Երեմիա մարգարեյի գիրք

6

1Զօրացարո՛ւք որդիք Բենիամինի ՚ի մէջ Երուսաղեմի. փո՛ղ հարէք ՚ի Թեկուէ, եւ ՚ի վերայ Բեթաքարմայ առէ՛ք նշան. զի չարիք կարկառեալ գան ՚ի հիւսւսոյ, եւ բեկումն մե՛ծ 2եղիցի գեղեցկին եւ փափկացելոյն. եւ բարձցի՛ բարձրութիւն քո դուստր Սիովնի։ 3Եկեսցեն ՚ի նա հովիւք եւ խաշինք իւրեանց, եւ կանգնեսցեն շուրջ զնովաւ զխորանս իւրեանց. եւ հովուեսցեն իւրաքանչի՛ւր ձեռամբ։ 4Պատրաստեցարո՛ւք ՚ի վերայ նոցա ՚ի . արի՛ք եւ ելցուք ՚ի վերայ նորա ՚ի միջօրէի. վա՛յ մեզ՝ զի տի՛ւն կարճատեաց, եւ հասին մեզ ստուերք երեկորւոյ։ 5Արի՛ք եւ ելցուք գիշերի, եւ ապականեսցուք զհիմունս նորա։ 6Զի ա՛յսպէս ասէ Տէր զօրութեանց. Ջարդեցէ՛ք զփայտակերտս նորա, արկէ՛ք ՚ի վերայ Երուսաղեմի զօր. զի նա՛ է ամենեւին սուտ. բռնութիւն ՚ի մէջ նորա։ 7Զոր օրինակ ցրտացուցանէ գուբ զջուր իւր, ա՛յնպէս եւ նա ցրտացուցանէ զչարիս իւր. ամպարշտութիւն՝ եւ չարութիւն լուիցի ՚ի միջի նորա, յանդիմա՛ն իւր հանապազ։ Ցաւովք եւ տանջանօք 8խրատեսցիս , գուցէ երբէք վերասցի անձն իմ ՚ի քէն. գուցէ երբէք արարից զքեզ անապա՛տ ՝ ուր ո՛չ ոք երբէք բնակեցաւ։ 9Զի ա՛յսպէս ասէ Տէր զօրութեանց. Կթեցէ՛ք՝ կթեցէք. ճռաքա՛ղ արարէք զմնացորդսդ Իսրայէլի, եւ անդրէն կրկնեսջիք որպէս կթօղ յոճ իւր։ 10Արդ՝ ընդ ո՞ւմ խօսեցայց, եւ ո՞ւմ եդից վկայութիւն՝ եւ լուիցէ. ահաւադիկ անթլփատ են ականջք նոցա, եւ ո՛չ կարեն լսել. ահա բան Տեառն եղեւ նոցա ՚ի նախատինս, եւ ո՛չ եւս ախորժեսցեն զնա։ 11Եւ ես զբարկութիւն իմ լցի եւ արգելի, եւ ո՛չ վախճանեցի զնոսա. հեղի՛ց ՚ի վերայ տղայոց արտաքուստ, եւ ՚ի ժողովս երիտասարդաց ՚ի միասին. զի ա՛յր եւ առ հասարակ ըմբռնեսցին. ծեր՝ հանդերձ կատարելովն աւուրբք ընկրկեսցին։ 12Եւ ըմբռնեսցին տունք նոցա ՚ի ձեռս օտարաց. ա՛նդք եւ կանայք նոցա ՚ի միասին. զի ձգեցից զձեռն իմ ՚ի վերայ բնակչաց երկրին այնորիկ՝ ասէ Տէր։ 13Զի ՚ի փոքունց նոցա մինչեւ ցմեծամեծս, ամենեքեան կատարեցին զանօրէնութիւնս. ՚ի քահանայէ մինչեւ ՚ի սո՛ւտ , ամենեքեան արարին ստութիւն։ 14Եւ բժշկեցին զհարուածս դստեր ժողովրդեան իմոյ ընդ արհամարհանս. եւ ասէին. Խաղաղութիւն, խաղաղութի՛ւն. եւ ո՞ւր է խաղաղութիւն։ 15Յամօ՛թ եղեն զի պակասեցան. եւ ո՛չ որպէս ամաչեցեալք ամաչեցին, եւ զանարգանս իւրեանց ո՛չ առին ՚ի միտ. վասն այնորիկ անկցին ՚ի կործանումն իւրեանց. եւ ՚ի ժամանակի այցելութեան իւրեանց սատակեսցին, ասէ Տէր։

16Ա՛յսպէս ասէ Տէր. Կացէ՛ք ՚ի ճանապարհս եւ դիտեցէ՛ք, եւ հարցէ՛ք զյաւիտենական շաւղաց Տեառն. եւ տեսէ՛ք ո՞ր է ճանապարհ , եւ գնացէ՛ք ընդ նա, եւ գտջիք սրբութիւն անձա՛նց ձերոց. եւ ասացին թէ ո՛չ երթիցուք։ 17Կացուցի ՚ի վերայ ձեր դէտս, լուարո՛ւք բարբառոյ փողոյն. եւ ասեն. Ո՛չ լուիցուք։ 18Վասն այնորիկ լուան ազգք, եւ որ հովուէին զհօտս ՚ի նոսա։ 19Լո՛ւր երկի՛ր, ահաւադիկ ես ածից ՚ի վերայ ժողովրդեանդ այդորիկ չարի՛ս, ըստ պտղոյ ապստամբութեան իւրեանց. զի բանից իմոց ո՛չ անսացին, եւ զօրէնս իմ մերժեցին։ 20Ընդէ՞ր է այդ զի բերես ինձ խունկս ՚ի Սաբայ, եւ կինամոմոն յերկրէ հեռաստանէ. ողջակէզքն ձեր՝ չե՛ն ընդունելի, եւ զոհք ձեր ինձ ո՛չ քաղցրացան։ 21Վասն այդորիկ ա՛յսպէս ասէ Տէր. Ահաւադիկ ես տա՛ց ՚ի վերայ ժողովրդեանդ այդորիկ ա՛խտ, եւ ախտասցին ՚ի նմին, հարք եւ որդիք ՚ի միասին. դրացին եւ ընկեր իւր կորիցե՛ն։ 22Ա՛յսպէս ասէ Տէր. Ահաւադիկ զօր գայ ՚ի հիւսւսոյ, ազգ մեծ. թագաւորք բազումք զարթիցեն ՚ի ծագաց երկրէ, 23աղեղնաւորք եւ տիգաւորք. ազգ ժպի՛րհ եւ անողորմ. ձայն նորա իբրեւ զձայն ծովու յարուցելոյ. կառօք եւ երիվարօք ճակատեսցի, եւ լաստեսցի իբրեւ զհուր ՚ի պատերազմ ՚ի վերայ քո դուստր Սիովնի։ 24Լուաք զլուր նոցա՝ եւ լքան ձեռք մեր. նեղութիւնք կալան զմեզ իբրեւ երկունք ծննդականի։ 25Մի՛ ելանէք յանդս, եւ ընդ ճանապարհս մի՛ գնայք. զի սուր թշնամեաց շուրջ պատեալ է։ 26Դո՛ւստր ժողովրդեան իմոյ քո՛ւրձ զգեցի՛ր. մոխի՛ր տարածեա՛. ա՛ռ զսուգ սիրելւոյ, եւ կոծեա՛ կոծ ողորմ. զի յանկարծակի եկեսցէ թշուառութիւն ՚ի վերայ քո։ 27Փորձի՛չ ետու զքեզ ժողովրդոց պաշարելոց, եւ գիտասջի՛ր ՚ի փորձել ինձ զճանապարհս դոցա։ 28Ամենեքեան անհնազանդք գնան կամակարութեամբ. իբրեւ զպղինձ եւ զերկաթ՝ ամենեքեան ապականեալք։ 29Պակասեցի՛ն փուքք ՚ի հրոյ. պակասեաց կապար. զո՛ւր աշխատի արծաթագործն, եւ նոցա չարիքն ո՛չ հալեցան։ 30Արծաթ խոտա՛ն կոչեցէք զնոսա, զի խոտեաց զնոսա Տէր։ Լուարո՛ւք զպատգամս Տեառն ամենայն Հրէաստան։

Գրաբար, 1805 · HYGRB1805