Երեմիա մարգարեյի գիրք

40

1Բանն որ եղեւ ՚ի վերայ Երեմիայի ՚ի Տեառնէ՝ յետ արձակելոյն զնա Նաբուզարդանայ դահճապետի ՚ի Հռամա. քանզի առին զնա կապեալ ձեռակապօք ՚ի միջոյ ամենայն գերութեանն Երուսաղեմի եւ Յուդայ՝ զոր խաղացուցին ՚ի Բաբելոն։ 2Ա՛ռ զնա դահճապետն՝ եւ ասէ ցնա. Տէր բարբառեցաւ զչարիսդ զայդ ՚ի վերայ տեղւոյս այսորիկ. 3եւ ած՝ եւ արա՛ր Տէր որպէս եւ խօսեցաւ. զի մեղա՛յք Տեառն, եւ ո՛չ լուայք ձայնի նորա, եւ եղեւ ընդ ձեզ բանդ այդ։ 4Եւ արդ՝ ահա այժմ լուծի զքեզ այսօր ՚ի ձեռակապացդ որ էին ՚ի ձեռս քո. եթէ բարւո՛ք թուի առաջի քո գա՛լ ընդ իս ՚ի Բաբելոն՝ ե՛կ, եւ ածից ՚ի վերայ քո ակն. եւ եթէ չար թուի յաչս քո գա՛լ ընդ իս ՚ի Բաբելոն, դադարեա՛ աստէն. ահա ամենայն երկիրս առաջի քո է ՚ի բարիս, ուր հաճոյ է քեզ երթալ՝ անդր երթիցես։ 5Եւ մինչդեռ ա՛ստ եմ, ե՛րթ յով եւ կամիս. եւ դարձի՛ր առ Գոդողիա որդի Աքիկամայ որդւոյ Սափանայ. զոր կացոյց արքայն Բաբելացւոց ՚ի վերայ երկրիդ Հրէաստանի, եւ բնակեսցե՛ս ընդ նմա ՚ի մէջ ժողովրդեանն. ապա թէ ոչ՝ ըստ ամենայն հաճութեան աչաց քոց երթալոյ երթիցես. եւ ետ նմա դահճապետն նպարակս, եւ պարգեւս՝ եւ արձակեաց։ 6Եւ եկն Երեմիա առ Գոդողիա որդի Աքիկամայ ՚ի Մասեփա, եւ նստաւ անդ ՚ի մէջ ժողովրդեան երկրին մնացելոց։ 7Եւ լուա՛ն ամենայն զօրավարք զօրաց որ էին ՚ի բացի, ինքեանք եւ զօրք իւրեանց, թէ կացո՛յց արքայն Բաբելացւոց զԳոդողիա որդի Աքիկամայ ՚ի վերայ երկրին. եւ յա՛նձն արար նմա զարս՝ եւ զկանայս, եւ բազում. եւ յաղքատաց ժողովրդեան երկրին զորս ո՛չ խաղացոյց ՚ի Բաբելովն։ 8Եկին առ Գոդողիա ՚ի Մասեփայ, Իսմայէլ որդի Նաթանայ, եւ Յովնան եւ Յովնաթան որդիք Կարէի. եւ Սարեա որդի Թանաթեմայ, եւ որդիք Ովփերի որդւոյ Նետոփատայ, եւ Յեզոնիա որդի Մաքաթայ. ինքեանք եւ արք որ ընդ նոսա։ 9Եւ երդուաւ նոցա Գոդողիա որդի Աքիկամայ որդւոյ Սափանայ, եւ արանցն որ ընդ նոսա՝ եւ ասէ. Մի՛ երկնչիք յերեսաց ծառայիցն Քաղդեացւոց, այլ բնակեցէք յերկրիս. եւ հարկեցարո՛ւք արքային Բաբելացւոց, եւ ՛ եղիցի ձեզ։ 10Եւ ես ահաւասիկ նստիմ ՚ի Մասեփա. կա՛լ ընդդէմ Քաղդեացւոցն որ ելանիցեն ՚ի վերայ ձեր. եւ դուք ժողովեցէ՛ք զգինի եւ զմիրգ, եւ ժողովեցէ՛ք եւղ յամանս ձեր. եւ բնակեցէ՛ք ՚ի քաղաքս ձեր զորս կալայք քաջութեամբ։ 11Եւ ամենայն Հրէայք որ էին յերկրին Մովաբացւոց, եւ ՚ի մէջ որդւոցն Ամովնայ, եւ որք յԵդովմ՝ եւ որք յամենայն , լուան եթէ թո՛ղ արքայն Բաբելացւոց մնացորդս ՚ի Հրէաստանի. եւ կացոյց նոցա վերակացու՝ զԳոդողիա որդի Աքիկամայ որդւոյ Սափանայ, 12դարձան անդրէն ամենայն Հրէայք յամենայն տեղեաց ուր ցրուեցան անդր, եւ եկին յերկիրն Յուդայ առ Գոդողիա ՚ի Մասեփա, եւ ժողովեցին եւ մի՛րգ բազում յոյժ։ 13Եւ Յովնան որդի Կարէի, եւ ամենայն զօրավարք զօրացն որ էին ՚ի բացի՝ եկին առ Գոդողիա ՚ի Մասեփա. 14եւ ասեն ցնա. Զայն գիտիցե՞ս զի Բայաելիս թագաւոր որդւոցն Ամովնայ արձակեա՛ց առ Իսմայէլ որդի Նաթանայ սպանանե՛լ զքեզ։ Եւ ո՛չ հաւատաց նոցա Գոդողիա որդի Աքիկամայ։ 15Եւ Յովնան որդի Կարէի՝ ասէ գաղտ ցԳոդողիա ՚ի Մասեփա. Երթա՞յց սպանից զԻսմայէլ որդի Նաթանայ, եւ մի՛ ոք գիտասցէ. գուցէ՞ երբէք սպանանիցէ զքեզ, եւ ցրուեսցին Հրէայք որ ժողովեալ են առ քեզ. եւ կորնչիցին մնացորդք Յուդայ։ 16Եւ ասէ Գոդողիա որդի Աքիկամայ ցՅովնան որդի Կարէի. Մի՛ արասցես ըստ բանիդ այդորիկ, զի սո՛ւտ խօսեցար դու զԻսմայելէ։

Գրաբար, 1805 · HYGRB1805