Եզեկիէլ մարգարեյի գիրք
15
Վասն փայտի՛ որթուն։ [189]
1Եւ եղեւ բան Տեառն առ իս՝ եւ ասէ. 2Որդի մարդոյ, զի՞նչ լինիցի փայտ որթուն՝ յամենայն փայտից ոստոց որ են ՚ի փայտս անտառի։ 3Միթէ առնուցո՞ւն ՚ի նմանէ փայտ մի առնել գործի ինչ, կամ առնուցո՞ւն ՚ի նմանէ ցի՛ց մի կախել զնմանէ անօթ ինչ։ 4Բայց զի ՚ի հրո՛յ ծախս տուեալ է. զի ամ ՚ի յամէ զյա՛ւտ նորա ծախէ հուր, եւ պակասէ ՚ի սպառ. միթէ պիտանացո՞ւ ինչ իցէ ՚ի գործ. 5թէպէտ եւ նոյնպէս ողջոյն հատանիցէ, չէ ինչ պիտոյ ՚ի գործ. բայց թէ հրո՛յ ճարակ լինիցի ՚ի սպառ. եւ ո՛չ ինչ ամենեւին պիտանացու ՚ի գործ։ 6Վասն այնորիկ ասա՛. Այսպէս ասէ Ադովնայի Տէր. Որպէս զփայտ որթուն ՚ի փայտս անտառի ետու ճարա՛կ հրոյ, ա՛յնպէս տաց զբնակիչսդ Երուսաղեմի. 7եւ հաստատեցից զերեսս իմ ՚ի վերայ նոցա. ՚ի հրոյ ելցեն՝ եւ հուր կերիցէ զնոսա. եւ ծանիցեն թէ ես եմ Տէր։ ՚Ի հաստատել ինձ զերեսս իմ ՚ի վերայ նոցա, 8եւ տաց զերկիրն յապականութիւն, փոխանակ զի անկան ընդ յանցանօք՝ ասէ Ադովնայի Տէր։