Եբրայեցիս

3

1Ուստի եղբա՛րք սուրբք՝ երկնաւո՛ր կոչմանն բաժանորդք, նայեցարո՛ւք ընդ Առաքեալն եւ ընդ խոստովանութեան մերոյ ընդ Յիսուս Քրիստոս. 2որ հաւատարիմ է Արարչին իւրոյ, որպէս եւ Մովսէ՛ս յամենայն տան նորա։ 3Զի առաւե՛լ եւս փառաց քան զՄովսէս արժանի՛ եղեւ. որչափ առաւել պատիւ ունիցի քան զտունն՝ տանն առնելին։ 4Զի ամենայն կազմի՛ յումէ կազմի. իսկ որ զամենայնն արար, է։ 5՝ հաւատարի՛մ է յամենայն տան նորա՝ իբրեւ զծառայ, առ ՚ի վկայութենէ՛ բանից ասացելոց. 6այլ Քրիստոս իբրեւ որդի՛ ՚ի վերայ տա՛ն իւրոյ. որոյ տունն՝ մե՛ք իսկ եմք. միայն թէ զհամարձակութի՛ւն եւ զպարծանս յուսոյն՝ մինչեւ ՚ի վախճան հաստատո՛ւն ունիցիմք։ 7Վասն որոյ ա՛յսպէս ասէ Հոգին Սուրբ. Այսօր եթէ ձայնի նորա լուիցէք, 8մի՛ խստացուցանէք զսիրտս ձեր իբրեւ ՚ի դառնութեանն՝ յաւո՛ւրն փորձութեան յանապատի. 9ուր փորձեցին զիս հարքն ձեր. քննեցին զիս՝ եւ տեսին զգործս իմ զքառասուն ամ. 10վասն որոյ տաղտկացայ ազգա՛ւն այնուիկ, եւ ասացի. Միշտ մոլորեա՛լ են սրտիւք։ Եւ նոքա ո՛չ ծանեան զճանապարհս իմ. 11 12Տեսէ՛ք ե՛ղբարք՝ գուցէ՛ երբէք լինիցի յումեք ՚ի ձէնջ սի՛րտ չար անհաւատութեան՝ ապստա՛մբ լինել յԱստուծոյ կենդանւոյ։ 13Այլ մխիթարեցէ՛ք զմիմեանս զօ՛րհանապազ՝ մինչդեռ այսօրդ առաջի կայ. զի մի՛ ոք խստասցի ՚ի ձէնջ՝ խաբէութեամբ մեղաց։ 14Քանզի բաժանորդք եղեաք Քրիստոսի. միայն թէ՝ զսկիզբն հաստատութեանն մինչեւ ՚ի վախճա՛ն պինդ կալցուք. 15յասելն. Այսօր եթէ ձայնի նորա լուիցէք՝ մի՛ խստացուցանէք զսիրտս ձեր իբրեւ ՚ի դառնութեանն։ 16Քանզի ոմանք լուան՝ եւ դառնացուցին, այլ ո՛չ ամենեքեան որ ելեալ էին յԵգիպտոսէ ՚ի ձեռն Մովսիսի։ 17Յումէ՞ տաղտկացաւ զքառասուն ամ. ոչ ապաքէն յանցուցելոցն. որոց ոսկե՛րքն անկան յանապատի անդ։ 18Ո՞ւմ երդուաւ չմտանել ՚ի հանգիստն իւր, եթէ ոչ անհաւատի՛ցն։ 19Եւ տեսանեմք, զի ո՛չ կարացին մտանել՝ վասն անհաւատութեանն։

Գրաբար, 1805 · HYGRB1805