Երեմիա մարգարեյի գիրք
15
1Եւ ասէ՛ ցիս Տէր. Եթէ կացցեն Մովսէս եւ Սամուէլ առաջի երեսաց իմոց, ո՛չ եղիցի անձն իմ ընդ նոսա. ՚ի բա՛ց արձակեա զժողովուրդդ զայդ յերեսաց իմոց՝ եւ ելցե՛ն։ 2Եւ եղիցի եթէ ասիցեն ցքեզ. Յո՞վ ելցուք. ասասցես ցնոսա. Ա՛յսպէս ասէ Տէր. Որք ՚ի մահ՝ ՚ի մահ, եւ որք ՚ի սուր՝ ՚ի սուր, եւ որք ՚ի սով՝ ՚ի սով, եւ որք ՚ի գերութիւն՝ ՚ի գերութիւն։ 3Եւ խնդրեցից ՚ի նոցանէ վրէժս չորիւք օրինակօք՝ ասէ Տէր. զսուր ՚ի սպանանել, եւ զշունս ՚ի պատառել, եւ զթռչունս երկնից՝ եւ զգազանս երկրի՝ յուտել եւ յապականել։ 4Եւ մատնեցից զնոսա ՚ի վտանգ ամենայն թագաւորութեանց երկրի. վասն Մանասէի որդւոյ Եզեկիայ թագաւորին Յուդայ, եւ վասն ամենայնի զոր արար յԵրուսաղէմ։ 5Ո՞ խնայեսցէ ՚ի քեզ Երուսաղէմ, կամ ո՞ տրտմեսցի ՚ի վերայ քո, կամ ո՞ դարձցի հարցանել զխաղաղութենէ քումմէ. 6զի դու դարձար յինէն՝ ասէ Տէր. եւ յե՛տս երթիցես։ Եւ ձգեցից զձեռն իմ ՚ի վերայ քո, եւ ապականեցի՛ց զքեզ. եւ ո՛չ եւս անսացից նոցա։ 7Եւ ցրեցից զնոսա ՚ի սփի՛ռս. ՚ի դրունս ժողովրդեան իմոյ անզաւակեցան. զի կորուսին զժողովուրդ իմ վասն չարեաց իւրեանց, եւ ո՛չ դարձան։ 8Բազմացան զինեւ չարիք նոցա քան զաւազ ծովու. ածի ՚ի վերայ նոցա՝ եւ ՚ի վերայ մօրն զերիտասարդս. թշնամութիւն ՚ի միջօրէի արկից զնովաւ. ե՛կն յանկարծակի դողումն եւ տագնապ։ 9Ունայնացա՛ւ եւթնածինն, ձանձրացա՛ւ անձն նորա. եմուտ նմա արեւ՛ զմիջօրէիւ, եղեւ յամօթ եւ ՚ի նախատինս. զմնացորդս նոցա տաց ՚ի սուր առաջի թշնամեաց նոցա, ասէ Տէր։
10Վա՛յ ինձ, վա՛յ ինձ մայր իմ. իբրեւ զո՞ ոք ծնար զիս. ա՛յր դատափետեալ եւ ձգձգեալ ՚ի դատաստա՛ն յամենայն երկրի. ո՛չ պարտիմ ինչ, եւ ո՛չ ոք պարտի ինչ ինձ. եւ զօրութիւն պակասեաց՝ յանիծանելեաց իմոց։ 11Եղիցի Տէր, եւ յաջողեսցի նոցա ՚ի բարութիւնս. եթէ ո՛չ կացի առաջի քո, ՚ի ժամանակի չարեաց նոցա, եւ ՚ի ժամանակի նեղութեան նոցա ՚ի բարիս ընդդէմ թշնամւոյ։ 12Իցէ՞ թէ ճանաչիցի երկաթ. եւ քաղաքո՛րմ պղնձի զօրութիւն քո. 13եւ զգանձս քո տա՛ց օտարաց ՚ի փրկանս վասն ամենայն մեղաց քոց՝ յամենայն սահմանս քո։ 14Եւ ծառայեցուցից զքեզ թշնամեաց քոց յերկրի զոր ո՛չ գիտիցես. զի հո՛ւր վառեալ է ՚ի սրտմտութենէ իմմէ, ՚ի վերայ ձեր բորբոքեսցի։ 15Դո՛ւ գիտես Տէր. յիշեա՛ զիս Տէր. ա՛յց արա ինձ. անարա՛տ արա զիս ՚ի հալածչաց իմոց, եւ մի՛ յերկարեր վասն իմ. ծանիր՝ ո՞րչափ առի վասն քո նախատինս 16յարհամարհողաց բանից քոց։ Վախճանեա՛ զնոսա, եւ եղիցի բան քո ինձ յուրախութիւն եւ ՚ի ցնծութիւն սրտի իմոյ. զի կոչեցեալ է անուն քո ՚ի վերայ իմ, Տէր Աստուած ամենակալ։ 17Ո՛չ նստայց յատենի այպանողաց. այլ սարսեցի յերեսաց ձեռին քո. առանձին նստէի զի լցա՛յց դառնութեամբ։ 18Ընդէ՞ր որ տրտմեցուցանեն զիս՝ զօրանան, եւ վէրք իմ սաստիկք՝ ուստի՞ բժշկեցայց. լինելով եղեւ ինձ իբրեւ զջուր ցուրտ, յորում ո՛չ գոյ հաւատ։ 19Վասն այդորիկ ա՛յսպէս ասէ Տէր. Եթէ դարձցիս այսրէն՝ պատսպարեցի՛ց զքեզ, եւ առաջի երեսաց իմոց կացցես. եւ եթէ հանցես զպատուականն յանարգէ, իբրեւ զբերա՛ն իմ եղիցես. եւ եթէ դարձցին նոքա առ քեզ, եւ ո՛չ եւս դու դարձցիս առ նոսա։ 20Տա՛ց զքեզ ժողովրդեանդ այդմիկ ՚ի պարիսպ պղնձի ամուր. մարտիցեն ընդ քեզ, եւ ո՛չ կարիցեն ստնանել. զի ընդ քե՛զ եմ ապրեցուցանել եւ փրկել, ասէ Տէր։ 21Եւ զերծուցից զքեզ ՚ի ձեռաց չարաց, եւ փրկեցից զքեզ ՚ի ձեռաց ժանտաց՝ ասէ Տէր Աստուած Իսրայէլի։
Գրաբար, 1805 · HYGRB1805