Գաղատացիս

2

1Ապա յետ ամաց չորեքտասանից, մի՛ւս անգամ ե՛լի յԵրուսաղէմ ընդ Բառնաբայ, առեա՛լ ընդ իս եւ զՏիտոս։ 2Եւ ելի ըստ յայտնութեանն, եւ զգացուցի՛ նոցա զաւետարանն՝ զոր քարոզէի ՚ի հեթանոսս, առանձինն այնոցիկ՝ որ կարծեալքն էին, գուցէ՛ ընդունայն ինչ ընթացեա՛լ իցեմ, կամ ընթանայցեմ։ 3Այլ եւ ո՛չ Տիտո՛ս որ ընդ իս ՚ի հեթանոսաց էր, բռնադատեցաւ թլփատե՛լ. 4այլ վասն սպրդողաց սո՛ւտ եղբարցն, որք սպրդեցին մտանել դիտե՛լ զազատութիւնն մեր՝ զոր ունիմք ՚ի Քրիստոս Յիսուս. զի զմեզ ծառայեցուսցեն։ 5Որոց եւ ո՛չ առժամանակ մի անսացաք հնազանդութեանն. զի ճշմարտութիւն աւետարանին հաստատեսցի առ ձեզ։ 6Բայց զկարծելոցն եթէ իցեն ինչ, որպիսիք ոք երբեմն էին, չէ՛ ինչ ինձ փոյթ. քանզի ակն մարդկան ո՛չ առնու. զի ինձ կարծեալքն այնպիսի ինչ ո՛չ զգացուցին. 7այլ զնորին հակառա՛կն, իբրեւ տեսին եթէ հաւատացեալ է ինձ աւետարանն անթլփատութեան, որպէս Պետրոսի ՚ի թլփատութեան. 8զի որ յաջողեացն Պետրոսի յառաքելութիւն թլփատութեանն, յաջողեա՛ց եւ ինձ ՚ի հեթանոսս։ 9Իբրեւ գիտացին զշնորհսն որ տուեալ էին ինձ, Յակովբոս, եւ Կեփաս, եւ Յոհաննէս, որ կարծեալ սիւնքն էին, ձե՛ռն ետուն հաւանութեան ինձ եւ Բառնաբայ. զի մեք ՚ի հեթանոսս, եւ նոքա ՚ի թլփատութեանն. 10բայց միայն զի զաղքա՛տսն յիշեսցուք. զոր եւ ե՛ս փութացայ զնոյն առնել։

11Այլ յորժամ եկն Կեփաս յԱնտիոք, ընդդէ՛մ դարձայ նորա. քանզի գո՛գ իբրեւ ստգտեա՛լ իմն էր։ 12Քանզի մինչչեւ՛ եկեալ էին ոմանք առ ՚ի Յակովբայ, ընդ հեթանոսս ուտէ՛ր անխտիր. իսկ իբրեւ եկին, զատանէր՝ եւ որոշէ՛ր զանձն, երկուցեա՛լ յայնցանէ որ ՚ի թլփատութենէ անտի էին։ 13Եւ կեղծաւորեցա՛ն ընդ նմա եւ ա՛յլ Հրեայքն. մինչեւ Բառնաբաս անգամ խոնարհեցաւ ՚ի նոցա կեղծաւորութիւնն։ 14Այլ իբրեւ տեսի, թէ ո՛չ ուղիղ գնան ՚ի ճշմարտութիւն աւետարանին, ասե՛մ ցԿեփաս առաջի ամենեցուն. Եթէ դու որ Հրեայդ ես՝ հեթանոսաբա՛ր եւ ո՛չ Հրեաբար կեաս, զիա՞րդ ստիպես հեթանոսաց լինել Հրեարէն։ 15Զի մեք բուն Հրեայք եմք, եւ ո՛չ ՚ի հեթանոսաց մեղաւորք։ 16Զայս գիտեմք, եթէ ո՛չ արդարանայ մարդ ՚ի գործոց օրինաց, եթէ ոչ ՚ի հաւատոցն Յիսուսի Քրիստոսի. եւ մեք ՚ի Քրիստոս Յիսուս հաւատացաք, զի արդարասցուք ՚ի հաւատո՛ցն Քրիստոսի, եւ ո՛չ ՚ի գործոց օրինաց. զի ՚ի գործոց օրինաց ո՛չ արդարասցի ամենայն մարմին։

17Իսկ եթէ մինչ խնդրիցեմք արդարանալ ՚ի Քրիստոս, եւ գտանիցիմք մեղաւորք. ապա ուրեմն Քրիստոս մեղա՞ց պաշտօնեայ եղեւ. քա՛ւ լիցի։ 18Զի եթէ զոր քակեցին, զնոյն միւսանգամ շինիցեմ. ապա յանցաւո՛ր զանձն իմ ես ինձէ՛ն երեւեցուցանեմ։ 19Զի ես օրինօ՛ք օրինացն մեռայ, զի Աստուծոյ կեցից, եւ ընդ Քրիստոսի ՚ի խա՛չ ելից. 20եւ կենդանի եմ այսուհետեւ, ոչ ես՝ այլ կենդանի է յիս Քրիստոս։ Այլ որ այժմս կեամ մարմնով, հաւատո՛վք Որդւոյն Աստուծոյ կեամ, որ սիրեացն զիս, եւ մատնեաց զանձն վասն իմ։ 21Եւ ես ո՛չ անարգեմ զշնորհսն Աստուծոյ. զի եթէ յօրինաց անտի՛ էր արդարութիւն, ապա Քրիստոս զո՛ւր մեռաւ։

Գրաբար, 1805 · HYGRB1805