Եզեկիէլ մարգարեյի գիրք
7
1Եւ եղեւ բա՛ն Տեառն առ իս՝ եւ ասէ. 2Եւ դո՛ւ որդի մարդոյ ասասցես. Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Երկրի՛դ Իսրայէլացւոց վախճա՛ն հասեալ է. հասեա՛լ է վախճան ՚ի վերայ չորեցունց կողմանց երկրիդ։ 3Ահաւասիկ հասեալ է ՚ի վերայ քո վախճան։ Եւ առաքեցից ՚ի վերայ քո, եւ խնդրեցից ՚ի քէն վրէժս ըստ ճանապարհաց քոց. եւ հատուցից քեզ ըստ ամենայն գարշելեացն քոց։ 4Եւ ո՛չ խնայեսցէ ակն իմ ՚ի քեզ եւ ո՛չ ողորմեցայց. զի ըստ գնացից քոց հատուցից քեզ, եւ գարշելիքն քո ՚ի միջի քում եղիցին. եւ ծանիցես թէ ե՛ս եմ Տէր։ 5Քանզի ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Չարիք մի ահաւասիկ՝ չարիք մի հասեալ են. 6եհաս վախճան. զարթեաւ ՚ի վերայ քո։ 7Ահաւադիկ հասեալ է զըմբա՛ղ ՚ի վերայ քո, որ բնակեալդ էք յերկրիդ. հասեալ է ժամանակ, մերձեցաւ օր՝ եւ ո՛չ աղմկաւ եւ ո՛չ երկամբք։ 8Այլ այժմ ՚ի մօտո՛յ հեղից զբարկութիւն իմ ՚ի վերայ քո, եւ կատարեցից ՚ի քեզ զսրտմտութիւն իմ. եւ դատեցայց զքեզ ըստ ճանապարհաց քոց, եւ տաց ՚ի վերայ քո զամենայն պղծութիւնս պաշտամանց քոց։ 9Եւ մի՛ խնայեսցէ ակն իմ ՚ի քեզ, եւ ո՛չ եւս ողորմեցայց. զի ըստ ճանապարհաց քոց հատուցից քեզ, եւ գարշելիքդ քո՝ ՚ի միջի քում եղիցին. եւ ծանիցես թէ ե՛ս եմ Տէր որ հարկանեմ զքեզ։ 10Ահաւասիկ օր Տեառն, ահա հասեալ է վախճան. ե՛կն զըմբաղն, ծաղկեցաւ գաւազանն. յարեա՛ւ ամբարտաւանութիւնն. 11եւ խորտակեսցե՛ս զհաստատութիւն անօրինին. ո՛չ աղմկաւ եւ ո՛չ փութով. ո՛չ են ՚ի միտս իւրեանց գեղեցկութիւն ՚ի նոսա։ 12Հասեալ է ժամանակ. ահա եկն օր. ստացօղն՝ մի՛ խնդասցէ, եւ որ վաճառէն՝ մի՛ ողբասցի. զի բարկութիւն ՚ի վերայ ամենայն անիրաւութեան մարդկան, եւ ՚ի վերայ ամենայն բազմութեան նոցա։ 13Զի որ ստանայն, ՚ի վաճառական անդր այլ մի՛ դարձցի, եւ ո՛չ եւս է՝ կեա՛լ ՚ի կենդանութեան նոցա. զի տեսիլս ՚ի վերայ ամենայն բազմութեան նոցա ո՛չ դարձցի. եւ մարդ յաչս կենաց իւրոց՝ մի՛ հաստատեսցի։ 14Փո՛ղ հարէք եւ ընտրեցէ՛ք զամենայն. եւ ո՛չ ոք իցէ որ երթայցէ ՚ի պատերազմ, զի բարկութիւն ՚ի վերայ բազմութեան նորա։ 15Պատերազմ սրոյ արտաքուստ, եւ սով եւ մահ ՚ի ներքուստ. եւ որ ՚ի բացի՛ իցեն, սրո՛վ վախճանեսցին, եւ որ ՚ի քաղաքի իցեն, սովով եւ մահուա՛մբ վախճանեսցին։ 16Եւ ապրեսցին որք ապրելոց իցեն ՚ի նոցանէ. եւ եղիցին ՚ի վերայ լերանց իբրեւ զաղաւնիս անձանձրո՛յթ մնչել։ Զամենեսեան կոտորեցից՝ զիւրաքանչիւրոք յանիրաւութեան իւրում։ 17Ամենայն ձեռք լքցին, եւ ամենայն երանք գարշասցին խոնաւութեամբ։ 18Սփածցին քուրձս, եւ ծածկեսցեն զնոսա ցնո՛րք. յամենայն երեսս ամօթ, եւ յամենայն գլուխս կնդութիւն։ 19Արծաթ նոցա անկեալ կայցէ ՚ի հրապարակս, եւ ոսկի նոցա արհամարհեսցի՛։ Արծաթ նոցա եւ ոսկի նոցա ո՛չ կարասցէ փրկել զնոսա յաւուր բարկութեան Տեառն. եւ անձինք նոցա մի՛ յագեսցին, եւ որովայնք նոցա մի՛ լցցին. զի տանջանք եղեն անիրաւութեանց նոցա։ 20Զընտիր ընտիր զարդուցն եդին ՚ի հպարտութիւն. եւ պատկերս գարշելեաց պաշտամանցն իւրեանց արարին ՚ի նոցանէ. վասն այնորիկ տաց զայն նոցա ՚ի պղծութիւն, 21եւ մատնեցից ՚ի ձեռս օտարաց յափշտակել զնոսա. եւ ժանտագործաց երկրի յաւա՛ր, եւ պղծեսցեն զնոսա։ 22Եւ դարձուցից զերեսս իմ ՚ի նոցանէ՝ եւ զոր արարէք ձե՛զ ինքեանց պէսպէս զարդս, եւ պղծեսցեն զնոսա։ Եւ պղծեսցեն զայցելութիւնս իմ, եւ մտցեն ՚ի նոսա անխտի՛ր. եւ պղծեսցեն զնոսա, 23եւ արասցեն խառնակութիւն. զի լցա՛ւ երկիր ՚ի դատաստանաց արեանց նոցա, եւ քաղաքք լի՛ եղեն անօրէնութեամբք։ 24Եւ ածից զչարս ազգաց՝ եւ ժառանգեսցեն զտունս նոցա. եւ կործանեցից զամբարտաւանութիւն բռնութեանց նոցա. եւ պղծեսցին սրբութիւնք նոցա։ 25Եկեսցէ քաւութիւն, եւ խնդրեսցէ զխաղաղութիւն՝ եւ ո՛չ գտանիցէ։ 26Վա՛յ ՚ի վայի՛ վերայ եղիցի, եւ գո՛յժ ՚ի գուժի. խնդրեսցին տեսիլք ՚ի մարգարէից, եւ օրէնք դիւրիչք ՚ի քահանայէ, եւ խորհուրդք ՚ի ծերոց. եւ ո՛չ գտանիցին։ 27Թագաւորն սգասցի, եւ իշխանն զգեցցի զապականութիւն, եւ ձեռք ժողովրդեան երկրին լքցի՛ն. ըստ ճանապարհաց նոցա արարի՛ց նոցա. եւ ըստ դատաստանաց նոցա առից վրէ՛ժ ՚ի նոցանէն. եւ ծանիցեն թէ ե՛ս եմ Տէր։
Գրաբար, 1805 · HYGRB1805