Երեմիա մարգարեյի գիրք

45

1Բանն զոր խօսեցաւ Երեմիա ՝ առ Բարուք որդի Ներեայ. յորժամ գրեաց զբանսս զայսոսիկ ՚ի մատենի ՚ի բերանոյ Երեմիայի, յամին չորրորդի Յովակիմայ որդւոյ Յովսիայ արքայի Յուդայ։ 2Ա՛յսպէս ասէ Տէր Իսրայէլի՝ ՚ի վերայ քո Բարուք. 3Որ ասացեր թէ վա՛յ ինձ՝ վա՛յ ինձ, զի յաւել Տէր աշխատութիւն ՚ի վերայ ցաւոց իմոց. ննջեցի հեծութեամբք, եւ հանգիստ ո՛չ գտի։ 4Ա՛յսպէս ասասցես ցնա. ա՛յսպէս ասէ Տէր. Ահա զոր ես շինեցի, ես ինձէ՛ն քակեցից, եւ զոր ես տնկեցի, ես ինձէն խլեցից՝ զամենայն զերկիրն զայն։ 5Եւ դու խնդրես քեզ մեծամե՞ծս. մի՛ խնդրեր. զի ահա ես ածից չարիս ՚ի վերայ ամենայն մարմնոյ՝ ասէ Տէր. եւ տաց քեզ զանձն քո ՚ի գի՛ւտս յամենայն տեղւոջ ուր եւ երթայցես անդր։

Գրաբար, 1805 · HYGRB1805