Եսայիա մարգարեյի գիրք

64

1Եթէ բացցես զերկինս՝ դողո՛ւմն կալցի ՚ի քէն զլերինս. 2եւ հալեսցին իբրեւ զմոմ առաջի հրոյ, եւ այրեսցէ հուր զհակառակորդս քո, եւ յայտնի՛ լիցի քո ընդդիմակցաց քոց. եւ յերեսաց քոց հեթանոսք խռովեսցին։ 3Յորժամ առնիցես փառաւորութիւնս, դողո՛ւմն կալցի ՚ի քէն զլերինս։ 4Յաւիտենից ո՛չ լուաք, եւ ո՛չ աչք մեր տեսին այլ բա՛ց ՚ի քէն. եւ զգործս քո զոր արասցես այնոցիկ որ ա՛կն ունին ողորմութեան քում։ 5Զի ընդ առա՛ջ լիցի այնոցիկ ոյք առնեն զիրաւունս, եւ զճանապարհս քո յիշեսցեն։ Արդ՝ ահա դու բարկացար եւ մեք մեղա՛ք. վասն այնորիկ մոլորեցաք։ 6Եւ եղեաք իբրեւ զպիղծս ամենեքեան. իբրեւ զհանդերձս ապարահից ամենայն արդարութիւն մեր. եւ թօթափեցաք իբրեւ զտերեւ ամենեքին մեք վասն անօրէնութեանց մերոց. հողմք մերժեցին զմեզ։ 7Եւ ո՛չ ոք իցէ որ կարդայցէ զանուն քո, եւ ո՛չ որ յիշիցէ ապաստա՛ն առնել զքեզ. զի դարձուցեր զերեսս քո ՚ի մէնջ, եւ մատնեցեր զմեզ վասն մեղաց մերոց։ 8Եւ ա՛րդ Տէր՝ Հա՛յր մեր դու ես. մեք կաւ, եւ դու Ստեղծիչ մեր. եւ գործք ձեռաց քոց ամենեքին մեք. 9մի՛ բարկանար մեզ Տէր յոյժ, եւ մի՛ ՚ի ժամանակի յիշեր զմեղս մեր։ Եւ արդ հայեա՛ց Տէր. զի քո ամենայն, 10եւ սրբութեան քոյ Սիովն եղեւ աւերա՛կ. իբրեւ զանապա՛տ եղեւ . 11յանէ՛ծս մատնեցաւ տունն սրբութեան մերոյ. եւ փառքն զոր օրհնեցին հարքն մեր՝ եղեն հրձիգ, եւ ամենայն փառաւորութիւն մեր կործանեցա՛ւ։ 12Եւ ՚ի վերայ ամենայնի այսորիկ անսա՞ս Տէր, եւ լռեցե՞ր. եւ խոնարհ արարեր զմեզ մինչեւ յոյժ։

Գրաբար, 1805 · HYGRB1805