Եսայիա մարգարեյի գիրք
2
2Զի եղիցի յաւուրս յետինս յայտնի՛ լեառն Տեառն. եւ տուն Աստուծոյ ՚ի վերայ գլխոց լերանց. եւ բարձրասցի ՚ի վերայ բլրոց. եւ եկեսցե՛ն ՚ի նա ամենայն հեթանոսք։ 3Եւ երթիցեն ժողովուրդք բազումք, եւ ասասցեն. Եկա՛յք ելցուք ՚ի լեառն Տեառն եւ ՚ի տուն Աստուծոյ Յակովբայ. եւ պատմեսցէ մեզ զճանապարհս իւր, եւ գնասցուք ընդ նա։ Զի ՚ի Սիոնէ ելցեն օրէնք, եւ բան Տեառն յԵրուսաղեմէ. 4եւ դատեսցի ՚ի մէջ հեթանոսաց, եւ յանդիմանեսցէ զժողովուրդս բազումս։ Եւ ձուլեսցեն զսուսերս իւրեանց ՚ի խոփս, եւ զսուինս իւրեանց ՚ի մանգաղս. եւ ո՛չ առնուցու ազգ յազգի վերայ սուր. եւ ո՛չ եւս ուսանիցին տալ պատերազմ։
5Եւ արդ դու տուն Յակոբու՝ եկա՛յք երթիցուք ՚ի լո՛յս Տեառն։ 6Քանզի եթող նա զժողովուրդ իւր զտունն Յակովբայ. զի լցա՛ւ իբրեւ զառաջինն աշխարհ նոցա հմայիւք իբրեւ զայլազգեաց, եւ որդիք բազումք՝ այլազգիք ծնան նոցա։ 7Լցա՛ւ աշխարհ նոցա ոսկւով եւ արծաթով՝ եւ ո՛չ էր թիւ գանձուց նոցա. լցա՛ւ երկիր նոցա երիվարօք՝ եւ ո՛չ էր թիւ կառաց նոցա։ 8Լցա՛ւ երկիր նոցա գարշելեօք գործոց ձեռաց իւրեանց, եւ երկի՛ր պագին որոց արարին մատունք նոցա։ 9Խոնարհեցաւ մարդ, եւ յերկի՛ր կործանեցաւ այր. եւ ո՛չ ներեցից նոցա։ 10Եւ արդ երթայք մտէ՛ք ընդ վիմօք, եւ թաքերո՛ւք յերկրի յերեսաց ահի Տեառն, եւ ՚ի փառաց զօրութեան նորա. յորժամ յարիցէ վանել զերկիր։ 11Զի աչք Տեառն բարձո՛ւնք են, եւ մարդ տառապեալ. եւ խոնարհեսցի՛ բարձրութիւն մարդկան, եւ բարձրասցի Տէր միայն յաւուր յայնմիկ։ 12Զի օ՛ր Տեառն զօրութեանց ՚ի վերայ ամենայն հպարտից եւ ամբարտաւանից, եւ ՚ի վերայ ամենայն բարձրացելոց եւ վերացելոց, եւ խոնարհեսցին։ 13Եւ ՚ի վերայ ամենայն մայրից Լիբանանու բարձրացելոց եւ վերացելոյ. եւ ՚ի վերայ ամենայն ծառոց կաղնեաց Բասանու. 14եւ ՚ի վերայ ամենայն լերանց բարձանց. եւ ՚ի վերայ ամենայն բլրոց բարձրացելոց։ 15Եւ ՚ի վերայ ամենայն աշտարակաց բարձրացելոց. եւ ՚ի վերայ ամենայն պարսպաց բարձրացելոց. 16եւ ՚ի վերայ ամենայն նաւաց ծովու. եւ ՚ի վերայ ամենայն հանդիսի գեղեցկութեան նաւաց։ 17Եւ խոնարհեսցի՛ ամենայն մարդ, եւ անկցի՛ հպարտութիւն մարդկան. եւ բարձրասցի Տէր միայն յաւուր յայնմիկ։ 18Եւ զձեռագործս իւրեանց զամենայն տարցին 19թաքուսցեն յայրս եւ ՚ի ծերպս վիմաց՝ եւ ՚ի սորս երկրի, յերեսաց ահի Տեառն եւ ՚ի փառաց զօրութեան նորա, յորժամ յարիցէ վանել զերկիր։ 20Զի յաւուր յայնմիկ հանցէ մարդ զգարշելիս իւր զարծաթեղէնս եւ զոսկեղէնս զոր արարին, երկի՛ր պագանել սնոտեաց եւ չղջիկանաց. 21մտանե՛լ ՚ի ծակս վիմի հաստատնոյ՝ եւ ՚ի ծերպս վիմաց. յերեսաց ահի Տեառն՝ եւ ՚ի փառաց զօրութեան նորա, յորժամ յարիցէ վանել զերկիր։ 22Լռե՛լ ձեզ ՚ի մարդոյն յորում գոյ շունչ յռընգունս նորա. զի ընդ ո՞ւմ ումեք համարեսցի նա։
Գրաբար, 1805 · HYGRB1805