Եբրայեցիս
13
1Եղբայրսիրութիւն հաստատեսցի՛ առ ձեզ։ 2Զօտարսիրութիւն մի՛ մոռանայք. զի այնո՛ւ ոմանք յանգէտս ընկալան զհրեշտակս։ 3Յո՛ւշ լիցին ձեզ կապեալքն, որպէս թէ դուք ընդ նոսա կապեալք իցէք. եւ չարչարեալքն, որպէս թէ եւ դո՛ւք իսկ մարմնաւորք էք։ 4Պատուական է ամուսնութիւն ամենեւին, եւ սո՛ւրբ անկողինք. բայց զշունս եւ զպոռնիկս դատի՛ Աստուած։ 5Բարք՝ անարծաթասէրք լինիցին, բաւակա՛ն համարել որչափ ինչ ՚ի ձեռս իցէ. քանզի ինքն իսկ ասաց. Ո՛չ թողից զքեզ՝ եւ ո՛չ ընդ վայր հարից։ 6Որպէս համարձակ լիցուք ասել. Տէր է իմ օգնական՝ եւ ո՛չ երկեայց զի արասցէ ինձ մարդ։ 7Յիշեցէ՛ք զառաջնորդս ձեր որ խօսեցան ձեզ զբանն Աստուծոյ. հայեցեալք յելս գնացից նոցա, նմանօ՛ղք եղերուք հաւատոցն։ 8Յիսուս Քրիստոս երէկ եւ այսօր, նո՛յն եւ յաւիտեանս։ 9Յուսմունս պէսպէսս եւ յօտարաձայնս մի՛ դանդաչէք. զի լա՛ւ է շնորհօք հաստատել զսիրտս, եւ ո՛չ կերակրովք. որովք ո՛չ ինչ օգտեցան որք այնպէսն գնացին։
10Ունիմք մեք սեղան, ուստի ո՛չ ունին իշխանութիւն ճաշակել, որք պաշտեն զպաշտօն խորանին։ 11զի որոց անասնոց մատչէր արիւնն ՚ի սրբութիւնսն՝ վասն մեղաց ՚ի ձեռն քահանայապետին, նոցուն մարմինք այրէի՛ն արտաքոյ բանակին։ 12Վասն որոյ եւ Յիսուս՝ զի սրբեսցէ իւրով արեամբն զժողովուրդն, արտաքո՛յ դրանն չարչարեցաւ։ 13Արդ՝ եկայք ելցո՛ւք առ նա արտաքոյ բանակին, առեալ յանձն զնախատինս նորա։ 14Քանզի ո՛չ եթէ ունիմք քաղաք որ աստէն մնալոց է, այլ զհանդերձեա՛լսն խնդրեմք։ 15Արդ՝ ՚ի ձեռն նորա մատուսցո՛ւք պատարա՛գ օրհնութեան յամենայն ժամ Աստուծոյ. ա՛յս ինքն է՝ զպտո՛ւղ շրթանց խոստովանելոց յանուն նորա։ 16Զբարերարութիւն եւ զհաղորդութիւն մի՛ մոռանայք, զի ընդ այնպիսի՛ պատարագս հաճի Աստուած։ 17Ունկնդի՛ր լերուք առաջնորդաց ձերոց, եւ հպատա՛կ կացէք նոցա. զի նոքա տքնի՛ն վասն ոգւոց ձերոց՝ որպէս թէ համա՛րս տալոց իցեն ընդ ձեր. զի խնդութեամբ արասցեն զայն՝ եւ մի՛ յոգւոց հանելով. զի այն ո՛չ յօգուտ ձեր է։ 18Աղօ՛թս արարէք վասն մեր. զի հաստատեալ գիտեմք՝ եթէ բարւո՛ք միտս ունիմք. յամենայնի կամիմք բարւո՛ք գնացս ցուցանել։ 19Եւ առաւել աղաչեմ՝ զի զայն առնիցէք, զի վաղագո՛յն պատսպարեցայց ձեզ։
20Եւ Աստուած խաղաղութեան՝ որ եհան ՚ի մեռելոց զՀովիւն հօտից՝ զմեծն արեամբ յաւիտենական ուխտին զՏէր մեր Յիսուս, 21հաստատեսցէ՛ զձեզ ՚ի գործս բարութեան՝ առնել զկամս նորա. եւ արասցէ ՚ի մե՛զ զհաճոյսն առաջի իւր՝ ՚ի ձեռն Յիսուսի Քրիստոսի. որում փա՛ռք յաւիտեանս. ամէն։ 22Աղաչեմ զձեզ ե՛ղբարք, անսա՛լ բանիս մխիթարութեան. քանզի սակաւո՛ւք գրեցի առ ձեզ։ 23Եւ ճանաչէ՛ք զեղբայրն մեր զՏիմոթէոս, զարձակեալն առ ձեզ. ընդ որում, եթէ վաղագոյն գայցէ՝ տեսի՛ց զձեզ։ 24Ողջո՛յն տաջիք ամենայն առաջնորդաց ձերոց, եւ ամենայն սրբոց։ Ողջո՛յն տան ձեզ՝ որ ՚ի կողմանս Իտալիացւոց են։ 25Շնորհք ընդ ամենեսին ձեզ։
Գրաբար, 1805 · HYGRB1805