Դատավորների գիրք

14

1Եւ էջ Սամփսոն ՚ի Թամնաթա՝ եւ ետես կի՛ն մի ՚ի Թամնաթա՝ ՚ի դստերացն այլազգեաց, եւ հաճո՛յ թուեցաւ առաջի նորա. 2եւ ել պատմեաց հօր իւրում եւ մօր իւրում եւ ասէ. Կի՛ն մի տեսի ՚ի Թամնաթա ՚ի դստերա՛ցն այլազգեաց. եւ արդ առէ՛ք զնա ինձ կնութեան։ 3Ասեն ցնա եւ իւր. Միթէ ո՞չ գուցէ ՚ի դստերաց եղբարց քոց՝ եւ յամենայն ժողովրդեան իմում , զի երթիցես դու առնուլ կին յայլազգեա՞ց անթլփատից։ Եւ ասէ Սամփսոն ցհայր իւր. Զնա՛ ած ինձ, զի նա՛ հաճոյ է աչաց իմոց։ 4Եւ հայր նորա եւ մայր նորա ո՛չ գիտացին թէ ՚ի Տեառնէ է, զի հատուցումն խնդրիցէ նա յայլազգեացն. եւ ՚ի ժամանակին յայնմիկ այլազգի՛քն տիրէին Իսրայէլի։ 5Եւ էջ Սամփսոն եւ հայր նորա եւ մայր իւր ՚ի Թամնաթա. եւ խոտորեցաւ Սամփսոն յայգեստանն Թամնաթայ, եւ ահա կորիւն մի առիւծուց գոչեա՛ց ընդդէմ նորա։ 6Եւ յաջողեցա՛ւ ՚ի վերայ նորա ՛ Տեառն. եւ ճեղքեա՛ց զնա իբրեւ զո՛ւլ մի այծեաց, եւ ո՛չ ինչ գոյր ՚ի ձեռին նորա. եւ ո՛չ պատմեաց հօր իւրում եւ մօր իւրում զոր արար։ 7Եւ իջին խօսեցան ընդ կնոջն. եւ հաճո՛յ թուեցաւ առաջի Սամփսոնի։ 8Եւ դարձա՛ւ յետ աւուրց առնուլ զնա. եւ խոտորեցաւ տեսանե՛լ զգէշ առիւծուն, եւ ահա գունդ մեղուաց ՚ի բերան առիւծուն՝ եւ մե՛ղր. 9եւ ա՛ռ զայն ՚ի բերան իւր, եւ երթալով երթա՛յր եւ ուտէր. չոգա՛ւ առ հայր իւր եւ առ մայր իւր, եւ ետ նոցա եւ կերան. եւ ո՛չ պատմեաց նոցա՝ թէ ՚ի բերանոյ առիւծուն եհան զմեղրն։ 10Եւ էջ հայր նորա առ կինն. եւ արար անդ Սամփսոն հարսանիս զեւթն օր. զի ա՛յնպէս առնէին երիտասարդք։ 11Եւ եղեւ ՚ի զարհուրե՛լ նոցա ՚ի նմանէ, կացուցին առ նա ընկերս երեսուն, եւ էին ընդ նմա։ 12Եւ ասէ ցնոսա Սամփսոն. Արկից ձեզ առասպել, եթէ առեղծանելով եղծանիցէք զնա ինձ զեւթն օր խրախութեանս՝ ※ եւ գտանիցէք, տաց ձեզ երեսո՛ւն պաստառակալ եւ երեսուն պատմուճան հանդերձից. 13ապա թէ ո՛չ կարիցէք առեղծանել ինձ. տաջի՛ք դուք ինձ երեսուն պաստառակալ եւ երեսուն պատմուճան հանդերձից։ Եւ ասեն ցնա. Ա՛րկ մեզ զառասպելն քո, եւ լուիցո՛ւք զնա։ 14Եւ ասէ ցնոսա։ ՚Ի կերչէ՝ ե՛լ կերակուր, եւ ՚ի հզօրէ ել քա՛ղցր։ Եւ ո՛չ կարացին առեղծանել զառասպելն նորա զերի՛ս աւուրս։ 15Եւ եղեւ յաւուրն չորրորդի, եւ ասեն ցկինն Սամփսոնի. Պատրեա՛ զայր քո՝ եւ պատմեսցէ քեզ զառասպելն, գուցէ՛ այրիցեմք զքեզ եւ զտուն հօր քոյ. թէ աղքատացուցանե՞լ կոչեցեր զմեզ այսր։ 16Եւ ելա՛ց կինն Սամփսոնի առ նա՝ եւ ասէ ցնա. Ատեցեր զիս եւ ո՛չ սիրեցեր զիս. զի զառասպելն զոր արկեր որդւոց ժողովրդեան իմոյ՝ ինձ ո՛չ պատմեցեր։ Եւ ասէ ցնա Սամփսոն. Ահա հօր եւ մօր իմոյ ո՛չ պատմեցի. եւ արդ՝ քե՞զ պատմիցեմ։ 17Եւ ելաց առ նա զեւթն օր՝ յորս է՛ր խրախութիւնն. եւ եղեւ յաւուրն եւթներորդի պատմեա՛ց նմա՝ քանզի թախանձեա՛ց զնա. եւ նա պատմեաց որդւոց ազգին իւրոյ։ 18Եւ ասեն ցնա արք քաղաքին յաւուրն եւթներորդի՝ յառաջ քան զմտանել արեգականն. Զի՞նչ քաղցրագոյն քան զմեղր. կամ զի՞նչ հզօրագոյն քան զառեւծ։ Եւ ասէ ցնոսա Սամփսոն. Եթէ ո՛չ ճնշեալ էր զերինջն իմ, ո՛չ գտանէիք զառասպելն իմ։ 19Եւ յաջողեցա՛ւ ՚ի վերայ նորա Հոգի Տեառն՝ եւ էջ յԱսկաղոն, եւ եհա՛ր անդ արս երեսուն. եւ առ ե՛տ զպատմուճանսն առեղծանելեաց առասպելին։ Եւ բարկացաւ սրտմտութեամբ Սամփսոն, եւ ե՛լ ՚ի հօր իւրոյ։ 20Եւ ամուսնացա՛ւ կինն Սամփսոնի ընդ հացիրիցո՛ւն նորա՝ որ էր նորա ընկեր։

Գրաբար, 1805 · HYGRB1805