Ավետարան ըստ Հովհաննէսի
1
1Իսկզբանէ է՛ր Բանն. եւ Բանն է՛ր առ Աստուած. եւ Աստուա՛ծ էր Բանն։ 2Նա՝ է՛ր իսկզբանէ առ Աստուած։ 3Ամենայն ինչ՝ նովա՛ւ եղեւ. եւ առանց նորա եղեւ եւ ո՛չինչ՝ որ ինչ եղեւն։ 4Նովաւ՝ կեա՛նք էր, եւ կեանքն՝ էր լո՛յս մարդկան. 5եւ լոյսն՝ ՚ի խաւարի անդ՝ լուսաւո՛ր էր, եւ խաւար՝ նմա ո՛չ եղեւ հասու։
6Եղեւ այր մի առաքեալ յԱստուծոյ. անուն նմա Յովհա՛ննէս։ 7Սա՝ ե՛կն ՚ի վկայութիւն զի վկայեսցէ՛ վասն Լուսոյն. զի ամենեքին հաւատասցեն նովաւ։ 8Ո՛չ էր նա Լոյսն, այլ զի վկայեսցէ վասն Լուսոյն։ 9Է՛ր Լոյսն ճշմարիտ, որ լուսաւո՛ր առնէ զամենայն մարդ՝ որ գալոց է յաշխարհ։ 10Յաշխարհի՛ էր, եւ աշխարհ նովա՛ւ եղեւ, եւ աշխարհ զնա ո՛չ ծանեաւ։ 11Յիւրսն եկն, եւ իւրքն զնա ո՛չ ընկալան։ 12Իսկ որք ընկալան զնա, ե՛տ նոցա իշխանութիւն որդի՛ս Աստուծոյ լինել, որոց հաւատասցեն յանուն նորա. 13ոյք ո՛չ յարենէ, եւ ո՛չ ՚ի կամաց մարմնոյ, եւ ո՛չ ՚ի կամաց առն, այլ յԱստուծոյ ծնան։ 14Եւ Բանն մարմին եղեւ, եւ բնակեաց ՚ի մեզ. եւ տեսա՛ք զփառս նորա զփառս իբրեւ զմիածնի առ ՚ի Հօրէ, լի՛ շնորհօք եւ ճշմարտութեամբ։ 15Յովհաննէս վկայէ՛ վասն նորա, աղաղակեա՛ց եւ ասէ. Սա՛ է՝ զորմէ ասէի. Որ զկնի իմ գալոցն էր, առաջի իմ եղեւ, զի նա՛խ քան զիս էր։ 16Զի ՚ի լրութենէ անտի նորա մեք ամենեքին առա՛ք շնո՛րհս փոխանակ շնորհաց։ 17Զի օրէնքն ՚ի ձեռն Մովսիսի տուան. շնորհքն եւ ճշմարտութիւնն ՚ի ձեռն Յիսուսի՛ Քրիստոսի եղեն։ 18ԶԱստուած ո՛չ ոք ետես երբէք, բայց միածինն Որդի՝ որ է ՚ի ծո՛ց Հօր՝ նա՛ պատմեաց։ 19Եւ ա՛յս է վկայութիւնն Յովհաննու, յորժամ առաքեցին առ նա Հրեայքն յԵրուսաղեմէ քահանայս եւ Ղեւտացիս, զի հարցցեն ցնա՝ թէ դու ո՛ ես։ 20Եւ խոստովան եղեւ՝ եւ ո՛չ ուրացաւ. եւ խոստովա՛ն եղեւ եթէ ես՝ ո՛չ եմ Քրիստոսն։ 21Եւ հարցին ցնա. Իսկ՝ ո՛վ ես դու, Եղիա՞ ես։ Եւ ասէ. Ո՛չ եմ։ Իսկ՝ մարգարէ՞ն ես դու։ Պատասխանի ետ, թէ ո՛չ։ 22Իսկ ասա՛ մեզ. Դու ո՞վ ես, զի պատասխանի՛ տարցուք որոց առաքեցինն զմեզ. զի՞ ասես վասն քո։ 23Ասէ. Ես՝ ձա՛յն բարբառոյ յանապատի. ուղի՛ղ արարէք զճանապարհն Տեառն, որպէս ասա՛ց Եսայի մարգարէ։ 24Եւ որք առաքեցանն՝ ՚ի փարիսեցւո՛ց անտի էին։ 25Հարցին ցնա՝ եւ ասեն. Իսկ՝ զի՞ մկրտես՝ եթէ դու չե՛ս Քրիստոսն, եւ ո՛չ Եղիա, եւ ո՛չ մարգարէն։ 26Պատասխանի՛ ետ նոցա Յովհաննէս՝ եւ ասէ. Ես՝ մկրտեմ զձեզ ջրո՛վ. ՚ի միջի ձերում կայ զոր դուքն ո՛չ գիտէք. 27որ զկնի իմ գալոցն է, որում չե՛մն արժանի՝ եթէ լուծից զխրացս կօշկաց նորա։ 28Այս՝ ՚ի Բեթաբրա՛ եղեւ յայն կոյս Յորդանանու, ուր էրն Յովհա՛ննէս եւ մկրտէր։
29՚Ի վաղիւ անդր տեսանէ զՅիսուս զի գա՛յր առ նա, եւ ասէ. Ահաւասիկ Գա՛ռն Աստուծոյ՝ որ բառնայ զմեղս աշխարհի։ 30Սա՛ է՝ վասն որոյ եսն ասէի. Զկնի իմ գայ՝ այր, որ առաջի իմ եղեւ, զի յառա՛ջ իսկ էր քան զիս։ 31Եւ ես՝ ո՛չ գիտէի զնա. այլ զի յայտնի լինիցի Իսրայէլի, վասն ա՛յնորիկ եկի ես ջրով մկրտել։ 32Վկայեաց Յովհա՛ննէս՝ եւ ասէ, թէ տեսանէի զՀոգին՝ զի իջանէր իբրեւ զաղաւնի յերկնից, եւ հանգչէ՛ր ՚ի վերայ նորա։ 33Եւ ես՝ ո՛չ գիտէի զնա. այլ որ առաքեացն զիս մկրտել ջրով, նա՛ ասաց ցիս. Յոյր վերայ տեսանիցես զՀոգին, զի իջանիցէ եւ հանգչիցի ՚ի վերայ նորա, նա՛ է՝ որ մկրտէ Հոգւովն Սրբով։ 34Եւ ես՝ տեսի, եւ վկայեցի՝ եթէ սա՛ է Որդին Աստուծոյ։
35՚Ի վաղիւ անդր կա՛յր Յովհաննէս, եւ յաշակերտաց անտի նորա՝ երկու։ 36Եւ նայեցեալ ընդ Յիսուսի՝ զի զգնայր, ասէ. Ահա՛ւասիկ Քրիստոս Գառն Աստուծոյ։ 37Լուա՛ն ՚ի նմանէ երկու աշակերտքն՝ զի խօսէր, եւ գնացի՛ն զհետ Յիսուսի։ 38Իբրեւ դարձաւ Յիսուս, եւ ետես զնոսա՝ զի երթային զհետ նորա, ասէ ցնոսա. Զի՞նչ խնդրէք։ Սոքա ասեն ցնա. Ռա՛բբի, որ թարգմանեալ կոչի՝ վարդապետ, ո՞ւր են օթեվանք քո։ 39Ասէ ցնոսա. Եկա՛յք եւ տեսէ՛ք։ Եկին եւ տեսի՛ն ուր էին օթեվանք նորա. եւ առ նմա՛ ագան ա՛յն օր, զի ժա՛մ էր՝ իբրեւ տասներո՛րդ։ 40Է՛ր Անդրէ՛աս՝ եղբայր Սիմովնի Վիմի՝ մի յերկուց անտի, որ լուանն ՚ի Յովհաննէ՝ եւ գնացին զկնի նորա։
41Գտանէ՛ սա՝ նախ զեղբա՛յր իւր զՍիմովն, եւ ասէ ցնա. Գտա՛ք զՄեսիայն՝ որ թարգմանի Քրիստոսն։ 42Սա՛ ած զնա առ Յիսուս։ Հայեցեալ ընդ նա Յիսուսի՝ ասէ. Դո՛ւ ես Սի՛մովն որդի Յովնանու, դու կոչեսցի՛ս Կե՛փաս, որ թարգմանի՝ Պետրոս։ 43՚Ի վաղիւ անդր կամեցաւ ելանել ՚ի Գալիլեա. գտանէ զՓիլի՛պպոս, եւ ասէ ցնա Յիսուս. Ե՛կ զկնի իմ։ 44Եւ էր Փիլի՛պպոս ՚ի Բեթսայիդայ, ՚ի քաղաքէ Անդրեայ եւ Պետրոսի։ 45Գտանէ՛ Փիլիպպոս զՆաթանայէլ, եւ ասէ ցնա. Զորմէ գրեաց Մովսէս յօրէնսն, եւ մարգարէքն. գտա՛ք զՅիսուս զորդի Յովսեփայ ՚ի Նազարեթէ։ 46Ասէ ցնա Նաթանայէլ. Իսկ ՚ի Նազարեթէ՝ մա՞րթ ինչ իցէ բարւո՛յ իմիք լինել։ Ասէ ցնա Փիլիպպոս. Ե՛կ եւ տե՛ս։ 47Իբրեւ ետես Յիսուս զՆաթանայէլ զի գա՛յր առ նա, ասէ՛ վասն նորա. Ահա՛ արդարեւ Իսրայէլացի, յորում նենգութիւն ո՛չ գոյ։ 48Ասէ ցնա Նաթանայէլ. Ուստի՞ ճանաչես զիս։ Պատասխանի ետ Յիսուս՝ եւ ասէ ցնա. Մինչչեւ՛ էր Փիլիպպոսի կոչեցեալ զքեզ՝ զի էիր ՚ի ներքոյ թզենւոյն, տեսի՛ զքեզ։ 49Պատասխանի ետ նմա Նաթանայէլ՝ եւ ասէ. Ռա՛բբի՝ դու ես Որդի Աստուծոյ, դո՛ւ ես թագաւորն Իսրայէլի։ 50Պատասխանի ետ նմա Յիսուս՝ եւ ասէ. Փոխանակ զի ասացի՛ քեզ՝ թէ տեսի ՚ի ներքոյ թզենւոյն՝ հաւատաս, մեծամե՛ծ եւս քան զայս տեսցես։ 51Եւ ասէ ցնոսա. Ամէն ամէն՝ ասե՛մ ձեզ. տեսանիցէք զերկինս բացեալ, եւ զհրեշտակս Աստուծոյ՝ զի ելանիցեն եւ իջանիցեն ՚ի վերայ Որդւոյ մարդոյ։