Եզեկիէլ մարգարեյի գիրք

30

1Եւ եղեւ բա՛ն Տեառն առ իս՝ եւ ասէ. 2Որդի մարդոյ՝ մարգարեա՛ց՝ եւ ասասցես. Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր Տէր. Ո՛հ ո՛հ, օր. 3զի մե՛րձ է օր Տեառն, օր միգի. զի հասեալ է վախճան ազգաց։ 4Եւ եկեսցէ՛ սուր ՚ի վերայ Եգիպտացւոց, եւ եղիցի խռովութիւն ՚ի կողմանս Եթւովպացւոց. եւ անկցին վիրաւորք յԵգիպտոս, եւ առցեն զբազմութիւն նորա, եւ տապալեսցին հիմունք նորա։ 5Պարսիկք, եւ Կրետացիք, եւ Լիդացիք, եւ Լիբէացիք, եւ ամենայն խառնաղանճքն. եւ յորդւոց ուխտին իմոյ ՚ի նմա սրո՛վ կոտորեսցին։ 6Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Կործանեսցին մո՛յթքն Եգիպտացւոց, եւ իջցէ հպարտութիւն զօրութեան նորա, ՚ի Մակդովղ՚այ մինչեւ ցՍուհէն սրո՛վ անկցին ՚ի նմա, ասէ Ադովնայի Տէր. 7եւ աւերեսցի ՚ի մէջ ապականեալ աշխարհաց, եւ քաղաքք նոցա ՚ի մէջ քաղաքաց աւերելոց։ 8Եւ ծանիցեն՝ թէ ե՛ս եմ Տէր, յորժամ արկից հուր ՚ի վերայ Եգիպտացւոցն. եւ խորտակեսցին ամենայն օգնականք նորա։ 9Յաւուր յայնմիկ ելցեն հրեշտակք յերեսաց իմոց տագնապաւ՝ ապականել զսնոտի յոյսն Եթւովպացւոց, եւ եղիցի խռովութիւն ՚ի նոսա յաւուրն Եգիպտացւոց. քանզի ահաւասիկ հասեալ է։ 10Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Եւ կորուսից զբազմութիւն Եգիպտացւոցն, ՚ի ձեռն Նաբուքոդոնոսորայ արքային Բաբելացւոց. 11զնա՝ եւ զազգ նորա ընդ նմա. ժանտագործք յազգաց առաքեսցին կործանել զերկիրն, եւ թափեսցեն զամենայն սուրս իւրեանց ՚ի վերայ Եգիպտոսի, եւ լցցի երկիրն վիրաւորօք։ 12Եւ տաց զգետս նորա յանապատ, եւ մատնեցից զերկիրն ՚ի ձեռս չարաց. եւ կորուսից զերկիրն լրիւ իւրով ձեռօք այլազգեաց. զի ես Տէր խօսեցայ։ 13Այսպէս ասէ Տէր Տէր. Կորուսից զգարշելիսն, եւ դադարեցուցից զմեծամեծս ՚ի Մեմփացւոց. եւ զիշխանս յերկրէն Եգիպտացւոց, եւ ո՛չ եւս լինիցին. եւ արկից ա՛հ ՚ի վերայ երկրին Եգիպտացւոց. 14եւ կորուսից զերկիրն Պաթուրէս, եւ արկից հուր զՏայանու, եւ խնդրեցից զվրէ՛ժ ՚ի Դիոսպոլացւոց։ 15Եւ հեղից զսրտմտութիւն իմ ՚ի վերայ Սասիսայ զօրութեանն Եգիպտացւոց, եւ կորուսից զբազմութիւն Մեմփացւոց։ 16Եւ տաց հուր յԵգիպտոս, եւ խռովութեամբ խռովեսցի Սայիս. եւ եղիցի քաղաքն Դիոսպոլացւոց յերգիծո՛ւմն. եւ բղխեսցեն ջուրք։ 17Երիտասարդք Արեգ քաղաքի եւ Բուբաստայ՝ անկցին սրով, եւ կանայք նոցա ՚ի գերութիւն վարեսցին։ 18Եւ խաւարեսցի՛ տիւ ՚ի Տափնաս, ՚ի փշրել ինձ անդ զգաւազան իշխանութեան Եգիպտացւոցն. եւ կորիցէ անդ հպարտութիւն զօրութեան նորա, եւ զնոյն մէ՛գ ծածկեսցէ. եւ դստերք նորա ՚ի գերութիւն վարեսցին։ 19Եւ արարից յԵգիպտոս. եւ ծանիցեն թէ ե՛ս եմ Տէր։ Դարձեալ ՚ի վերայ Եգիպտոսի։

Դարձեալ ՚ի վերայ Եգիպտոսի։

20Եւ եղեւ ՚ի մետասաներորդի ամի անդ՝ յամսեանն առաջնում, որ օր եւթն էր ամսոյն. եղեւ բան Տեառն առ իս եւ ասէ. 21Որդի մարդոյ, զբազուկս փարաւովնի արքային Եգիպտացւոց խորտակեցից, եւ ահա ո՛չ եւս պատեսցի ՚ի բժշկութիւն. եւ ո՛չ տացին ՚ի վերայ նորա դեղք, կամ թէ զօրանայցէ առնուլ սուր ՚ի ձեռին։ 22Վասն այսորիկ ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Ահաւասիկ ես ՚ի վերայ փարաւոնի արքային Եգիպտացւոց, եւ խորտակեցից զբազուկս նորա հզօրս, զնեարդապատս եւ զաճառապատս. եւ ընկեցից զսուրն ՚ի ձեռանէ նորա. 23եւ ցրուեցից զԵգիպտոս ընդ ազգս, եւ հոսեցի՛ց զնոսա ընդ գաւառս։ 24Եւ զօրացուցից զբազուկս արքային Բաբելացւոց, եւ տա՛ց զսուր իմ ՚ի ձեռս նորա. եւ ածցէ զայն ՚ի վերայ երկրին Եգիպտացւոց, եւ աւարեսցէ զաւար նորա, եւ կողոպտեսցէ զկապուտ նորա։ 25Եւ զօրացուցից զբազուկս արքային Բաբելացւոց. եւ բազուկքն փարաւոնի լքցին։ Եւ ծանիցեն թէ ե՛ս եմ Տէր, ՚ի տալն ինձ զսուրն իմ ՚ի ձեռս արքային Բաբելացւոց, եւ ձգեցից զնա ՚ի վերայ արքային Եգիպտացւոց։ 26Եւ ցրուեցից զԵգիպտոս ընդ ազգս, եւ հոսեցից զնոսա ընդ գաւառս. եւ ծանիցեն ամենայն Եգիպտացիքն թէ ե՛ս եմ Տէր։

Գրաբար, 1805 · HYGRB1805