Ծննդոց
34
1Եւ ե՛լ Դինա դուստր Լիայ՝ զոր ծնաւ Յակոբայ, ՚ի զնի՛ն դստերաց աշխարհին։ 2Եւ ետես զնա Սիւքեմ որդի Եմովրա Քոռեցի, որ իշխանն էր երկրին. եւ ա՛ռ զնա, եւ ննջեաց ընդ նմա. եւ տառապեցո՛յց զնա։ 3Եւ ո՛ւշ եդեալ Դինայի դստերն Յակոբայ՝ սիրեաց զկոյսն, եւ խօսեցաւ ըստ մտաց կուսին։ 4Եւ խօսեցաւ Սիւքեմ ընդ Եմովրայ հօր իւրոյ՝ եւ ասէ. Ա՛ռ դու ինձ զաղջիկս զայս կնութեան։ 5Եւ լուաւ Յակոբ եթէ պղծեաց որդի Եմովրայ զԴինա զդուստր իւր։ Եւ որդիք նորա էին ՚ի խաշինս ՚ի դաշտի. լո՛ւռ եղեւ Յակոբ մինչեւ եկին նոքա։ 6Եւ ե՛լ Եմովր հայր Սիւքեմայ առ Յակոբ խօսել ընդ նմա։ 7Եկին եւ որդիքն Յակոբայ ՚ի դաշտէ։ Իբրեւ լուան ստրջացա՛ն արքն, եւ տրտմութիւն էր նոցա յոյժ. զի խայտառակութիւն արար յԻսրայէլի, մտանելով առ դուստրն Յակոբայ. եւ ո՛չ այնպէս վճարիցի։ 8Եւ խօսեցաւ ընդ նոսա Եմովր՝ եւ ասէ. Սիւքեմ որդի իմ սիրեաց ոգւով չափ զդուստրն ձեր. արդ՝ տո՛ւք զնա նմա կնութեան, 9եւ արարէ՛ք ընդ մեզ խնամութիւն. զդստերս ձեր տո՛ւք մեզ, եւ զդստերս մեր առէ՛ք որդւոց ձերոց։ 10Եւ բնակեցէ՛ք ՚ի միջի մերում. եւ երկիրդ ահա ընդարձա՛կ է առաջի ձեր, եւ բնակեցէ՛ք՝ եւ շահեցարո՛ւք ՚ի դմա. եւ ստացարուք ստացուա՛ծս ՚ի դմա։ 11Եւ ասէ Սիւքեմ ցհայր նորա եւ ցեղբարս նորա. Գտի՛ց շնորհս առաջի ձեր. եւ զոր ինչ ասիցէք՝ տացո՛ւք։ 12Յաճախեցէ՛ք յոյժ զվարձանս եւ զօժիտս. եւ տա՛ց՝ որչափ եւ ասիցէք. եւ տո՛ւք ինձ զաղջիկն զայն կնութեան։ 13Պատասխանի ետուն որդիքն Յակոբայ՝ Սիւքեմայ եւ Եմովրայ հօր նորա նենգութեամբ՝ եւ ասե՛ն ցնոսա. վասն զի պղծեցին զԴինա քոյր նոցա։ Եւ ասեն Շմաւոն եւ Ղեւի եղբարք Դինայ՝ որդիքն Լիայ. 14Ո՛չ կարեմք առնել զայդ բան. տալ զքոյր մեր ա՛ռն անթլփատի. քանզի նախատի՛նք են մեզ. 15բայց այսո՛ւ նմանեսցուք ձեզ, եւ բնակեսցուք ՚ի միջի ձերում, եթէ լինիցիք եւ դո՛ւք իբրեւ զմեզ՝ ՚ի թլփատել ձեզ զամենայն արու։ 16Եւ տացուք զդստերս մեր ձեզ, եւ ՚ի դստերաց ձերոց առցուք մեզ կանայս. եւ բնակեսցո՛ւք առ ձեզ, եւ եղիցուք իբրեւ ա՛զգ մի։ 17Ապա թէ ո՛չ լսիցէք մեզ թլփատել, առեալ զդստերս մեր ՚ի բա՛ց գնասցուք։ 18Եւ հաճո՛յ թուեցաւ բանքն առաջի Եմովրայ, եւ առաջի Սիւքեմայ որդւոյ Եմովրայ։ 19Եւ ո՛չ յամեաց պատանին առնել զբանն. զի յո՛յժ հարեալ էր ՚ի սէր դստերն Յակոբայ։ Եւ նա՛ էր պատուականագոյն քան զամենեսեան՝ որ ՚ի տան հօր նորա էին։ 20Եւ եկին Եմովր եւ Սիւքեմ որդի նորա ՚ի դուռն քաղաքին իւրեանց. եւ խօսեցան ընդ ա՛րս քաղաքին իւրեանց՝ եւ ասեն. 21Որեա՛րն այն խաղաղութեամբ են ընդ մեզ. արդ բնակեսցեն յերկրիս, եւ շահեսցին ՚ի սմա. զի երկիրս ընդարձա՛կ է առաջի նոցա. զդստերս նոցա առցուք մե՛զ կանայս, եւ զդստերս մեր տացուք նոցա։ 22Բայց միայն՝ այսո՛ւ նմանեսցեն մեզ որեարն՝ բնակել ընդ մեզ լինել ազգ մի. ՚ի թլփատել մեզ զամենայն արու, որպէս նոքա՛յն թլփատեալ են։ 23Եւ ինչք նոցա եւ անասուն նոցա եւ չորքոտանի նոցա ո՞չ ապաքէն մեր լինիցի. բայց այնու եւեթ նմանեսցուք նոցա, եւ բնակեսցեն ՚ի միջի մերում։ 24Եւ լուան Եմովրայ եւ Սիւքեմայ որդւոյ նորա ամենեքին որ ելանէին ընդ դուռն քաղաքին իւրեանց. եւ թլփատեցին զմարմին անթլփատութեան իւրեանց ամենայն արու, ամենեքին որ ելանէին ընդ դուռն քաղաքի նորա։ 25Եւ եղեւ յաւուրն երրորդի մինչ դեռ էին նոքա ՚ի ցաւսն, առին երկու որդիքն Յակոբայ, Շմաւոն եւ Ղեւի եղբարք Դինայ՝ իւրաքանչիւր զսուր իւր, եւ մտին ՚ի քաղաքն կազմութեամբ, եւ կոտորեցին զամենայն արու։ 26Եւ զԵմովր եւ զՍիւքեմ զորդի նորա սպանին ՚ի սուր սուսերի, եւ առին զԴինա ՚ի տանէ Սիւքեմայ՝ եւ ելին։ 27Եւ որդիքն Յակոբայ մտին ՚ի վերայ վիրաւորացն, եւ առին աւա՛ր զքաղաքն, յորում պղծեցին զԴինա զքոյրն նոցա. 28զարջառ եւ զոչխար եւ զէշ նոցա՝ որ էին ՚ի քաղաքին, եւ որ ինչ ՚ի բացի էր՝ առին։ 29Եւ զամենայն մարդագերի նոցա, եւ զամենայն զկահ եւ զկարասի նոցա. եւ զկանայս նոցա գերեցին։ Եւ յափշտակեցին որ ինչ էր ՚ի քաղաքին՝ եւ որ ինչ ՚ի տունս։ 30Եւ ասէ Յակոբ ցՇմաւոն եւ ցՂեւի. Ատելի՛ արարէք զիս, երեւել անզգամ ամենայն բնակչաց երկրիս ՚ի մէջ Քանանացւոց եւ Փերեզացւոց. եւ ես սակաւաւո՛ր եմ թուով. արդ՝ եթէ ժողովիցին ՚ի վերայ իմ եւ հարկանիցեն զիս, սատակելով սատակիցի՞մ եւ ես, եւ տուն իմ։ 31Եւ ասեն. Իսկ զիա՞րդ. զի իբրեւ զբո՛զ մի քարշեցին զքոյրն մեր։
Գրաբար, 1805 · HYGRB1805