Եսայիա մարգարեյի գիրք

34

1Մատերուք հեթանոսք եւ լուարո՛ւք. ո՛ւնկն դիք իշխանք. լուիցէ՛ եւ որ ՚ի նմա տիեզերք, եւ ժողովուրդք որ ՚ի նմա։ 2Զի սրտմտութիւն Տեառն ՚ի վերայ ամենայն ազգաց, եւ բարկութիւն ՚ի վերայ ամենայն թուոց նոցա. սատակել զնոսա՝ եւ մատնել զնոսա ՚ի սպանումն։ 3Եւ վիրաւորք նոցա դի՛ տապա՛ստ անկցին, եւ ելցէ հոտ նոցա. եւ թացցին լերինք յարենէ նոցա։ 4Եւ հալեսցին ամենայն զօրութիւնք երկնից. եւ գալարեսցին երկինք իբրեւ զմագաղաթ, եւ ամենայն աստեղք թօթափեսցին իբրեւ զտերեւ յորթոյ՝ եւ որպէս անկանի տերեւ ՚ի թզենւոյ։ 5Զի արբեցա՛ւ սուր իմ յերկինս. արդ՝ ՚ի վերայ Եդովմայեցւոցն իջցէ, եւ ՚ի վերայ կորստական ժողովրդեանն դատաստանօք։ 6Սո՛ւր Տեառն լցաւ արեամբ. ուռուցաւ ճարպով գառանց, եւ ճարպով ցլուց եւ խոյոց։ Զի Տեառն է ՚ի Բոսոր, եւ սպա՛նդ մեծ յերկրին Եդովմայեցւոց։ 7Եւ ընկճեսցին մեծամեծք ընդ նոսա՝ եւ խոյք եւ ցուլք. եւ արբեսցի երկիրն յարենէ նոցա. եւ հող նոցա ՚ի ճարպոյ նոցա լցցի։ 8Զի օր դատաստանի Տեառն է, եւ տարեկան հատուցման դատաստանի Սիովնի։ 9Եւ դարձցին ձորք նորա ՚ի ձիւթ, եւ երկիր նորա ՚ի ծծումբ. եւ եղիցի երկիր նորա իբրեւ զձիւթ վառեալ 10՚ի տուէ եւ ՚ի գիշերի. եւ մի՛ շիջցի յաւիտեանս ժամանակաց։ Եւ բարձրասցի ծուխ նորա ՚ի վեր, եւ աւերեսցի յազգս ազգաց. եւ ՚ի բազում ժամանակս աւերեսցի, եւ ո՛չ ոք իցէ որ անցանիցէ ընդ նա։ 11Եւ բնակեսցեն ՚ի նմա թռչունք եւ ոզնիք, եւ ցինք եւ ագռաւք. եւ անկցին ՚ի նմա լարաբաժինք աւերակի. եւ յուշկապարիկք բնակեսցեն ՚ի նմա։ 12Եւ եղիցին իշխանք նորա իբրեւ չեղեալք, եւ թագաւորք նորա եւ մեծամեծք եղիցին ՚ի կորուստ. 13եւ բուսցի՛ ՚ի քաղաքս նորա եւ յամուրս փա՛յտ փշաբեր։ Եւ եղիցի բնակութիւն համբարեաց եւ հանգիստ ջայլամանց. 14եւ պատահեսցեն դեւք յուշկապարկաց, եւ տայցեն ձայն միմեանց։ Ա՛նդ հանգիցեն յուշկապարիկք, զի գտին իւրեանց հանգիստ. 15ա՛նդ եհան ձագս ոզնի, եւ սնոյց երկիր զձագս նորա զգուշութեամբ։ Ա՛նդ պատահեցին միմեանց եղջերուք, տեսին զերեսս իրերաց. 16թուով անցին, եւ մի ՚ի նոցանէ ո՛չ վրիպեաց. ընկեր զընկեր ո՛չ խնդրեցին։ Զի Տէր հրամայեաց նոցա, եւ նորա ժողովեաց զնոսա. 17եւ նոյն վիճակեցոյց զնոսա. եւ ձեռն նորա բաժանեաց նոցա ճարակս՝ յաւիտեանս ժամանակաց. Ժառանգեսցեն ազգաց յազգս, եւ հանգիցե՛ն ՚ի նմա։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)