Եսայիա մարգարեյի գիրք

27

1Յաւուր յայնմիկ ածցէ՛ Տէր զսուրն սուրբ եւ զմեծ եւ զհզօր ՚ի վերայ վիշապ օձին փախուցելոյ, եւ ՚ի վերայ վիշապ օձին կամակորի. եւ սպանցէ՛ զվիշապն ※ ՚ի մէջ ծովուն 2յաւուր յայնմիկ։ Այգի՛ վայելուչ ցանկալի տիրել ՚ի վերայ նորա։ 3Ե՛ս ամո՛ւր. քաղաք զո՛ւր պաշարեալ. արբուցի՛ց զնա զի առցի՛ ՚ի գիշերի, եւ ՚ի տուէ կործանեսցի պարիսպ նորա։ 4Զի չէ՛ր որ ո՛չ ձեռնամուխ լինէր ՚ի նա. ո՞ դիցէ զիս պահել զո՛ճ արտոյ յագարակի. վասն այսր պատերազմողի անարգեցի՛ զնա այսուհետեւ։ Վասն այսորիկ արա՛ր Տէր զամենայն ինչ զոր կարգեաց. Այրեցա՛ք ասէ. 5բողոքեսցեն բնակիչք նորա. արասցուք ընդ նմա խաղաղութի՛ւն։ 6Ժողովեալք որդիք Յակոբայ նորատո՛ւնկ բղխեսցեն։ Ծաղկեսցէ , եւ լցցին տիեզերք պտղով նորա։ 7Միթէ որպէս նա՛յն եհար, սա այնպէս վիրաւորեսցի՞. կամ որպէս նա՛յն սպան, այնպէս սատակեսցի՞։ 8Պատերազմաւ եւ նախատանօք արձակեսցէ զնոսա. ո՞չ դու էիր որ խորհէիր խստացեալ մտօք սպանանել զնոսա ոգւո՛վ բարկութեամբ։ 9Վասն այսորիկ բարձցի՛ անօրէնութիւն Յակոբայ. եւ ա՛յս է օրհնութիւն նորա, յորժամ բարձի՛ց ՚ի նմանէ զմեղս նորա. ՚ի ժամանակի յորում մանրեսցես իբրեւ զփոշի մանր զամենայն քարինս մեհենաց քոց. եւ մի՛ եւս մնասցեն գործք պաշտամանցն նոցա։ 10Այլ կոտորեսցեն իբրեւ զմայր ՚ի փայտահարաց։ Եւ որ շէնն մնասցէ՝ եղիցի իբրեւ զհօ՛տ մակաղեալ, եւ իբրեւ զխա՛շն լքեալ. եւ եղիցի բազում ժամանակս յարօտս երէոց. եւ ա՛նդ հանգիցեն. 11եւ յետ բազում ժամանակաց ո՛չ գտցի ՚ի նմա դե՛ղ դալար, զի ցամաքեցաւ։ Կանայք՝ որ դիմեալ գայք ՚ի հանդիսէ յառա՛ջ մատիք. զի ո՛չ եթէ է՝ յորում գո՛յ իմաստութիւն. վասն այնորիկ մի՛ գթասցի ՚ի նոսա որ արա՛րն զնոսա. մի՛ որ ստեղծն զնոսա ողորմեսցի նոցա։ 12Եւ եղիցի յաւուր յայնմիկ, արգե՛լ արկցէ Տէր ՚ի փոսոյ Գետոյն մինչեւ ՚ի կողմանս Ռինոյ Կորուրայ. բայց դուք մի մի ժողովեցէ՛ք զորդիսն Իսրայէլի։ 13Եւ եղիցի յաւուր յայնմիկ՝ հարցեն փո՛ղ աւագափող. եւ եկեսցեն ցրուեալքն յերկրէն Ասորեստանեայց, եւ կորուսեալք յերկիրն Եգիպտացւոց. եւ երկի՛ր պագցեն Տեառն ՚ի վերայ լերին սրբոյ յԵրուսաղէմ։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)