Եզեկիէլ մարգարեյի գիրք
5
1Եւ դու որդի մարդոյ՝ ա՛ռ քեզ սուսեր յեսանաւոր սո՛ւր քան զսուսեր վարսավիրայից. ստանայցես զայն քեզ, եւ ածիցես զայն զգլխով քով՝ եւ զմօրուօք. եւ առցես կշիռս՝ եւ կշռեսցես զնոսա։ 2Զչորրորդ մասնն հրո՛վ այրեսցես ՚ի մէջ քաղաքին, ըստ լրութեան աւուրցն արգելանին. եւ զչորրորդ մասնն կոտորեսցես սրով շուրջ զնովաւ. եւ զչորրորդ մասն հոսեսցես հողմոյ, եւ սուր արձակեցից զկնի նորա։ 3Եւ առցես անտի սակա՛ւ ինչ թուով, եւ ծրարեսցես ՚ի մեկնոցի քում։ 4Եւ դարձեալ առցես անտի, եւ ընկեսցես ՚ի մէջ հրոյ, եւ այրեսցես զնոսա ՚ի հուր, եւ անտի ելցէ հուր. 5եւ ասասցես ամենայն տանն Իսրայէլի. Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Ա՛յս ա՛յն Երուսաղէմ է զոր եդի ՚ի մէջ հեթանոսաց զդա, եւ որ շուրջ զդովաւ գաւառք։ 6Զի փոխեցին զիրաւունս իմ ընդ անիրաւութեանն հեթանոսաց. եւ զօրէնս իմ ընդ օրէնս աշխարհացն, որ շուրջ էին զնովաւ. զի զիրաւունս իմ մերժեցին, եւ յօրէնս իմ ո՛չ գնացին։ 7Վասն այսորիկ ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Փոխանակ զի պատճառք ձեր յազգացդ են որ շո՛ւրջ են զձեւք. եւ յօրէնս իմ ո՛չ գնացէք, եւ զիրաւունս իմ ո՛չ արարէք. այլ եւ ո՛չ ըստ իրաւանցն հեթանոսաց՝ որ շո՛ւրջ են զձեւք արարէք։ 8Վասն այսորիկ ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Ահաւասիկ ես ՚ի վերայ քո, եւ արարից ՚ի միջի քում դատաստան առաջի ազգացդ։ 9Եւ արարից ընդ քեզ՝ զոր ո՛չ երբէք արարի. եւ ո՛չ ա՛յլ եւս նմին նման արարից ըստ ամենայն պղծութեանցն քոց։ 10Վասն այնորիկ հարք կերիցեն զորդիս ՚ի միջի քում, եւ որդիք կերիցեն զհարս. եւ արարից ՚ի քեզ դատաստանս, եւ ցրուեցից զամենայն մնացորդս քո ընդ ամենայն հողմս։ 11Վասն այդորիկ կենդանի՛ եմ ես՝ ասէ Ադովնայի Տէր. փոխանակ զի զսրբութիւնս իմ պղծեցեր ամենայն գարշելեօքն քովք, եւ ամենայն պղծալից պաշտամամբքն քովք. եւ ես մերժեցի՛ց զքեզ, եւ ո՛չ խնայեսցէ ՚ի քեզ ակն իմ. եւ ո՛չ ողորմեցայց քեզ։ 12Չորիր մասն քո մահո՛ւ սպառեսցի. եւ չորիր մասն քո սովով վախճանեսցի ՚ի միջի քում. եւ զչորիր մասն քո ընդ ամենայն հողմս ցրուեցից. եւ չորրորդ մասն քո շուրջ զքեւ ՚ի սո՛ւր անկցի, եւ սո՛ւր արձակեցից զկնի նոցա։ 13Եւ կատարեսցի սրտմտութիւն բարկութեան իմոյ ՚ի վերայ նոցա, եւ մխիթարեցա՛յց. եւ ծանիցեն զի ե՛ս Տէր խօսեցայ նախանձո՛ւ իմով ՚ի կատարել ինձ զբարկութիւն իմ ՚ի վերայ նոցա։ 14Եւ եդից զքեզ յանապա՛տ եւ ՚ի նախատինս հեթանոսաց որ շուրջ զքեւ՛ իցեն. եւ զդստերս քո շուրջ զքեւ առաջի ամենայն անցաւորաց ճանապարհի։ 15Եւ եղիցես հեծեծելի՛ եւ եղկելի, ծաղր եւ երեւոյթ ՚ի մէջ ազգացն որ շուրջ զքեւ՛ իցեն. յառնե՛լ ինձ ՚ի քեզ դատաստանս բարկութեամբ, եւ սրտմտութեամբ եւ վրէժխնդրութեամբ ցասման։ 16Ես Տէր խօսեցայ, ՚ի յարձակել ինձ զչարաչար զնետս իմ սովոյ ՚ի վերայ նոցա, եւ եղիցին ՚ի սատակումն. արձակեցից զայս ՚ի վերայ նոցա. եւ սով գումարեցից ՚ի վերայ ձեր. եւ խորտակեցից զհաստատութիւն հացի քոյ։ 17Եւ առաքեցից ՚ի վերայ քո սով՝ եւ գազանս չա՛րս, եւ պատժեցից զքեզ. եւ մահ եւ արիւն անցցեն ՚ի քեզ, եւ ածից շուրջ զքեւ սո՛ւր. զի ես Տէր խօսեցայ։