Ովսէէ մարգարեյի գիրք

9

1Մի՛ խնդար , եւ մի՛ ուրախ լինիր որպէս ժողովուրդք երկրի. զի պոռնկեցա՛ր յԱստուծոյն քումմէ. սիրեցեր զկաշառս ՚ի վերայ ամենայն կալոց ցորենոյ։ 2Կա՛լք եւ հնծանք զնոսա ո՛չ ծանեան, եւ ստեա՛ց նոցա։ 3Ո՛չ բնակեցին յերկրի Տեառն. բնակեսցէ Եփրեմ յԵգիպտոս. եւ ՚ի մէջ Ասորեստանեայց պի՛ղծս կերիցեն։ 4Ո՛չ նուիրեցին Տեառն գինի, եւ ո՛չ քաղցրացուցին նմա. զոհք նոցա իբրեւ զհա՛ց սգոյ եղիցի նոցա. ամենեքեան որ ուտիցեն ՚ի նմանէ պղծեսցին. զի հա՛ցն իւրեանց անձանց իւրեանց լիցի, եւ մի՛ մտցէ ՚ի Տեառն։ 5Զի՛նչ գործիցէք յաւուրս տարեկանի՝ եւ յաւուրս տօնի Տեառն։ 6Վասն այնորիկ ահա գնասցեն ՚ի թշուառութիւն Եգիպտացւոց. եւ ընկալցի զնոսա Մեմփիս, եւ թաղեսցէ զնոսա Մաքմաս. զարծաթ նոցա կորո՛ւստ ժառանգեսցէ, եւ յարկս նոցա փո՛ւշ բուսցի։ 7Հասեա՛լ են վրէժխնդրութեան քոյ. հասեալ են աւուրք հատուցման քոյ. եւ չարչարեսցի Իսրայէլ իբրեւ զմարգարէ յիմարեալ, իբրեւ զա՛յր մի այսակիր. ՚ի բազմութենէ անիրաւութեանց քոց յաճախեաց մոլորութիւն։ 8Դէ՛տ է Եփրեմ ընդ Աստուծոյ ՝ որոգայթ գայթագղութեան յամենայն ճանապարհս նորա. մոլորութիւն ՚ի տա՛ն Աստուծոյ տնկեցին։ 9Ապականեցան ըստ աւուրցն բարձանց. յիշեսցէ՛ զանօրէնութիւնս նոցա, եւ վրէ՛ժ խնդրեսցէ մեղաց նոցա։ 10Իբրեւ զխաղո՛ղ յանապատի գտի զԻսրայէլ. եւ իբրեւ զդիտակ ՚ի թզենւոջ վաղահասուկ տեսի զհարս նոցա. նոքա մտին ՚ի Բելփեգո՛վր, եւ օտարացան յամօթ իւրեանց. եւ եղեն գարշելիքն իբրեւ զսիրեցեալս։ 11Եփրեմ իբրեւ զհա՛ւ թռեաւ. եւ նոցա ՚ի տոկոսեաց՝ եւ յերկանց՝ եւ յղութեանց։ 12Թէպէտ եւ սնուսցեն զորդիս իւրեանց, անզաւակեսցին ՚ի մարդկանէ. քանզի վա՛յ է նոցա. մարմին իմ ՚ի նոցանէ՛։ 13ԶԵփրեմ որպէս տեսի՝ յո՛րս կացուցին յանդիման զորդիս իւրեանց. եւ սկսաւ Եփրեմ հանել ՚ի խոցոտումն զորդի՛ս իւր։ 14Տո՛ւր նոցա Տէր. զի՞նչ տացես նոցա. տո՛ւր նոցա արգա՛նդ անորդի, եւ ստի՛նս ցամաքեալս։ 15Ամենայն չարիք նոցա ՚ի Գաղգաղա. զի ա՛նդ ատեցի զնոսա վասն չարութեան գնացից նոցա. ՚ի տանէ իմմէ մերժեցի՛ց զնոսա, եւ ո՛չ եւս յաւելից սիրել զնոսա։ Ամենայն իշխանք նոցա ապստամբք. 16ախտացան արմատք Եփրեմայ. չորացա՛ն եւ ո՛չ եւս տացեն. զի թէպէտ եւ ծնցին՝ անզաւակեցից զցանկալիս որովայնի՛ց նոցա։ 17Մերժեսցէ՛ զնոսա ՝ զի ո՛չ լուան նմա, եւ եղիցին մոլորակա՛նք ՚ի մէջ ազգաց։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)