Եզեկիէլ մարգարեյի գիրք

31

1Եւ եղեւ յամին մետասաներորդի՝ յամսեանն երրորդի, որ օր մի էր ամսոյն. եղեւ բա՛ն Տեառն առ իս՝ եւ ասէ. 2Որդի մարդոյ՝ ասա՛ ցարքայն Եգիպտացւոց ցփարաւովն եւ ցզօրս իւր. Ո՞ւմ նմանեցուցեր զքեզ ՚ի հպարտութեանդ քում. 3ահաւանիկ Ասո՛ւր իբրեւ նոճ մի ՚ի Լիբանան գեղեցիկ շառաւիղօք եւ խիտ ոստովք՝ եւ բարձր մեծութեամբ. ՚ի մէջ ամպոց եղեւ գլուխ նորա, 4եւ սնոյց զնա, եւ անդունդք բարձրացուցին զնա. եւ զգետս նորա ա՛ծ շուրջ զտնկովք իւրովք, եւ զանտառախիտս իւր արձակեաց ընդ ամենայն փայտս դաշտին։ 5Վասն այնորիկ բարձրացաւ մեծութիւն նորա քան զամենայն ծառս դաշտին, եւ տարածեցան ոստք նորա. եւ բարձրացան շառաւիղք նորա ՚ի ջուրց բազմաց. 6՚ի տարածանել իւրում ՚ի շառաւիղս նորա բնակեցին ամենայն թռչունք երկնից, եւ ՚ի ներքոյ ոստոցն նորա ծնան ամենայն գազանք դաշտի, եւ ընդ հովանեաւ նորա բնակեցին ամենայն բազմութիւնք ազգաց։ 7Եւ եղեւ գեղեցիկ բարձրութեամբ իւրով, վասն երկայնութեան ոստոց իւրոց. զի եղեն արմատք նորա ՚ի ջուրս բազումս։ 8Սա՛րդն եւ սարոյն եւ նոճ ՚ի դրախտին Աստուծոյ, եւ ո՛չ հաւասարեցին շառաւիղաց նորա մայրքն եւ սաւսոյք՝ ո՛չ նմանեցին ոստոց նորա։ Ամենայն փայտ ՚ի դրախտին Աստուծոյ ո՛չ նմանեցին նմա գեղեցկութեամբ՝ 9վասն անտառախիտ ոստոց նորա. եւ նախանձեցան ընդ նմա ամենայն ծառք դրախտին փափկութեան Աստուծոյ։ 10Վասն այսորիկ ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Փոխանակ զի մեծացար մեծութեամբ, եւ հասին ծայրք քո յամպս. եւ տեսի զհպարտութիւն քո, 11մատնեցից զքեզ ՚ի ձեռս իշխանին ազգաց, եւ արարին զնա ՚ի կորուստ։ 12Եւ հանին զնա, եւ սատակեցին զնա օտարք ժանտագործք յազգաց, եւ տապալեցին զնա ՚ի վերայ լերանց. յամենայն ձորս անկան ոստք նորա, եւ խորտակեցաւ ստեղն նորա ընդ ամենայն դաշտս երկրի. եւ իջին ՚ի հովանւոյ նորա ամենայն ազգք ազանց, եւ յատակեցին զնա։ 13Եւ ՚ի գլորելն նորա՝ հանգի՛ստ եղեւ ամենայն թռչնոց երկնից, եւ ՚ի ստեղն նորա հասին ամենայն գազանք վայրի։ 14Զի մի՛ եւս հպարտասցին ՚ի մեծութեան իւրեանց ամենայն փայտք ջրասունք, եւ ո՛չ արձակեսցեն զծայրս իւրեանց ընդ ամպս, եւ մի՛ կացցեն ՚ի հպարտութեան իւրեանց իբրեւ զնա որ ըմպիցէն ջուր. ամենեքին ՚ի մի մահ մատնեցան ՚ի խորս երկրի՝ ՚ի մէջ որդւոց մարդկան իջելոց ՚ի խորխորատ։ 15Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Յաւուր յորում էջ ՚ի դժոխս՝ սո՛ւգ առին ՚ի վերայ նորա անդունդք. եւ արգելի զգետս նորա, եւ խի՛ց արկի ջուրց բազմաց. եւ տխրեցա՛ւ ՚ի վերայ նորա Լիբանան, եւ ամենայն ծառք դաշտի լքան վասն նորա։ 16՚Ի ձայնէ կործանման նորա դղրդեցա՛ն ազգք, յորժամ իջուցի զնա ՚ի դժոխս ընդ իջեալսն ՚ի գուբ. եւ մխիթարէին զնա ՚ի սանդարամետսն ամենայն ծառք փափկութեան. եւ ընտիր ընտիր գեղեցիկքն Լիբանանու որ էին ջրարբիք։ 17Քանզի նոքա իջին ընդ նմա վիրաւորօք սրոյ ՚ի դժոխս. եւ զաւակք նորա որ բնակեալ էին ընդ հովանեաւ նորա, յընդմիջել կենաց իւրեանց սատակեցան։ 18Ո՞ւմ նմանեցար զօրութեամբ եւ փառօք եւ մեծութեամբ՝ ՚ի ծառս փափկութեան. է՛ջ՝ եւ զիջի՛ր հանդերձ ծառովք փափկութեան քոյ ՚ի խորս երկրի, ՚ի մէջ անթլփատից ննջեցելոց ընդ վիրաւորս սրոյ. ա՛յնպէս փարաւոն եւ ամենայն բազմութիւն զօրութեան իւրոյ՝ ասէ Տէր Տէր։

Գրաբար, 1805 · HYGRB1805