Ավետարան ըստ Հովհաննէսի
10
1Ամէն ամէն ասե՛մ ձեզ. Որ ո՛չ մտանէ ընդ դուռն ՚ի գաւիթ ոչխարացն, այլ ընդ ա՛յլ ելանէ, նա՝ գո՛ղ է, եւ աւազա՛կ։ 2Իսկ որ մտանէ ընդ դուռն, հովի՛ւ է ոչխարաց։ 3Նմա դռնապանն բանայ, եւ ոչխարքն ձայնի նորա լսե՛ն. եւ զիւր ոչխարսն կոչէ յանուանէ, եւ հանէ զնոսա։ 4Եւ յորժամ զիւրն զամենայն հանիցէ, առաջի նոցա երթայ, եւ ոչխարքն զհե՛տ նորա երթան, զի ճանաչե՛ն զձայն նորա։ 5Զօտարի զհետ ո՛չ երթիցեն, այլ փախիցե՛ն ՚ի նմանէ, զի ո՛չ ճանաչեն զձայն օտարաց։ 6Զայս առակ՝ ասաց նոցա՛ Յիսուս, եւ նոքա ո՛չ գիտէին՝ թէ զինչ էր որ խօսէրն ընդ նոսա։ 7Դարձեալ՝ ասէ ցնոսա Յիսուս. Ամէն ամէն ասե՛մ ձեզ, զի ե՛ս եմ դուռն ոչխարաց։ 8Ամենեքեան որ յառաջ քան զիս եկին, գո՛ղք էին եւ աւազա՛կք. այլ ո՛չ լուան նոցա ոչխարքն։ 9Ես եմ դուռն. ընդ իս թէ ոք մտանիցէ, կեցցէ՛. մտցէ, եւ ելցէ, եւ ճարա՛կ գտցէ։ 10Գող ո՛չ գայ՝ եթէ ոչ զի գողասցի՛ եւ սպանցէ՛ եւ կորուսցէ. ես եկի զի զկեանս ունիցին, եւ առաւե՛լ եւս ունիցին։
ԻԱ զբ
11Ե՛ս եմ հովիւն քաջ. հովիւ քաջ զա՛նձն իւր դնէ՛ ՚ի վերայ ոչխարաց։ 12Իսկ վարձկանն որ ո՛չ է հովիւ, որոյ ո՛չ իւր են ոչխարքն, իբրեւ տեսանէ զգայլն զի գայ, թողու զոչխարսն եւ փախչի՛. եւ գայլն յափշտակէ՛ զնոսա եւ ցրուէ. 13քանզի վարձկա՛ն է, եւ չէ՛ փոյթ նմա վասն ոչխարացն։ 14Ե՛ս եմ հովիւն քաջ. եւ ճանաչեմ զիմսն, եւ ճանաչի՛մ յիմոցն։ 15Որպէս գիտէ զիս Հայր, գիտե՛մ եւ ես զՀայրն. եւ զանձն իմ դնեմ ՚ի վերայ ոչխարաց։ 16Նա՝ եւ ա՛յլ եւս ոչխարք են իմ, որ ո՛չ են յայսմ գաւթէ. եւ զա՛յնս եւս պա՛րտ է ինձ ածե՛լ այսր. եւ ձայնի իմում լուիցեն, եւ եղիցին մի հօտ՝ եւ մի հովիւ։ 17Վասն այնորիկ սիրէ զիս Հայր իմ, զի ես դնեմ զանձն իմ. զի միւանգամ առի՛ց զնա։ 18Ո՛չ ոք հանէ զնա յինէն. այլ ե՛ս դնեմ զնա անձամբ իմով. իշխանութիւն ունիմ դնե՛լ զնա. եւ իշխանութիւն ունիմ միւսանգամ առնուլ զնա. զա՛յս պատուէր առի՛ ՚ի Հօրէ իմմէ։ 19Դարձեալ հերձուած լինէր ՚ի մէջ Հրէիցն վասն բանիցս այսոցիկ։ 20Եւ ասէին բազումք ՚ի նոցանէ. Դեւ՛ գոյ ՚ի նմա՝ եւ մոլեգնի՛, զի՞ բնաւ լսէք նմա։ 21Կէսքն ասէին. Այսպիսի բանք ո՛չ դիւահարի են. մի՞թէ՝ դեւ՞ կարէ զաչս կուրի բանալ։
ԻԲ զգ
22Եղեն յայնժամ նաւակատիքն յԵրուսաղէմ, եւ ձմե՛ռն էր։ 23Եւ շրջէ՛ր Յիսուս ՚ի տաճարին՝ ՚ի սրահին Սաղովմոնի։ 24Շո՛ւրջ եղեն զնովաւ Հրեայքն՝ եւ ասեն. Մինչեւ յե՛րբ թափես զոգիս մեր, եթէ դու ես Քրիստոսն՝ ասա՛ մեզ համարձակ։ 25Պատասխանի ետ նոցա Յիսուս՝ եւ ասէ. Ասացի՛ ձեզ՝ եւ ո՛չ հաւատայք ինձ. զգործսն զոր ես գործեմ յանուն Հօր իմոյ՝ նոքի՛ն վկայեն վասն իմ։ 26Այլ դուք ո՛չ հաւատայք, զի չէ՛ք յոչխարաց անտի իմոց։ 27Ոչխարք իմ ձայնի իմում լսե՛ն, եւ ե՛ս ճանաչեմ զնոսա, եւ զկնի իմ գա՛ն. 28եւ ես տա՛մ նոցա զկեանսն յաւիտենականս. եւ մի՛ կորիցեն ՚ի յաւիտեան. եւ մի՛ ոք յափշտակեսցէ զնոսա ՚ի ձեռաց իմոց։ 29Հայրն իմ որ ետ ինձ զնոսա՝ մե՛ծ է քան զամենայն, եւ ո՛չ ոք կարէ յափշտակել ՚ի ձեռաց Հօր իմոյ։ 30Ես եւ Հայր իմ մի եմք։ 31Վէմս առին Հրեայքն՝ զի քարկո՛ծ արասցեն զնա։ 32Պատասխանի ետ նոցա Յիսուս. Բազում գործս բարիս ցուցի ձեզ ՚ի Հօրէ իմմէ. վասն որո՞յ գործոյ ՚ի նոցանէ քարկոծ առնէք զիս։ 33Պատասխանի ետուն նմա Հրեայքն. Վասն բարւոյ գործոյ ո՛չ առնեմք զքեզ քարկոծ, այլ վասն հայհոյութեան. եւ զի դու մա՛րդ ես, եւ զանձն քո Աստուա՛ծ առնես։ 34Պատասխանի ետ նոցա Յիսուս. Ո՞չ յօրէնսն ձեր գրեալ է. Ես ասացի թէ աստուա՛ծք իցէք։ 35Իսկ եթէ զնոսա աստուա՛ծս ասէ, առ որս բանն Աստուծոյ եղեւ. եւ չէ՛ մարթ եղծանել գրոյն. 36իսկ զոր Հայր սրբեաց՝ եւ առաքեաց յաշխարհ, դուք ասէք՝ թէ հայհոյե՛ս. զի ասացի՝ թէ Որդի Աստուծոյ եմ։ 37Եթէ ո՛չ գործեմ զգործս Հօր իմոյ, մի՛ հաւատայք ինձ։ 38Ապա թէ գործեմ, թէ եւ ինձ ո՛չ հաւատայք, սակայն գործոցն հաւատայցէ՛ք. զի գիտասջիք եւ ծանիջի՛ք՝ եթէ Հայր յիս, եւ ես ՚ի Հա՛յր։ 39Դարձեալ խնդրէին զնա ունել, եւ ե՛լ ՚ի ձեռաց նոցա։ 40Եւ գնա՛ց միւսանգամ յայն կոյս Յորդանանու, ՚ի տեղին ուր էր Յովհաննէս զառաջինն՝ եւ մկրտէր. եւ ա՛նդ լինէր։ 41Եկի՛ն բազումք առ նա՝ եւ ասեն. Զի Յովհաննէս նշան ինչ ո՛չ արար. 42բայց զամենայն զոր ասաց Յովհաննէս վասն նորա՝ ճշմարի՛տ էր. եւ բազումք հաւատացին ՚ի նա անդ։
Գրաբար, 1805 · HYGRB1805