Եզեկիէլ մարգարեյի գիրք
14
1Եւ եկին առ իս արք ՚ի ծերոցն Իսրայէլի, եւ նստա՛ն առաջի իմ։ 2Եւ եղեւ բա՛ն Տեառն առ իս՝ եւ ասէ. 3Որդի մարդոյ, արքդ այդոքիկ եդին զխորհուրդս իւրեանց ՚ի սիրտս իւրեանց, եւ զտանջանս անիրաւութեանց իւրեանց եդին առաջի երեսաց իւրեանց. թէ իցէ տալով տա՛ց դոցա պատասխանի։ 4Վասն այնորիկ խօսեա՛ց ընդ դոսա՝ եւ ասասցես. Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Այր ոք այր՝ ՚ի տանէդ Իսրայէլի, որ դիցէ զխորհուրդս իւր ՚ի սրտի իւրում. եւ զտանջանս անիրաւութեան իւրոյ կարգեսցէ առաջի աչաց իւրոց, եւ եկեսցէ առ մարգարէ հարցանել նովաւ յինէն. ե՛ս Տէր՝ պատասխանի տաց նմա ըստ այնմ զոր ՚ի մտի՛ ունիցի. 5զի մի՛ խոտորեցուսցեն զտունդ Իսրայէլի ըստ օտարացելոց սրտից իւրեանց յինէ՛ն ՚ի գնացս իւրեանց։ 6Վասն այնորիկ ասա՛ տանդ Իսրայէլի. Այսպէս ասէ Տէր՝ Տէր Աստուած. Դարձա՛յք եւ դարձարո՛ւք ՚ի գնացից ձերոց, եւ յամենայն ամպարշտութեանց ձերոց, եւ դարձուցէ՛ք զերեսս ձեր առ իս։ 7Քանզի այր ոք՝ այր ՚ի տանէդ Իսրայէլի, եւ յեկաց եւ պանդխտացդ Իսրայէլի, որ օտարասցի յինէն, եւ դիցէ զխորհուրդս իւր ՚ի սրտի իւրում, եւ զտանջանս անիրաւութեան իւրոյ կարգեսցէ առաջի երեսաց իւրոց. եւ եկեսցէ առ մարգարէ հարցանել նովաւ զիս. ե՛ս Տէր պատասխանի՛ տաց նմա ըստ այնմ զոր ՚ի մտին ունիցի. 8եւ հաստատեցից զերեսս իմ ՚ի վերայ մարդոյն այնորիկ. եդից զնա ՚ի նշան եւ յապականութիւն, եւ բարձից զնա ՚ի միջոյ ժողովրդեան իմոյ. եւ ծանիջիք զի ես եմ Տէր։ 9Եւ մարգարէ՛ ոք թէ խաբեսցի՝ եւ խօսեսցի բա՛ն ինչ. ե՛ս Տէր մոլորեցուցի զմարգարէն զայն. եւ ձգեցից զձեռն իմ ՚ի վերայ նորա, եւ սատակեցից զնա ՚ի միջոյ ժողովրդեան իմոյ Իսրայէլի։ 10Եւ ընկալցին զանիրաւութիւն իւրեանց ըստ անիրաւութեան հարցողին. նո՛յնպէս եւ անիրաւութիւն մարգարէին եղիցի. 11զի մի՛ եւս մոլորեսցի տունն Իսրայէլի յինէն. եւ զի մի՛ եւս պղծեսցին յամենայն յանցանս իւրեանց. եւ եղիցին ինձ ՚ի ժողովուրդ, եւ ես եղէց նոցա յԱստուած՝ ասէ Ադովնայի Տէր։
12Եւ եղեւ բա՛ն Տեառն առ իս՝ եւ ասէ. 13Որդի մարդոյ, երկիր մի որ յանցանիցէ ինչ ինձ յանցանս. եւ ձգեցից զձեռն իմ ՚ի վերայ նորա, եւ խորտակեցի՛ց զհաստատութիւն հացի նորա, եւ արձակեցից ՚ի վերայ նորա սով. եւ բարձից ՚ի նմանէ զմարդ եւ զանասուն։ 14Եւ եթէ իցեն արքն այն երեքին ՚ի միջի նորա, Նոյ, եւ Յովբ, եւ Դանիէլ. նոքա արդարութեամբն իւրեանց ապրեսցին՝ ասէ Ադովնայի Տէր։ 15Եւ եթէ գազանս չարս ածից ՚ի վերայ երկրին՝ եւ պատժեցից զնա, եւ եղիցի յապականութիւն. մինչեւ անց ո՛չ լինիցի ընդ նա յերեսաց գազանաց։ 16Եւ այն արք ՚ի միջի նորա իցեն. կենդանի՛ եմ ես՝ ասէ Ադովնայի Տէր, եթէ իցէ ուստերք նոցա եւ դստերք՝ ապրեսցին. այլ ինքեանք ապրեսցին, եւ երկիրն եղիցի՛ ՚ի սատակումն։ 17Եւ եթէ սուր ածից յերկիրն յայն, եւ ասացից սրոյն անցանել ընդ երկիրն, եւ բարձից ՚ի նոցանէ զմարդ եւ զանասուն։ 18Եւ արքն այն երեքեան ՚ի միջի նորա իցեն. կենդանի՛ եմ ես՝ ասէ Ադովնայի Տէր, ո՛չ ապրեցուսցեն զուստերս եւ զդստերս, բայց եթէ ինքեանք միայն ապրեսցին։ 19Եւ եթէ մա՛հ առաքեցից յերկիրն յայն, եւ հեղից զսրտմտութիւն իմ ՚ի վերայ նորա՝ արեամբ սատակել ՚ի նմանէ զմարդ եւ զանասուն։ 20Եւ Նոյ, եւ Յովբ, եւ Դանիէլ ՚ի միջի նորա իցեն. կենդանի՛ եմ ես ասէ Ադովնայի Տէր, եթէ իցէ ուստերք եւ դստերք նոցա մնասցեն. այլ նոքա արդարութեամբ իւրեանց զանձինս իւրեանց ապրեցուսցեն։ 21Այսպէս ասէ Ադովնայի Տէր. Եւ եթէ զչորեսին իսկ զանհնարին վրէժսն արձակեցից, զսուր, եւ զսով, եւ զգազանս չարս, եւ զմահ ՚ի վերայ Երուսաղեմի, սատակե՛լ ՚ի նմանէ զմարդ եւ զանասուն. 22սինլքորքն ապրեալքն ՚ի նմա հանցեն զուստերս եւ զդստերս իւրեանց։ Ահաւասիկ ընդ նոսա ելցեն առ ձեզ, եւ տեսջիք զճանապարհս նոցա եւ զխորհուրդս նոցա. եւ զղջանայցէք ՚ի վերայ չարեացն զոր ածի ՚ի վերայ Երուսաղեմի, զամենայն զչարիսն զոր ածի ՚ի վերայ նորա։ 23Եւ մխիթարեսցեն զձեզ. եւ տեսանիցէք զճանապարհս նոցա եւ զխորհուրդս նոցա, եւ ՚ի միտ առնուցուք՝ թէ ո՛չ տարապարտուց արարի զամենայնն զոր ինչ արարի ընդ նոսա՝ ասէ Ադովնայի Տէր։