և ընդէ՛ր կոծիս դառնապէս։ Ետ պատասխանի և ասէ ցիս 41թոյլ տուր ինձ տէր՝ զի լացից զիս՝ և յաւելից յաշխարել. զի յոյժ դառնացեալ եմ իմ, և լի եմ տառապանօք։ 42Եւ ասեմ ցնա. Զի եղև ասա՛ ինձ։ Եւ ասէ. 43Ամուլ եղէ ես աղախին քո, և ո՛չ ծնայ զերեսուն ամ կեցեալ ընդ առն իմում. 44և ես հանապազ օ՛ր և յերեսուն յամն յայն խնդրէի ՚ի Բարձրելոյն ՚ի տուէ և ՚ի գիշերի. 45և եղև յետ երեսուն ամի, և լուաւ Աստուած աղախնոյ քում. և հայեցաւ ՚ի տառապանս իմ, և ետ մեզ որդի, և ուրախ եղաք ՚ի նա՝ ես և այր իմ, և ամենայն քաղաքացիկք իմ, և փառաւորեցաք զԱստուած։ 46Եւ սնուցաք զնա աշխատութեամբ բազմաւ։ 47Եւ եղև յորժամ աճեաց և զարգացաւ, և կամէաք առնուլ նմա կին, և առնէաք օր ուրախութեան։

Գրաբար, 1805 · HYGRB1805