Ովսէէ մարգարեյի գիրք

13

1Ըստ բանիցն Եփրեմայ. իրաւունս առ նա Աստուծոյ Իսրայէլի. եւ ե՛դ զայն ՚ի Բահաղու՝ եւ մեռաւ։ 2Եւ արդ դարձեալ յաւելին ՚ի մեղանչել. եւ արարին իւրեանց ձուլածո՛յս յարծաթոյ իւրեանց ՚ի նմանութիւն պատկերի կռոց. գործ ճարտարաց նուիրել նոցա. եւ նոքա ասեն. Զոհեցէ՛ք մարդիկ, զի պակասեցին որթք։ 3Վասն այնորիկ եղիցին իբրեւ զամպ առաւօտու, եւ իբրեւ զցօղ վաղորդայնոյ որ անցանէ. եւ իբրեւ զփոշի հոսեալ ՚ի կալոյ, եւ իբրեւ զծուխ ՚ի պատուհանից։ 4Ե՛ս եմ Տէր քո, որ հաստատեցի զերկինս, եւ հաստատեցի զերկիր, որոյ ձեռք հաստատեցին զամենայն զօրս երկնից, եւ ո՛չ ցուցի քեզ երթալ զհետ նոցա. եւ ես հանի զքեզ յերկրէն Եգիպտացւոց. եւ Աստուած բա՛ց յինէն ո՛չ ծանիցես, եւ Փրկիչ՝ ո՛չ գոյ բա՛ց յինէն։ 5Ե՛ս հովուէի՛ քեզ յանապատի յանշէն երկրի, 6ըստ արօտի նոցա յագեցան եւ զմայլեցան, եւ հպարտացան սրտիւք իւրեանց. վասն այնորիկ մոռացան զիս։ 7Եւ ես եղէց նոցա իբրեւ զյովազ, եւ իբրեւ զինծ ՚ի ճանապարհին Ասորեստանեայց։ 8Պատահեցից նոցա իբրեւ արջ քաղցեալ, եւ պատառեցի՛ց զառագաստ սրտից նոցա. եւ կերիցեն զնոսա կորիւնք անտառի. եւ գազա՛նք վայրի կեղեքեսցեն զնոսա։ 9Յապականութեան քում ՝ ո՞վ իցէ որ օգնիցէ քեզ։ 10Ո՞ւր է թագաւորն քո, նա՛ փրկեսցէ զքեզ. յամենայն քաղաքս քո իրա՛ւ արասցէ քեզ. զորմէ ասացերն թէ տո՛ւր ինձ թագաւոր եւ ։ 11Եւ ետու քեզ թագաւոր բարկութեամբ իմով, եւ կարճեցի սրտմտութեամբ իմով։ 12Ծրա՛ր անիրաւութեանց Եփրեմ. եւ ծածկեալ կան մեղքն նորա։ 13Երկունք իբրեւ ծննդականի հասցեն նմա. դա՛ է որդին քո իմաստուն. վասն այնորիկ այժմիկ չկարասցէ հանդարտել ՚ի բեկման որդւոց։ 14՚Ի ձեռաց դժոխոց ապրեցուցի՛ց զնոսա. եւ ՚ի մահուանէ փրկեցի՛ց զնոսա։ Ո՞ւր է յաղթութիւն քո մահ. ո՞ւր է խայթոցք քո ։ Մխիթարութիւն ծածկեալ է յաչաց իմոց. 15քանզի նա ՚ի մէջ եղբարց զատուսցէ։ Ածցէ ՚ի վերայ նորա Տէր հո՛ղմ խորշակի յանապատէ. եւ ցամաքեցուսցէ զերակս նորա. եւ աւերեսցէ զաղբեւրս նորա։ Սա ցամաքեցուսցէ՛ զերկիր նորա, եւ զամենայն անօթս նորա ցանկալիս։

Գրաբար, 1805 · HYGRB1805