Եսայիա մարգարեյի գիրք

12

1Եւ ասասցես յաւո՛ւր յայնմիկ. Օրհնեցի՛ց զքեզ Տէր. զի բարկացա՛ր ինձ, եւ դարձուցեր զսրտմտութիւն քո յինէն, եւ ողորմեցա՛ր ինձ։ 2Ահաւասիկ իմ՝ փրկի՛չ իմ Տէր, եւ յուսացեա՛լ եղէց ՚ի նա՝ եւ ո՛չ երկեայց. զի փա՛ռք իմ եւ օրհնութիւն իմ Տէր, եւ եղեւ ինձ ՚ի փրկութիւն։ 3Եւ առէ՛ք ուրախութեան յաղբիւրացն փրկութեան։ 4Եւ ասասցես յաւուր յայնմիկ. Օրհնեցէ՛ք զՏէր. հնչեցէ՛ք զանուն նորա. պատմեցէ՛ք ՚ի հեթանոսս զփա՛ռս նորա. յիշեցէ՛ք զի բարձրացա՛ւ նորա։ 5Օրհնեցէ՛ք զանուն Տեառն զի մեծամեծս արար. պատմեցէ՛ք զայս ամենայն ։ 6Ցնծացէ՛ք եւ ուրա՛խ լերուք բնակիչք Սիովնի, զի բարձրացաւ Սուրբն Իսրայէլի ՚ի մէջ նորա։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)