Ծննդոց

6

1Եւ եղեւ իբրեւ սկսաւ մարդիկն բազմանալ ՚ի վերայ երկրի. եւ դստերք ծնան նոցա։ 2Տեսեալ որդւոցն Աստուծոյ զդստերսն մարդկան զի գեղեցի՛կ էին, առին իւրեանց կանայս յամենեցունց զոր ընտրեցին։ 3Եւ ասէ Տէր . Մի՛ մնասցէ իմ ՚ի մարդկա՛նդ յայդմիկ յաւիտեան. վասն լինելոյ դոցա մարմին։ Եւ եղիցին աւո՛ւրք դոցա ամք հարիւր քսան։ 4Եւ սկա՛յք էին ՚ի վերայ երկրի յաւո՛ւրսն յայնոսիկ։ Եւ յետ այնորիկ իբրեւ մտանէին որդիքն Աստուծոյ առ դստերսն մարդկան, եւ ծնա՛ն իւրեանց որդիս. նոքա էին սկայքն որ յաւիտենից ա՛րք անուանիք։ 5Եւ իբրեւ ետես Տէր Աստուած եթէ բազմացան չարիք մարդկան ՚ի վերայ երկրի. եւ ամենայն ոք խորհէր ՚ի սրտի իւրում խնամո՛վ ՚ի չարիս զամենայն աւուրս։ 6Եւ ստրջացա՛ւ Աստուած զի արար զմարդն ՚ի վերայ երկրի. եւ մտախո՛հ եղեւ ՚ի սրտի իւրում։ 7Եւ ասէ Տէր Աստուած. Ջնջեցի՛ց զամենայն մարմին զոր արարի յերեսաց երկրի, ՚ի մարդոյ մինչեւ յանասուն. եւ ՚ի սողնոց մինչեւ ՚ի թռչունս երկնից. զի բարկացա՛յ զի արարի զնոսա։ 8Բայց եգիտ շնորհս առաջի Տեառն Աստուծոյ։

9Եւ ա՛յս են ծնունդք Նոյի։ Նոյ՝ ա՛յր արդար կատարեալ էր յազգի անդ իւրում. եւ հաճո՛յ եղեւ Նոյ Աստուծոյ։ 10Եւ ծնաւ Նոյ երիս որդիս. զՍէմ, զՔամ, զՅաբէթ։ 11Եւ ապականեցա՛ւ առաջի Աստուծոյ, եւ լցա՛ւ երկիր անիրաւութեամբք։ 12Եւ ետես Տէր Աստուած զերկիր, եւ էր ապականեալ. զի ապականեա՛ց ամենայն մարմին զճանապարհս իւր ՚ի վերայ երկրի։ 13Եւ ասէ Տէր Աստուած ցՆոյ. Ժամանակ ամենայն մարդոյ հասեա՛լ է առաջի իմ. զի լցա՛ւ երկիր անիրաւութեամբք ՚ի նոցանէ. եւ ահա ես ապականեցի՛ց զնոսա՝ եւ զերկիր։ 14Արդ՝ արա՛ դու քեզ ՚ի չորեքկուսի փայտից, խո՛րշս խորշս գործեսցես զտապանն. եւ նաւթի՛ւ ծեփեսցես զնա ներքոյ եւ արտաքոյ։ 15Եւ այսպէս արասցես զտապանն. յերեքհարեւր կանգնոյ զերկայնութիւն տապանին, եւ ՚ի յիսուն կանգնոյ զլայնութիւնն, եւ յերեսուն կանգնոյ զբարձրութիւնն։ 16Քաղելո՛վ գործեսցես զտապանն, եւ ՚ի մի՛ կանգուն կատարեսցես զնա ՚ի վերուստ. եւ զդուրս տապանին ՚ի կողմանէ՛ արասցես։ Ներքնատո՛ւնս եւ միջնատո՛ւնս. եւ վերնատո՛ւնս գործեսցես ՚ի նմա։ 17Եւ ահա ես ածից ջրոյ ՚ի վերայ երկրի, ապականե՛լ զամենայն մարմին յորում է շունչ կենդանի ՚ի ներքոյ երկնից. եւ ինչ որ իցէ ՚ի վերայ երկրի՝ սատակեսցի։ 18Եւ եդից զուխտ իմ ընդ քեզ. եւ մտցես ՚ի տապանն. դո՛ւ եւ որդիք քո, եւ քո, եւ կանայք որդւոց քոց ընդ քեզ։ 19Եւ յամենայն անասնոց եւ յամենայն գազանաց եւ յամենայն մարմնոյ. երկու երկու յամենայնէ մուծցես ՚ի տապանն բուծանել ընդ քեզ. արու եւ է՛գ լինիցին։ 20Յամենայն հաւուց թռչնոց ըստ ազգի, եւ յամենայն անասնոց ըստ ազգի. եւ յամենայն սողնոց երկրի ըստ ազգի իւրեանց. երկո՛ւ երկու յամենայնէ մտանիցեն առ քեզ կերակրել ընդ քեզ արո՛ւ եւ էգ։ 21Եւ դու առնուցուս քեզ յամենայն կերակրոց զոր ուտիցէք, եւ ժողովեսցես դու առ քեզ. եւ եղիցի քե՛զ եւ նոցա կերակուր։ 22Եւ արար Նոյ զամենայն զոր պատուիրեաց նմա Տէր Աստուած. նո՛յնպէս եւ արար։

Գրաբար, 1805 · HYGRB1805