Եզեկիէլ մարգարեյի գիրք
35
՚Ի վերայ Եդովմայեցւոցն։ ԼԱ
՚Ի վերայ Եդովմայեցւոցն։
1Եւ եղեւ բան Տեառն առ իս՝ եւ ասէ. 2Որդի մարդոյ՝ դարձո՛ զերեսս քո ՚ի վերայ լերինդ Սէիրայ. մարգարեա՛ց ՚ի վերայ դորա՝ եւ ասասցես ցդա. 3Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Ահաւասիկ ե՛ս ՚ի վերայ քո լեառնդ Սէիր, եւ ձգեցից զձեռն իմ ՚ի քեզ, եւ տաց զքեզ յանապատ՝ եւ աւերեսցիս. 4եւ զքաղաքս քո յաւե՛ր դարձուցից, եւ եղիցիս աւերակ. եւ ծանիցես թէ ե՛ս եմ Տէր։ 5Փոխանակ զի եղեր ՚ի թշնամութիւն յաւիտենից, եւ դարանակալ նստէիր նենգութեամբ տանն Իսրայէլի, ՚ի ձեռն թշնամեաց սրոյ ՚ի ժամանակի նեղութեան, ՚ի ժամանակի անիրաւութեան յետին վախճանի։ 6Վասն այնորիկ կենդանի՛ եմ ես՝ ասէ Տէր Տէր. եթէ ոչ յարիւն մեղար՝ եւ արիւն հալածեսցէ զքեզ, եւ զարիւնն զոր ատեցեր՝ նոյն արիւն հալածեսցէ զքեզ։ 7Եւ տաց զլեառնդ Սէիր յաւերակ եւ յանապատ. եւ կորուսից ՚ի դմանէ զմարդ եւ զանասուն. 8եւ լցից զլերինս վիրաւորօք քովք, զբլուրս քո եւ զձորս քո. եւ յամենայն դաշտս քո՝ վիրաւորեալք ՚ի սրոյ անկցին ՚ի քեզ։ 9Յաւերակ յաւիտենից եդից զքեզ. եւ քաղաք քո ո՛չ եւս շինեսցին. եւ ծանիցես թէ ե՛ս եմ Տէր։ 10Փոխանակ ասելոյն թէ երկու ազգքն եւ երկու աշխարհք ի՛մ եղիցին. եւ ժառանգեցից զնոսա. եւ Տէր ա՛նդ էր։ 11Վասն այնորիկ կենդանի եմ ես՝ ասէ Տէր Տէր. եւ արարից ընդ քեզ ըստ թշնամութեան քում, եւ ըստ նախանձուն քում զոր արարեր ատել զնոսա. եւ ծանուցայց քեզ յորժամ դատեցայց զքեզ. 12եւ ծանիցես թէ ե՛ս եմ Տէր։ Լուայ զձայն հայհոյութեանց քոց զի ասէիր, թէ լերինք Իսրայէլի աւերակք՝ մե՛զ տուեալ են ՚ի կերակուր. 13եւ մեծաբանեցեր ՚ի վերայ իմ բերանովք քովք. եւ հնչեցէք առ իս զբանս ձեր, եւ ես լուայ։ 14Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Յուրախութիւն ամենայն երկրի արարից զքեզ յաւերակ. 15փոխանակ զի ոտնհա՛ր եղեր ժառանգութեան տանն Իսրայէլի՝ զի ապականեցաւ. 16նոյնպէս արարից զքեզ, եւ եղիցիս աւերակ լեա՛ռնդ Սէիր, եւ ամենայն Իդովմա սատակեսցի. եւ ծանիցես թէ ե՛ս եմ ՏԷր Աստուած նոցա։