Եզեկիէլ մարգարեյի գիրք
11
1Եւ ամբա՛րձ զիս Հոգի, եւ ա՛ծ զիս յանդիման դրան տանն Տեառն որ հայէ՛ր ընդ արեւելս. եւ ահա առաջի դրան սրահին արք իբրեւ քսանեւհինգ, եւ տեսի ՚ի մէջ նոցա զՅեզոնիա զորդի Յազերայ՝ եւ զՓաղ՚տիա Բանեայ՝ զառաջնորդս ժողովրդեանն։ 2Եւ ասէ՛ ցիս Տէր. Որդի մարդոյ, ա՛յս ա՛րք են որ խորհին սնոտիս, եւ տան խրատ չար ՚ի քաղաքիդ յայդմիկ. 3եւ ասեն. Ո՛չ եթէ նորո՛գ ինչ շինեալ են տունքս, այլ սա՛ է կաթսա՝ եւ մեք մի՛ս։ 4Վասն այդորիկ մարգարեա՛ց ՚ի վերայ նոցա. մարգարեա՛ց որդի մարդոյ։ 5Եւ եհաս ՚ի վերայ իմ Ոգի Տեառն՝ եւ ասէ. Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Ա՛յդպէս ասացէք տո՛ւնդ Իսրայէլի, եւ զխորհուրդ ոգւոց ձերոց ես գիտե՛մ։ 6Յաճախեցէք զդիակունս ձեր ՚ի քաղաքիդ յայդմիկ, եւ լցէք զճանապարհս դորա վիրաւորօք։ 7Վասն այդորիկ ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Զի դիակունս ձեր զոր կոտորէիք ՚ի մէջ դորա, նոքա մի՛սն են, եւ կաթսայն դա՛ է. եւ զձեզ հանից ՚ի միջոյ դորա։ 8՚Ի սրոյ երկնչէիք՝ սո՛ւր ածից ՚ի վերայ ձեր՝ ասէ Ադովնայի Տէր։ 9Եւ հանից զձեզ ՚ի միջոյ դորա, եւ մատնեցից զձեզ ՚ի ձեռս օտարաց. եւ արարից ՚ի ձեզ դատաստան՝ 10զի անկանիցիք ՚ի սուր. եւ ՚ի վերայ լերանց Իսրայէլի դատեցայց զձեզ. եւ ծանիջիք թէ ես եմ Տէր։ 11Եւ դա՛ չիցէ՛ ձեզ կաթսա, եւ դուք չլինիցիք ՚ի դմա միս։ ՚Ի վերայ լերանցն Իսրայէլի դատեցայց զձեզ, 12եւ գիտասջիք թէ ես եմ Տէր. զի ըստ արդարութեանց իմոց դուք ո՛չ գնացէք, եւ զիրաւունս իմ դուք ո՛չ արարէք. այլ եւ ոչ ըստ կրօնից ազգացն որ շուրջ զձեւք էին՝ արարէք։ 13Եւ եղեւ մինչդեռ մարգարէանայի, մեռաւ Փաղ՚տիա որդի Բանեայ. անկա՛յ ՚ի վերայ երեսաց իմոց, եւ ՚ի ձայն մեծ աղաղակեցի՝ եւ ասեմ. Վա՛յ ինձ՝ վա՛յ ինձ Ադովնայի Տէր. զի ՚ի կատարա՛ծ հասուցեր զմնացորդս Իսրայէլի։ 14Եւ եղեւ բա՛ն Տեառն առ իս՝ եւ ասէ. 15Որդի մարդոյ, եղբարք քո՝ եւ արք գերութեան քոյ՝ եւ ամենայն տունդ Իսրայէլի հասեալ են ՚ի վախճան. որոց ասացին բնակիչքն Երուսաղեմի. ՚Ի բա՛ց մերժեցարուք ՚ի Տեառնէ. զի մե՛զ տուեալ է զերկիրդ ՚ի ժառանգութիւն։ 16Վասն այնորիկ ասա՛. Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Թէ մերժեցից զնոսա յազգս, եւ ցրուեցից զնոսա ընդ ամենայն երկիր. եւ եղէ՛ց նոցա փոքր մի ՚ի սրբութիւն ՚ի գաւառսն յոր մտանիցեն ՚ի նոսա։ 17Վասն այնորիկ ասա՛. Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Եւ ընկալա՛յց զնոսա յազգացն, եւ ժողովեցի՛ց զնոսա ՚ի գաւառացն ուր ցրուեցից զնոսա ՚ի նոսա. եւ տա՛ց նոցա զերկիրն Իսրայէլի։ 18Եւ մտցեն անդր, եւ բարձցեն զամենայն գարշելիս նորա, եւ զամենայն զանօրէնութիւնս նորա ՚ի նմանէ։ 19Եւ տաց նոցա սիրտ այլ. եւ ոգի նո՛ր նորոգեցից նոցա. եւ հանի՛ց զսիրտն քարեղէն ՚ի մարմնոց նոցա, եւ տա՛ց նոցա սիրտ մարմնեղէն. 20զի ըստ հրամանաց իմ գնասցեն, եւ զիրաւունս իմ պահեսցեն, եւ արասցեն զնոսա. եւ եղիցին ինձ ՚ի ժողովուրդ՝ եւ ես եղէց նոցա Աստուած։ 21Եւ ըստ գարշելեաց սրտից նոցա, եւ ըստ անօրէնութեանցն նոցա զոր արարին, եւ ըստ ճանապարհացն յոր գնային՝ հատուցից ՚ի գլուխս նոցա՝ ասէ Ադովնայի Տէր։
22Եւ ամբարձին քերովբէքն զթեւս իւրեանց, եւ անիւքն զհետ նոցա. եւ փառքն Աստուծոյ Իսրայէլի ՚ի վերայ նոցա։ 23Եւ ամբարձան փառքն Տեառն ՚ի միջոյ քաղաքին. եւ կացին ՚ի վերայ լերինն որ էր յանդիման քաղաքին։ 24Եւ վերացոյց զիս Ոգի, եւ ա՛ծ ՚ի յերկիրն Քաղդեացւոց ՚ի մէջ գերութեանն, տեսլեամբ Հոգւոյն Աստուծոյ։ Եւ յարեայ ՚ի տեսլենէ անտի զոր տեսի. 25եւ խօսեցայ առ գերութեանն զամենայն բանս Տեառն զոր եցոյց ինձ։