Եսայիա մարգարեյի գիրք
56
1Ա՛յսպէս ասէ Տէր. Զգո՛յշ կացէք իրաւանց՝ եւ գործեցէ՛ք զարդարութիւն. զի եկեալ հասեալ է փրկութիւն իմ, եւ յայտնելո՛ց է ողորմութիւն իմ։ 2Երանի՛ առն որ առնիցէ զայն, եւ մարդոյ որ կայցէ ՚ի նմին. եւ պահիցէ զշաբաթս իմ եւ ո՛չ պղծիցէ, եւ պահիցէ զձեռս իւր յառնելոյ զանիրաւութիւն։ 3Մի՛ ասիցէ օտարազգին որ եկեալ յեցեալ իցէ ՚ի Տէր, եթէ մերժելով մերժէ զիս Տէր ՚ի ժողովրդենէ իւրմէ. եւ մի՛ ասիցէ ներքինին՝ թէ ե՛ս եմ փայտ չոր։ 4Ա՛յսպէս ասէ Տէր ցներքինիսն որ պահիցեն զպահպանութիւնս իմ, եւ ընտրեսցեն զոր կամիմ, եւ կայցեն յուխտին իմում. 5տա՛ց նոցա ՚ի տա՛ն իմում, եւ ընդ յարկաւ իմով տեղի՛ անուանի, առաւե՛լ քան զուստերաց եւ զդստերաց. եւ անուն յաւիտենակա՛ն տաց նոցա՝ եւ մի՛ պակասեսցէ։ 6Եւ զայլազգիսն որ եկեալ յեցեալ իցեն ՚ի Տէր՝ ծառայել նմա, եւ սիրել զանուն նորա, լինե՛լ նմա ՚ի ծառայս եւ յաղախնայս. եւ զամենայն ոյք պահիցեն զշաբաթս իմ՝ եւ ո՛չ պղծիցեն, եւ կայցեն յուխտին իմում։ 7Տարա՛յց զնոսա ՚ի լեառն սրբութեան իմոյ. եւ ուրա՛խ արարից զնոսա ՚ի տան աղօթից իմոց. ողջակէզք նոցա եւ պատարագք նոցա ընդունելի՛ եղիցին ՚ի վերայ սեղանոյ իմոյ. զի տուն իմ տո՛ւն աղօթից կոչեսցի ամենայն հեթանոսաց։ 8Ասաց Տէր Տէր, որ ժողովէ զցրուեալսն Իսրայէլի, եթէ ժողովեցից ՚ի վերայ նորա ժողովս ամենայն գազանաց անապատի։ 9Եկա՛յք կերա՛յք ամենայն գազանք անապատի։ 10Տեսէ՛ք զի կուրացան ամենեքին, եւ ո՛չ գիտեն զհանճար. ամենեքին իբրեւ շունք համրացեալք որ ո՛չ կարիցեն հաջել. յերազանան յանկողինս իւրեանց. սիրեն զնիրհել։ 11Իբրեւ շո՛ւնք լիրբք եղեն յանձինս իւրեանց՝ որ ո՛չ գիտեն զյագուրդ. եւ են չարք՝ եւ ո՛չ ճանաչեն զհանճար. ամենեքին ըստ իւրաքանչիւր ճանապարհաց իւրեանց գնացին ※։ 12Եկա՛յք առցո՛ւք գինի, եւ գինեհարեսցո՛ւք արբեցութեամբ. ※ եւ եղիցի այնպիսի օրն մեզ զո՛հ մեծ առաւել յոյժ։
Գրաբար, 1805 · HYGRB1805