Դատավորների գիրք

4

1Եւ յաւելին որդիքն Իսրայէլի առնել չա՛ր առաջի Տեառն. եւ Սամեգար մեռաւ։

2Եւ մատնեաց զնոսա Տէր ՚ի ձեռս Յաբինայ արքայի Քանանացւոց, որ թագաւորեաց յԱսովր. եւ զօրու նոցա Սիսարա. եւ ինքն բնակէր յԱրիսովթ ազգաց։ 3Եւ աղաղակեցին որդիքն Իսրայէլի առ Տէր. զի ինն հարիւր կառք երկաթիք էին նորա. եւ նա նեղէր զԻսրայէլ սաստիկ՝ ամս քսան։ 4Եւ Դեբովրա ՝ կին Ղ՚աբիդովթայ. նա՛ դատէր զԻսրայէլ ՚ի ժամանակին յայնմիկ։ 5Եւ ինքն բնակեալ էր ընդ արմաւենեաւն ՚ի մէջ Ռամայ եւ ՚ի մէջ Բեթեղ՚այ՝ ՚ի լերինն Եփրեմայ. եւ ելանէին որդիքն Իսրայէլի առ նա ՚ի ։ 6Եւ առաքեաց Դեբովրա եւ կոչեաց զԲարակ զորդի Աբինէեմայ ՚ի Կադեսայ Նեփթաղիմի, եւ ասէ ցնա. Ո՞չ ապաքէն հրաման ետ քեզ Տէր Իսրայէլի, եւ երթիցես ՚ի լեառն Թաբովր, եւ առցես ընդ քեզ տասն հազար արանց յորդւոցն Նեփթաղիմայ, եւ յորդւոցն Զաբուղոնի, 7եւ տարցիս ընդ քեզ ՚ի հեղեղատն Կիսոնի, ՚ի վերայ Սիսարայ իշխանի զօրուն Յաբինայ՝ եւ զօրաց նորա, եւ կառաց նորա, եւ մատնեցի՛ց զնա ՚ի ձեռս քո։ 8Եւ ասէ ցնա Բարակ. Եթէ երթիցես ընդ իս՝ երթա՛յց, եւ եթէ ո՛չ երթիցես ընդ իս՝ ո՛չ երթայց. քանզի ո՛չ գիտեմ զօրն յորում աջողեսցէ Տէր զհրեշտակ իւր ընդ իս։ 9Եւ ասէ ցնա Դեբովրա. Երթալո՛վ երթայց ընդ քեզ. բայց գիտասջիր, զի ո՛չ քո լիցի քաջութիւն ՚ի ճանապարհին զոր երթայցես. քանզի ՚ի ձեռն կնո՛ջ մատնեսցէ Տէր զՍիսարա։ Եւ յարեաւ Դեբովրա, եւ գնաց ընդ Բարակայ ՚ի Կադիսայ։ 10Եւ պատուէր ետ Բարակ Զաբուղոնի եւ Նեփթաղիմի ՚ի Կադէս. եւ ելին զհետ նորա տասն հազար արանց. ե՛լ ընդ նմա եւ Դեբովրա։ 11Եւ մերձաւորք Կինեցւոյն մեկնեցա՛ն ՚ի Կինեայ յորդւոյն Յոբաբայ աներո՛յն Մովսիսի. եւ եհա՛ր զխորան իւր առ կաղնեաւն հանգուցելոցն՝ որ է մերձ ՚ի Կադէս։ 12Եւ ա՛զդ եղեւ Սիսարայ եթէ ել Բարակ որդի Աբինէեմայ ՚ի լեառն Թաբովր։ 13Եւ գումարեա՛ց Սիսարա զամենայն կառս իւր, ինն հարիւր կառս երկաթեղէնս. եւ զամենայն զօրն որ ընդ իւր յԱրիսովթայ ազգաց՝ ՚ի հեղեղատն Կիսոնի։ 14Եւ ասէ Դեբովրա ցԲարակ. Արի՛ զի ա՛յս օր է՝ յորում մատնեաց Տէր զՍիսարա ՚ի ձեռս քո. զի ահա Տէր է առաջի քո։ Եւ էջ Բարակ ՚ի լեռնէն Թաբովրայ, եւ տասն հազար արանց զհետ նորա։ 15Եւ զարհուրեցո՛յց Տէր զՍիսարա, եւ զամենայն կառս նորա, եւ զամենայն բանակն նորա՝ սրո՛վ սուսերի առաջի Բարակայ։ Եւ է՛ջ Սիսարա ՚ի կառաց իւրոց, եւ փախեա՛ւ հետիո՛տս։ 16Եւ Բարակ զհետ մտեալ երթա՛յր զկնի կառացն, եւ զհետ բանակին մինչեւ յանտառն ազգաց. եւ անկա՛ւ ամենայն բանակն Սիսարայ սրով սուսերի. եւ ո՛չ մնաց եւ ո՛չ մի։ 17Եւ Սիսարա մեկնեցա՛ւ գնաց հետիո՛տս ՚ի խորանն Յայելի կնոջ Քաբերայ Կինեցւոյ. քանզի խաղաղութիւն էր ՚ի մէջ Յաբինայ արքայի Ասովրայ, եւ ՚ի մէջ տանն Քաբերայ Կինեցւոյ։ 18Եւ ե՛լ Յայել ընդ առաջ Սիսարայ՝ եւ ասէ ցնա. Խոտորեա՛ց առ իս տէր իմ խոտորեա՛ց, եւ մի՛ երկնչիր։ Եւ խոտորեցաւ առ նմա ՚ի խորանն. եւ ծածկեաց զնա ընդ փեղկիւք նորա։ 19Եւ ասէ ցնա Սիսարա. Արբո՛ ինձ սակաւ մի ՝ զի ծարաւի՛ եմ։ Եւ եբաց զտիկ կաթինն՝ եւ արբոյց նմա. եւ ծածկեաց զերեսս նորա։ 20Եւ ասէ ցնա Սիսարա. Կա՛ց դու առ դրան խորանիդ, եւ եղիցի եթէ եկեսցէ ոք առ քեզ եւ հարցցէ եւ ասասցէ ոք ցքեզ. եթէ է՞ ոք այդր այր, ասասցես՝ թէ ո՛չ է։ 21Եւ ծածկեա՛ց զնա ընդ փեղկիւքն նորա։ Եւ ա՛ռ Յայել կին Քաբերայ զցի՛ց խորանին, եւ կալա՛ւ զուռնն ՚ի ձեռին իւրում. եւ եմուտ մեղմով առ նա. եւ բախեաց զցիցն ընդ ծամելիս նորա՝ եւ վարսեաց ընդ գետինն. եւ նա տապալեցաւ ՚ի մէջ ոտից նորա, եւ եհա՛ն զոգի։ 22Եւ ահա Բարակ պնդեա՛լ գայր զհետ Սիսարայի. եւ ել Յայել ընդ առաջ նորա եւ ասէ ցնա. Ե՛կ այսր եւ ցուցի՛ց քեզ զայրն զոր դու խնդրես։ Եւ եմուտ առ նա. եւ ահա Սիսարա կայր անկեալ մեռեալ՝ եւ ցիցն ՚ի ծամելո՛ջ նորա։ 23Եւ կորացոյց Տէր Աստուած յաւուր յայնմիկ զՅաբին արքայ Քանանացւոց առաջի որդւոցն Իսրայէլի։ 24Եւ ձեռն որդւոցն Իսրայէլի երթալո՛վ երթայր խստացեալ ՚ի վերայ Յաբինայ արքային Քանանցւոց՝ մինչեւ սատակեցան։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)