Եսայիա մարգարեյի գիրք

47

1Է՛ջ նիստ յերկրի օրիորդ դուստր Բաբելացւոց. նի՛ստ ՚ի գետնի, զի չի՛ք աթոռ. մո՛ւտ ՚ի խաւար դուստր Քաղդեացւոց. եւ ո՛չ եւս յաւելուցուս կոչել գի՛րգ եւ փափուկ։ 2Ա՛ռ երկան, աղա՛ ալեւր. ընկեա՛ զքօղ քո, քարշեա՛ զալիս քո, բա՛ց զսրունս քո, ա՛նց ընդ գետ։ 3Յայտնեսցի՛ ամօթ քո, եւ երեւեսցին նախատինք քո. զի բարձի՛ց ՚ի քէն զիրաւունս քո։ Ո՛չ եւս մատնեսցէ զքեզ մարդկան. 4որ փրկեացն զքեզ, Տէր Սաբաւովթ է նորա Սուրբն Իսրայէլի։ 5Նի՛ստ թախծեալ՝ զղջացեալ. մո՛ւտ ՚ի խաւար դուստր Քաղդեացւոց. ո՛չ եւս կոչեսցիս զօրութիւն թագաւորաց։ 6Ես բարկացեալ էի ՚ի վերայ ժողովրդեան իմոյ, զի պղծեցին զժառանգութիւն իմ. ես մատնեցի զնա ՚ի ձեռս քո, եւ դու ո՛չ արարեր ՚ի վերայ նորա ողորմութիւն։ Ծանրացուցեր զլուծ ծերոց յոյժ. 7եւ ասացեր. Յաւիտեա՛ն կացից . ո՛չ եդիր երբէք զայս ՚ի մտի քում, եւ ո՛չ յիշեցեր զվախճան։ 8Եւ արդ լո՛ւր զայս փափուկդ, որ նստէիր յանձնապաստան. եւ ասէիր ՚ի սրտի քում թէ ե՛ս եմ, եւ չի՛ք ոք իմ ընկեր. ո՛չ նստայց յայրութեան, եւ ո՛չ ծանեայց զորբութիւն։ 9Եւ արդ հասցեն յանկարծակի ՚ի վերայ քո երկոքեան սոքա ՚ի միում աւուր. այրութիւն, եւ անզաւակութիւն. եկեսցէ յանկարծակի ՚ի վերայ քո՝ վասն դիւթութեանցդ քոց, եւ վասն զօրացեալ կախարդութեանցդ քոց. 10եւ վասն վստահութեան չարութեանց քոց. զի ասէիր՝ թէ ես եմ, եւ չի՛ք ոք իմ ընկեր. զա՛յս գիտասջիր, զի առնուցո՛ւս զայդ ՚ի միտ. եւ պոռնկութիւնն քո յամօթ լիցի քեզ. զի ասացեր ՚ի սրտի քում. Ե՛ս եմ, եւ չի՛ք ոք իմ ընկեր։ 11Եւ հասցէ ՚ի վերայ քո կորուստ՝ զոր ո՛չ գիտիցես, եւ խորխորատ՝ եւ անկցիս ՚ի նա. եւ եկեսցէ ՚ի վերայ քո թշուառութիւն, եւ ո՛չ կարասցես սուրբ լինել. եւ եկեսցէ ՚ի վերայ քո յանկարծակի կորուստ, եւ ո՛չ ծանիցես։ 12Աղէ՝ կա՛ց դու այժմ ՚ի դիւթութիւնս քո, եւ ՚ի բազում կախարդութեան քում, զոր ուսար ՚ի մանկութենէ քումմէ. եթէ կարասցե՞ն ինչ օգտել. 13եթէ կարասցե՞ն կազդուրել. զի աշխատեցար ՚ի խորհուրդս քո։ Յարիցեն եւ ապրեցուսցեն զքեզ աստեղագէտքն որ նշմարեն զաստեղս երկնից. պատմեսցե՛ն քեզ զինչ գալոց է ՚ի վերայ քո։ 14Ահաւասիկ ամենեքեան իբրեւ զխռի՛ւ ՚ի հուր այրեսցին, եւ մի՛ ապրեցուսցեն զանձինս իւրեանց ՚ի բոցոյ անտի. զի նստիս ՚ի վերայ կայծականց հրոյ, նոքա՛ եղիցին քեզ յօգնականութիւն։ 15Վաստակ եղեն ՚ի վաճառս քո ՚ի մանկութենէ իւրեանց. այր ըստ առնէ՛ մոլորեցան. եւ քեզ ո՛չ եղիցի փրկութիւն։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)