Եզեկիէլ մարգարեյի գիրք
2
1Եւ ա՛յս տեսիլ նմանութիւն փառացն Տեառն։ Իբրեւ տեսի՝ անկա՛յ ՚ի վերայ երեսաց իմոց, եւ լուայ բարբառ որ խօսէր ընդ իս՝ եւ ասէր. Որդի՛ մարդոյ՝ կա՛ց ՚ի վերայ ոտից քոց եւ խօսեցա՛յց ընդ քեզ։ 2Եւ եկն ՚ի վերայ Հոգի, վերացոյց եւ կանգնեաց կացո՛յց ՚ի վերայ ոտից իմոց. եւ լսէի զի խօսէր նա ընդ իս, 3եւ ասէր. Որդի՛ մարդոյ՝ ես առաքեցից զքեզ առ դառնացուցիչ տունդ Իսրայէլի. որք դառնացուցին զիս, ինքեանք եւ հա՛րք իւրեանց, անարգեցին զիս մինչեւ ցա՛յսօր։ 4Որդիք եղջերիկք եւ խստասիրտք են առ որս առաքեմն զքեզ, եւ ասասցես ցնոսա. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. 5Եթէ իցէ լուիցե՞ն կամ սարսեսցե՞ն, զի տուն դառնացողա՛ց են. եւ կամ բնաւ ծանիցեն թէ մարգարէ՛ ես դու ՚ի մէջ նոցա։ 6Եւ դո՛ւ որդի մարդոյ՝ մի՛ երկնչիցիս ՚ի նոցանէ, եւ մի՛ զանգիտիցես յերեսաց նոցա. զի զայրանալով զայրասցին եւ յարիցեն ՚ի վերայ քո. զի ՚ի մէջ կարճաց բնակեալ ես դու՝ մի՛ երկնչիցիս ՚ի բանից նոցա, եւ յերեսաց նոցա մի՛ զանգիտիցես, զի տուն դառնացողա՛ց են։ 7Եւ խօսեսցիս ընդ նոսա զբանս զայսոսիկ. եթէ իցէ լուիցե՞ն կամ սարսեսցե՞ն, զի տուն դառնացողա՛ց են։ 8Եւ դո՛ւ որդի մարդոյ՝ լո՛ւր բանից զոր խօսիմ ընդ քեզ. մի՛ լինիր դառնացօղ իբրեւ զտուն դառնացողաց. բա՛ց զբերան քո եւ կե՛ր զոր ջամբեցից քեզ։ 9Տեսի՝ եւ ահա ձեռն ձգեալ առ իս, եւ ՚ի նմա մատեան մի գրոյ, եւ պարզեաց առաջի իմ. եւ էր գրեալ ՚ի նմա ներքո՛յ եւ արտաքոյ՝ ո՛ղբս, եւ ձա՛յնս եւ վա՛յս։