Եսայիա մարգարեյի գիրք

53

1Տէր ո՞ հաւատաց լրոյ մերում, եւ բազուկ Տեառն ո՛ւմ յայտնեցաւ։ 2Պատմեցաք առաջի նորա իբրեւ զմանուկ, իբրեւ զարմատ ՚ի ծարաւո՛ւտ երկրէ. ո՛չ գոյր նորա տեսիլ՝ եւ ո՛չ . տեսա՛ք մեք զնա՝ եւ ո՛չ գոյր նորա տեսիլ՝ եւ ո՛չ գեղեցկութիւն. 3այլ տեսիլ նորա անա՛րգ՝ նուազեալ քան զամենայն որդւոց մարդկան։ Ա՛յր մի ՚ի հարուածս, եւ գիտէ համբերել ցաւոց. զի դարձուցեալ զերեսս իւր անարգեցաւ, եւ ո՛չ ինչ համարեցաւ։ 4Նա զմեղս մեր բառնայ՝ եւ վասն մեր չարչարի՛. եւ մեք համարեցաք զնա ՚ի ցաւս եւ ՚ի հարուածս եւ ՚ի չարչարանս իբրեւ յԱստուծոյ։ 5Բայց նա վիրաւորեցա՛ւ վասն մեղաց մերոց, եւ պատժեցա՛ւ վասն մերոց անօրէնութեանց. խրատ խաղաղութեան մերոյ ՚ի նմա, եւ նորա վիրօքն բժշկեցաք։ 6Ամենեքեան իբրեւ ոչխարք մոլորեալք. այր ՚ի ճանապարհի իւրում մոլորեցաւ, եւ Տէր մատնեաց զնա առ մեղս մեր. 7եւ նա առ վշտին ո՛չ բանայ զբերան իւր։ Իբրեւ ոչխա՛ր ՚ի սպանդ վարեցաւ. իբրեւ որոջ առաջի կտրչի անմռունչ կայ. այնպէս ո՛չ բանայ զբերան իւր։ 8Առ խոնարհութեան նորա նորա բարձաւ. եւ զազգատոհմն նորա ո՞ պատմեսցէ. զի բառնան յերկրէ կեանք նորա. յանօրէնութեանց ժողովրդեան իմոյ ՚ի մա՛հ վարեցաւ։ 9Եւ տաց զչարս փոխանակ գերեզմանի նորա, եւ զմեծամեծս փոխանակ մահու նորա. զի անօրէնութիւն ո՛չ գործեաց, եւ ո՛չ գտաւ նենգութիւն ՚ի բերան նորա. 10եւ Տէր կամի սրբե՛լ զնա ՚ի վիրաց անտի։ Եթէ տաջիք զվասն մեղացն, անձինք ձեր տեսցեն զզաւակ երկայնակեաց. եւ կամի Տէր ՚ի ձեռս նորա բառնալ ՚ի ցաւոց անձին նորա. 11ցուցանել նմա լոյս՝ եւ ստեղծուլ իմաստութեամբ. արդարացուցանել զարդարն՝ որ մտադեւրն ծառայեաց բազմաց, եւ զմեղս նոցա նա՛ վերացուսցէ։ 12Վասն այնորիկ նա՛ ժառանգեսցէ զբազումս, եւ զաւար հզօրաց բաշխեսցէ. փոխանակ զի ՚ի մա՛հ մատնեցաւ անձն նորա, եւ ընդ անօրէնս համարեցաւ. եւ նա զմեղս բազմաց վերացո՛յց՝ եւ վասն անօրէնութեանց նոցա մատնեցաւ։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)