Երեմիա մարգարեյի գիրք

30

1Բա՛նն որ եղեւ առ Երեմիա ՚ի Տեառնէ ասել. 2Ա՛յսպէս ասէ Տէր Իսրայէլի. Գրեա՛ դու քեզ զամենայն զբանս զոր ետու քեզ հրաման ՚ի մատենի։ 3Զի ահա աւուրք գան ասէ Տէր, եւ դարձուցի՛ց զգերութիւն ժողովրդեան իմոյ Իսրայէլի եւ զՅուդայ՝ ասէ Տէր. եւ դարձուցից զդոսա յերկրիդ՝ զոր ետու հարցն նոցա, եւ տիրեսցեն դմա։ 4Եւ ա՛յս բանք են զոր խօսեցաւ Տէր ՚ի վերայ Իսրայէլի եւ Յուդայ. 5Ա՛յսպէս ասէ Տէր. Ձա՛յն ահի լուիջիք, եւ զձա՛յն ահեղ գուժի, յորմէ դողայցեն մէջք. եւ փրկութիւն եւ խաղաղութիւն ո՛չ իցէ։ 6Հարցէ՛ք եւ տեսէ՛ք՝ եթէ ծնա՛ւ երբէք արու. զի տեսի զամենայն այր՝ եւ ձեռք իւր ՚ի վերայ միջոյ իւրոյ իբրեւ ծննդականի, եւ դարձան երեսք ամենայն ՚ի գո՛յն դալնկան. 7զի մե՛ծ է օրն այն, եւ չի՛ք այնպիսի. եւ անհնարին նեղութեամբ է ժամանակն Յակովբայ, եւ ապրեսցի ՚ի նմանէ։ 8Եղիցի յաւուր յայնմիկ՝ ասէ Տէր զօրութեանց, խորտակեցի՛ց զլուծն ՚ի պարանոցէ նոցա, եւ զկապանս նոցա խզեցից. եւ ո՛չ եւս կայցեն նոքա ՚ի հարկի օտարաց. 9այլ հարկեսցին Տեառն Աստուծոյ իւրեանց, եւ զԴաւիթ արքայ իւրեանց յարուցից նոցա։ 10Բայց դու մի՛ երկնչիր ծառայ իմ Յակովբ՝ ասէ Տէր, եւ մի՛ զարհուրեսցիս . զի ահաւասիկ ես փրկեցից զքեզ ՚ի հեռաստանէ, եւ զզաւակ քո յերկրէ գերութեան նոցա. եւ դարձցի Յակովբ՝ եւ դադարեսցէ, եւ բարկեցի՛կ լիցի. եւ ոչ ոք իցէ որ զարհուրեցուսցէ։ 11Զի ընդ քեզ ե՛մ ես՝ ասէ Տէր՝ ՚ի փրկե՛լ զքեզ. զի արարից նուազութիւն ՚ի մէջ ազգաց, յորս ցրուեցի՛ց զքեզ անդր. եւ քեզ ո՛չ արարից վախճան. եւ խրատեցից զքեզ իրաւամբք, եւ քաւելով ո՛չ քաւեցից զքեզ։ 12Ա՛յսպէս ասէ Տէր. Սաստկացուցի զբեկումն քո, եւ ցաւագի՛ն են հարուածք քո. 13ո՛չ ոք է որ դատի զդատաստանս քո. ՚ի ցաւս քո բժշկեցար, եւ օգուտ ո՛չ եղեւ քեզ։ 14Ամենայն բարեկամք քո մոռացա՛ն զքեզ, եւ ո՛չ հարցանիցեն զքէն. զի զհարուածս թշնամւոյ հարի զքեզ՝ խրատ սաստիկ. վասն ամենայն անիրաւութեանց քոց, բազմացան քո։ 15Զի՞ գոչես ՚ի վերայ բեկման քոյ, սակայն ո՛չ արարից քեզ վախճան. բո՛ւռն են ցաւք քո. վասն բազմութեան անօրէնութեան քոյ սաստկացան. մե՛ղք քո արարին քեզ զայդ։ 16Վասն այդորիկ ամենեքին որ ուտէին զքեզ՝ կերիցին. եւ ամենայն թշնամիք քո կերիցեն զմարմինս իւրեանց. վասն բազում անիրաւութեանց քոց որ յաճախեցին. եւ մեղք քո արարին քեզ զայդ. եւ եղիցին ապականիչք քո յապականութիւն, եւ զամենայն աւարառուս քո տաց յաւա՛ր։ 17Զի ածից զբժշկութիւն քո ՚ի ցաւագին վիրաց քոց, եւ բժշկեցից զքեզ՝ ասէ Տէր. զի ցրուեալ կոչեցար Սիովն, եւ դո՛յն է որս ձեր. զի որ խնդրիցէ ո՛չ գտանիցէ զնոսա։ 18Ա՛յսպէս ասէ Տէր. Ահաւասիկ ես դարձուցից զվտարանդութիւն յարկացն Յակովբայ, եւ գերութեանն նորա ողորմեցա՛յց. եւ շինեսցի քաղաքն ՚ի բարձրութեան իւրում. եւ տաճարն ըստ իրաւանց իւրոց կանգնեսցի։ 19Եւ ելցեն ՚ի դոցանէ երգիչք եւ ձա՛յն խաղալկաց, եւ բազմացուցից զդոսա՝ եւ մի՛ նուազեսցին. տարածեցից զդոսա, եւ մի՛ նուազեսցին։ 20Եւ մտանիցեն դոքա իբրեւ զառաջինն, եւ վկայութիւնք դոցա կանգո՛ւն կայցեն առաջի աչաց իմոց։ Եւ հանդէ՛ս արարից ՚ի վերայ նեղչաց դոցա. 21եւ եղիցին բռնագոյնք քան զնոսա ՚ի վերայ նոցա. եւ իշխա՛ն դոցա ՚ի դոցանէ ելցէ։ Եւ ժողովեցից զդոսա, եւ դարձցին առ իս. զի ո՛վ է այն որ ետ զսիրտ իւր դառնալ առ Տէր, ասէ Տէր։ 22Եւ եղիջիք ինձ ՚ի , եւ ես եղէ՛ց ձեզ յԱստուած։ 23Զի բարկութիւն Տեառն ե՛լ ցասմամբ. ե՛լ բարկութիւն մրրկեալ ՚ի վերայ ամպարշտաց. 24եկեսցէ՝ եւ մի՛ դարձցի բարկութիւն սրտմտութեան Տեառն՝ մինչեւ արասցէ եւ կատարեսցէ զյօժարութիւն սրտի իւրոյ ՚ի վախճանի աւուրց։ Եւ ծանիջիք զայն։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)